Վերջին
շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել ցեղասպանության վերաբերյալ գրքերի
տպագրումը, քննարկումների կազմակերպումը, որոնցում շատ հաճախ տեղ են
գտնում. «Թուրքան
պետք է անցյալի հետ առերեսվի» արտահայտությունները:
Այս
քննարկումները հատկապես ակտիվացան լուսահոգի Հրանտ Դինքի սպանությունից
հետո: Եղան
նաեւ համարձակ մտավորականներ, որոնք չկարողանալով այլեւս տանել տարիներ
շարունակ
իրենց ուսերին ծանրացող բեռը, պաշտոնապես ներողություն խնդրեցին հայերից: