Ատաբազարը կամ Ադաբազարը եղել է
Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու
հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ
ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը այն անվանել են
Ատաբազար, այսինքն՝ կղզու շուկա /ատա-ադա՝ «կղզի» եւ բազար՝ «շուկա»,
բառերի զուգակցումից/։