20-րդ դարասկզբին
Քարասու գետի ափամերձ հատվածում գտնվող Բիլեջիք գավառւոմ ընդհանուր բնակչության
թվաքանակը կազմում էր 10. 519 բնակիչ, որից 4. 080-ը հայեր էին: Այսինքն,
բնակչության շատ խառը տեղեբախշման պայմաններում կարելի է ասել, որ բուն հայկական
բնակավայրերից մեկն էր, քանի որ այստեղ բնակչության մեծամասնությունը՝ ազգային
պատկանելության տեսակետից, կազմում էին հայերը: Այստեղ հայերն հիմնականում
բնակվում էին խիստ եվրոպական ճակաով կառուցված Բալըփաշա թաղամասում, որտեղ էր
կառուցված նաեւ «Ս. Թորոս», մայրավանքը: Այս թաղամասում էին գտնվում նաեւ 2
կարեւոր քոլեջ: Տեղի հայերի հիմանական բնակչությունը մետաքսագործությունն էր, որի
մեջ հայերը ունեին իրենց հարուստ ներդրումն ու ավանդույթները:
Բիլեջիքի գավառը
հարուստ էր բուն հայկական մի շարք գյուղերով, որոնցից էին Լեֆքեն, Գյոլփազարը, Նոր
գյուղը, Դեջիր-Հանլարը, Թերքմալ գյուղը: Այս գյուղերը բացառապես հայաբնակ էին, իսկ
յուրաքանչյուր գյուղ ուներ մի քանի եկեղեցիներու դպրոցներ:
Բիլեջիքի
Էրթուղրուլ սանջաք.
Գավառի
շրջակայքի 13 հայակական գյուղերը հիմնադրվել են 17-րդ դարի սկզբներին: 1865 թ. ի
վեր Բիլեջիքում հաստատված եպիսկոպոսությանն էրենթարկվում տեղի հայկական համայնքի25.380հայեր:Բիլեջիք տեղափոխված Բուրսայի եւ Իզմիրի
հայությունը 18-րդ դարից սկսած գործածաում է թուրքերեն լեզուն: Սակայն, երբ 1830
թ. այստեղ սկսեցին բացել հայակակն դպրոցներ, զուգահեռաբար երիտասարդ սերնդի մոտ
սկսեցին նկատվել մայրենին տիրապետելու եւ մայերիով արտահայտվելու ձգտումներ:
Երիտասարդ սերունը սկսեց գործածելհայերենը՝ որպես հիմանական հաղորդակցության լեզու:
Յենիշեհիր.
Այստեղ
կար 3 հայակակն գյուղ՝Յենիքյոյ, որն
ուներ մեկ՝ « Սուրբ Գրիգոր» եկեղեցին, Մարմարաջըք՝ «Սուրբ Առաջավորաց» եկեղեցի,
եւ երկու դպրոցներ, եւ Յենիշեհիր գյուղը՝ « Սուրբ Հակոբ» եկեղեցիներով հանդերձ:
Ինեգյոլ
կամ Այնե-Գյոլ.
Այստ
անտառապատ շրջանում հայերն ունեին երկու գյուղ. Յենիջե գյուղը, որն 20-րդ
դարասկզբին ուներ 2000 բնակիչ, մեկ դպրոց եւ մեկ՝ « Սուրբ Հակոբ» եկեղեցին, եւ Չերան գյուղը, որն ուներ 17-րդ դարում
կառուցված « Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին՝ 2.500 հայ բնակիչներով հանդերձ:
Սիղերթ.
Սաքարի
գետի երկու ափերին ընկած այսգավառակում
հայերն ունեին չորսը բուն հայկական գյուղեր: Դրանք էին՝ Չալգարան, Մուրջան,
Ասրճեքը, Յենի Բազառ գյուղերը: