Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ՀԱՄՇԵՆ (ՀԱՄԱՄԱՇԵՆ) ՌԻԶԵԻ ՆԱՀԱՆԳ
03:32
ՀԱՄՇԵՆ (ՀԱՄԱՄԱՇԵՆ) ՌԻԶԵԻ ՆԱՀԱՆԳ

«Պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Կոտայք եւ Վասպուրական նահանգների գավառներից շուրջ 12.000 հայ Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների եւ մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում եւ բնակություն են հաստատում Սեւ ծովի հարավարեւելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը: Ավելի ուշ քաղաքը ստացավ Համշեն (հայերեն) կամ Հեմշին (թուրքերեն) անվանումը: Տարիների ընթացքում այս իշխանության տարածքն ընդլայնվեց` ընդգրկելով սեւծովյան մի շարք շրջաններ եւս` Հոպա, Բորչկա, Տրապիզոն, Օրդու եւ այլն: Բնակիչները հայտնի էին իբրեւ համշենցիներ, խոսում էին համշեներենով, որը հայոց լեզվի բարբառներից է: Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489 թ., երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից, որոնք սկսեցին բռնի կերպով հավատափոխ անել հայերին: » /Աղբյուր .hamshen.org/:

17-18-րդ դարերում այն բացառապես հայաբնակ էր։ Սակայն, Համամաշենը եւս անմասն չմնաց  կոտորածներից ու արհավիրքներից:  Օսմանյան բռնաճնշումներից խույս տալու նպատակով հայերից շատերը տեղափոխվում են դեպի արևմուտք՝ Գունեյսու, Կալկանդերե, Օֆ, Սյուրմենե, Արսին, Յոմրա, Տրապիզոն, Գիրեսուն, Օրդու, Ֆաթսա, Սամսուն, Սինոպ, Ադաբազար, հասնում մինչև Նիկոմեդիա։

Մինչև 1915 թ. Համշենում և շրջակա տարածքներում հայաբնակ էին մոտ 100 անուն գյուղ՝ Զեֆանոս, Սամարուքսա, Կուխլա, Շանա (Ծինկիլա, Կյուշանա), Ճոշարա, Կալաֆկա, Ուզ, Ապիոն, Կռոմիլա, Փերվանա, Գատրա, Էլեմոնաս, Վահանացիք, Մախթելա, Քութունոց, Քինուցոց, Սարես, Ալչաք-տերե, Ժուժք, Փիրկի, Մանտրալ, Փլաթանա, Սաթարիա, Մալա, Անիֆա, Վերանա, Էլեու, Ֆոշ, Ղալինոս, Կիրասոն, Օրտու, Կիրասոն, Չամալ, Մուսագըրգ, Քելթեփէ, Խոճղոլու, Սռլլար, Խոշկելիր, Պազարսու, Գուշճի էորեն, Ալաճատամ, Սայաճա, Գրմա, Պուլթան, Գատըր, Չաթալ, Ֆոտանա, Թեփեքեոյ, Չաթախ, Օրթաըյմախ, Էրենճիք, Մարթիլ, Թեքյուր, Թախտալըգ կամ Ղափուղայա, Էորեյի-պեյ, Գոնուքլուք, Գապալաք, Գուրշունլու,, Գարա-ըթլուք, Աղուլուճ, Ղապա-Ճեվիզ, Էյրի-տերե, Ուլու-Փունար, Կեովճե-քեոյ, Աղճա-կյունե, Սըթա-սու, Յուչ-փունար, Քեոքլիք, Էքինճիք, Քերփիճլիք, Յաղպասան, Պալչըգ, Քելաս, Եոքյուզքեոյ, Ղոճաման-պաշ կամ Ղարաճալը, Էլեմտաղը, Սուլուճա, Չըպըգըլըգ, Ղայա-արտը: / Ցուցակը ներկայացված է ըստ՝ բ.գ.թ., Դոցենտ Հայկանուշ Մեսրոպյանի  «Համշենահայության տեղաշարժերը եւ բարբառային առանձնահատկություները» հոդվածի/:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համշենահայերի որոշակի հատվածի հաջողվում է խույս տալ ջարդերից և բնակություն հաստատել Կովկասում և Սև ծովի արևելյան ափերին, մասնավորաբար Սուխումի, Ադլեր, Կուդեպստա, Խոստա, Մացեստա, Սոչի, Լոո, Մծարա, Ծեբելդա, Շափշուկա, Նոր Աֆոն, Գագրա, Գանդիադի, Գելենջիկ և այլ բնակավայրերում։

Համշենահայեր են նաեւ Աբխազիայի Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի բնակիչների մեծ մասը, որոնք  20-րդ դարի սկզբին գաղթել են Սամսունից։

Թուրքական բարբարոսությունները սարսափելի միջոցներով էին հասնում դավանափոխության, Նրանք, ովքեր հակառակվում էին, սպանվում էին եւ նետվում Ֆորթունա գետը: Հայկական ամեն ինչ այստեղ ոչնչացվում էր, եկեղեցիներն ավերվում էին կամ վերածվում մզկիթների: Հավատափոխությունից եւ հալածանքներից խուսափելու համար շատ համշենահայեր նորից բռնեցին գաղթի ճանապարհը` սփռվելով Սինոպսից մինչեւ Բաթում: 19-րդ դարի 60-70 թթ., հատկապես ռուս թուրքական պատերազմից հետո, Համշենի մեծ մասը գաղթեց եւ հաստատվեց Սեւ ծովի Կովկասյան ափերին` Սուխումի, Մծարա, Գագրա, Կրասնոդարի շրջան: 

Համշենահայերի արտագաղթը զանգվածային բնույթ ստացավ  Մեծ եղեռնի ժամանակ: Ներկայումս համշենահայերը իսլամացած մասը բնակվում է Թուրքիայի պոնտական ափին, իսկ  Սեւ ծովի աբխազական ու ռուսական ափին բնակվող համշենահայերը շարունակում են դավանել  քրիստոնեությունը:

Սակայն, պետք է ասել, որ համշենահայերը, չնայած մահմեդական, շարունակում են պահպանել իրենց լեզուն, եւ գիտակցության մեջ պահպանվում է ազգային դիմագիծը: Համշենցիները ունեն շատ հարուս բանահյուսություն, որոնցում հստակ երեւում է հայկական կոլորիտը, ավանդույթներում արտացոլված է հայակական ոգին, երգերը հայկական ելեւէջներով են ծեսերն ու ավանդույթները նույնպես հայկական տարրեր ունեն: Վերջին շրջանում հատկապես ակտիվացել է համշենահայության նկատմամաբ հետաքրքրությունները, կատարվում են ուսումնասիրություններ, պատրաստվում զեկույցներ: Համշենահայերի մոտ եւս ինքնության զարթոնքը շատ բուռն է, իսկ հետաքրքրությունների շրջանակները երկկողմանի բնույթ են կրում:

Համշենահայերի մոտ վերադարձ կա դեպի հայկական արմատները: Մի շարք  համշենահայեր շարունակում են  դիմել համապատասխան կառույցներ եւ վերականգնել իրենց ինքնությունը:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 2487 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 3.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 Melena   (08.06.2010 02:58) [ Материал]
Я вырасла в МЦАРА.Прошлом году отмечали 130-летия основания нашей деревнии.Наши предки построили армянскую школу.Из соседных арм.деревень приежали дети Мцарскую арм. школу.Было построен Клуб,Тобачный склад т.к.с.Мцаре занимались тобачной культурой.Было построена Церковь, после революции была снесена(очень жаль) .
Мой дедушка, Кейджян Геворг активно участвовал постройки и дороги,и школы,и конечно же Табачного склада и сам там работа"СОРТЧИ".Улица названа честь деда ул.Кейджян.До 1990года в МЦАРСКОЙ деревне жили только "HMSCEZI" - армяне(1000домов)
Я была в село Мцара спустья 20лет.Много изминилось.В школе очень мало детей т.к. многие армяне покинули село.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.15.10.137

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am