Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 16 » ԼԻՃԵ / ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ /
04:06
ԼԻՃԵ / ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ /

Լիճեն ընկած է Դիգրանակերտի սանջակի հյուսիսում: Աղձնիք գավառի հյուսիս արեւելքում: Այն մտնում  է պատմական Հայաստանի Մեծ Ծոփք նահանգի կազմի մեջ, որի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը։  

Միջնադարում այստեղ են կառուցվել Աթթահ եւ Ֆիզ անունով Սիլվանիայից դեպի հյուսիս ձգվող երկու հայտնի պաշտպանական ամրոցներ: 1914 թ. ին այս շրջանում կար 24 հայկական եկեղեցի եւ մեկ վանական համալիր: Տեղի հայերը բնակվում էին 33 անուն գյուղերում, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 5,980 մարդ, նրանցից 2,650-ը բնակվում էին կենտրոնում:  Կենտրոնում՝ այսինքն Լիճեյում էր գտնվում նաեւ գլխավոր՝ «Սուրբ Աստվածածին», եկեղեցին,  եւ երկու կրթական հաստատությունները՝ 205 աշակերտներով հանդերձ: Լիճեյում կլիման շատ նպաստավոր էր: Տեղի հայերը վայելում էին բարեկեցիկ  կյանք: Զարգացած էր մրգագործությունը:

Լիճեի հայաբնակ գյուղերից  են.

Ֆում / Օփում/: մեկ եկեղեցի՝ « Սուրբ Գեւորգ».

Սարնիշ:  հինգ  եկեղեցի՝ «Ս.Թովմաս», «Ս. Սարգիս», «Ս. Հակոբ», « Ս. Թորոս», «Ս. Շմավոն».

Շիքաքան: ուներ նաեւ այլ անուններ եւս՝ Շեգեգա, Մերաք, Քերվաս, Գարվաս, Գարաս:  մեկ եկեղեցի՝ «Ս. Սարգիս».

Այնթաք: «Սուրբ Ստեփանոս», «Մագավանք», « Քարա Քիլիսե»

Շաթիք : Շադ Հայք՝ «Սուրբ Սարգիս».

Յամութնի: «Սուրբ Խաչ»

Շամ-շամ: «Սուրբ Հովհաննես».

Հալհալ: «Սուրբ Գեւորգ».

Նունյաս: եկեղեցու  անունը հայտնի չէ.

Հազան կամ Հեզան-Զարա, Զերմանիք, Ջումայիգ: « Սուրբ Խաչ» Դեբնե: «Սուրբ Պողոս-Պետրոս»,

Ջոմեթիք-Ջոմե- Հայնի: «Սուրբ Աստվածածին», ուներ նաեւ մեկ հայկական դպրոց՝  80 աշակերտներով:

Բիրբաս-Բարբեշ-Միզաք-Մռզաք: «Սուրբ Կիրակոս»:

Փեշար-Բեշեր: «Սուրբ Աստվածածին»:

Ռիզ: այստեղ կան երեք եկեղեցիների ավերակներ, որոնց անունները հայտնի չեն:

Նուրշին-Նորշեն-Հերքին.

Անդու: «Սուրբ Հռիփսիմյանց»

Մեծ կոտորածից հետո այս հայաբնակ գյուղերը հայաթափ եղան: Եկեղեցիները թալանվեցին, քանդվեցին ու սրբատաշ քարերից տեղի քուրդ ու թուրք բնակիչները սկսեցին կառուցել իրենց գոմերն ու մարագները: Հիմա գյուղերում կան հատ ու կենտ հայեր, որոնք մեծ դժվարություններով դեռ շարունակում են մնալ ու ապրել հայրերի հողում,  սրտում  կարոտով, որ մի օր երեւի կասեն, որ իրենք հայեր են...

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1260 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/3
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.145.52.86

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am