Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 14 » ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18:01
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես փոխանցում է akunq.net կայքը, Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնելով, թե օրենքը պահանջում է, որպեսզի Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական թուրք քաղաքացիները դժվարություններ չունենան պետության հետ առնչվող գործողությունների և ընթացակարգերի առումով, և որ արգելքներ չդրվեն նրանց իրավունքների վրա, շեշտեց նաև, որ դա կարևորվում է՝ տվյալ քաղաքացիներին պետության և թուրք ազգի մի մասը լինելը զգացնել տալու տեսանկյունից: Վարչապետ Էրդողանը մի շրջաբերական է  հրապարակել Թուրքիայում բնակվող և փոքրամասնություն կազմող քաղաքացիների վերաբերյալ: Շրջաբերականը տեղ է գտել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ «Resmi Gazete»-ի այսօրվա համարում: Էրդողանը շրջաբերականում նշել է, որ «սահմանադրության մեջ ամրագրված հավասարության սկզբունքի շրջանակներում Թուրքիայում ապրող ոչ մահմեդական փոքրամասնություններին պատկանող թուրք քաղաքացիները նույնպես, Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների նման, կազմում են Թուրքիայի անքակտելի մի մասը և, թուրք ազգային մշակույթի ու ինքնության հետ մեկտեղ, հնարավորություն ունեն պահպանելու նաև իրենց ինքնությունն ու մշակույթը»: Վարչապետ Էրդողանը վերոհիշյալ շրջաբերականում արձանագրում է. «Օրենքը պահանջում է, որպեսզի Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական թուրք քաղաքացիները դժվարություններ չունենան պետության հետ առնչվող գործողությունների և ընթացակարգերի առումով, և որ արգելքներ չդրվեն նրանց իրավունքների վրա: Դա կարևորվում է նաև նրանց` պետության և թուրք ազգի մի մասը լինելը զգացնել տալու տեսանկյունից: Չնայած վերջին տարիներին կատարվող ժողովրդավարացման աշխատանքների շրջանակներում մեր երկրի ոչ մահմեդականներին վերաբերող հարցերում կատարված կարգավորումներին` նկատվում է, որ այս հարցին վերաբերող խնդիրները դեռ լիովին չեն հաղթահարվել` կիրառումից բխող որոշ պատճառներով: Այդ իսկ պատճառով, վերոնշյալը գիտակցելով, պետք է գործել ոչ մահմեդականներին առնչվող բոլոր կիրառումների ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերվի ոչ մահմեդականներին պատկանող այն գերեզմանոցների պահպանման ու խնամքի հարցերում, որոնց հսկողությունն անցել է քաղաքապետարաններին, որպեսզի կալվածագրերի գրասենյակների կողմից խնամքով իրագործվեն դատական գործերի արդյունքում կայացված այն որոշումները, որոնք ավարտվել են հօգուտ ոչ մահմեդական համայնքների վաքըֆների, որպեսզի փոխհատուցման գինը վճարելու  հարցում վնասներ չլինեն, որպեսզի Թուրքիայի հանրապետության քաղաքացի հանդիսացող ոչ մահմեդական համայնքների առաջնորդները դիտվեն արձանագրությամբ սահմանված իրենց կարգավիճակին համապատասխան, որպեսզի անմիջապես անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն` ոչ մահմեդական համայնքների դեմ սերմանվող ատելությունը և թշնամությունը տարածող հրապարակումների դեմ՝ դատական հետապնդումներ կատարելու ուղղությամբ: Այդ շրջանակում խնդրում եմ, որ տվյալ հարցերի հետ առնչություն ունեցող բոլոր հաստատություններն ու կազմակերպությունները տեղեկություններ տրամադրեն, որպեսզի անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերվի, և որ լիովին հաղթահարվեն այն բոլոր պրոբլեմները, որոնք կարող են բխել սույն  հարցերի կիրառումից»: hurriyet.com.tr

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 2286 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.133.121.160

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am