Ինչպես փոխանցում է akunq.net կայքը, Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
հայտնելով, թե օրենքը պահանջում է, որպեսզի Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական թուրք
քաղաքացիները դժվարություններ չունենան պետության հետ առնչվող գործողությունների և
ընթացակարգերի առումով, և որ արգելքներ չդրվեն նրանց իրավունքների վրա, շեշտեց նաև,
որ դա կարևորվում է՝ տվյալ քաղաքացիներին պետության և թուրք ազգի մի մասը լինելը զգացնել
տալու տեսանկյունից:
Արաբկիր,
Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա,
Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր,
Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում,
Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր
լեռանհյուսիսարեւելյան կողմում, Եփրատի
աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ
կողմում:
Արապկիրը
հիմնադրվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու կողմից
1021 թ, Արաբրակնուա հռոմեական բերդաքաղաքի մոտ: Արապկիրը ամենահնագույն
հայկական բնօրրաններից մեկն է: Քաղաքի մասին առաջին հիշատակումները
վերաբերում են Ք.Ա 1200-ական
թվականներին: