«Այս
տողերը գրում եմ Սիրիայի անապատում գտնվող մի վայրում: Սիրիայի անապատում
շրջելիս հաղորդագրություն ուղարկեցի Ստամբուլում ապրող իմ հայ եղբայրներից
մեկին և հայտնեցի, թե այս պահին անապատում շարժվում ենք Դեր Զորի
ուղղությամբ, հետևյալ պատասխանն ուղարկեց. «Ողջույն եմ ուղարկում
Հայդարփաշա կայարանում ճամփա ընկնելու վայրից դեպի վերջին կանգառ»: