«Ռադիքալ»
թերթը գրում է, որ Անկարայի Բիլքենթի համալսարանի Մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպությունը նպատակադրել է «Կենդանի գրադարան»
ծրագրով ցրել մինչ այդ գոյություն ունեցող կարծրացած պատկերացումները: Էթնիկ, մշակութային, կրոնական, մասնագիտական և սեռական պատճառներից ելնելով հասարակությունից մեկուսացված անձանց ներկայացնող «կենդանի գրքերը» Բիլքենթ համալսարանի Գարնանային փառատոնի շրջանակներում կներկայացվի ուսանողներին: Կենդանի գրադարանում «գրքերը» ընթերցողի հետ անձնական երկխոսություն են ստեղծում: