Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ԹՈՒՐՔԻԱՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԵՐՋԱՑԱԾ ՉԷ
05:48
ԹՈՒՐՔԻԱՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԵՐՋԱՑԱԾ ՉԷ

Բաթման քաղաքում տեղի ունեցան ժողովի ընթացքում «Թուրքիա» կուսակցության առաջնորդ Աբդուլլաթիֆ  Շեները, կարծիք է հայտնել այն մասին, որ կառավարությունը սխալ է թույլ տվել հայ-թուրքական արձանագրությունների մեջ. «Սա ազգային խնդիր է: Ընդդիմությունը, ինչպես նաեւ հասարակ թուրք քաղաքացին այս հարցի առնչությամբ  պետք է կատարի միայն այն ինչ վերաբերում է իրեն»:

Հայ-թուրքական արձանագրությունների եւ ընդհանրապես հարաբերությունների հաստատման վերաբերյա  Շեները արտահայտել է  հետեւյալ որակումներն ու արել  վերլուծություններ. «1915 թ. Տեղի ունեցած իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն անհիմն է: Այն ինչ տեղի է ունեցել անցյալում, այդ մասին բոլորից լավ գիտի այս տարածաշրջանի բնակիչը»:  Ապա Շեները նախ ցեղասպանությունը կապել է Առաջին Համաշխարային պատերազմում տեղի ունեցած դժբախտ իրադարձությունների հետ, ապա դա որակել իբրեւ հայերի եւ ռուսների միջեւ փոխհամաձայնության եկած ծրագրի չհաջողված արդյունք: Եւ վստահեցրել, որ սա է իրականությունը, քանի որ այս «բացարձակ ճշմարտությունը»  իրենց է հասել պապերի կոմից. «Տարիներ անց աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքը սա որակում է իբրեւ ցեղասպանություն: Այս խնդրի վերաբերյալ թե՛ ընդդիմությունը եւ թե կառավարությունը պետք է ունենան միեւնույն դիրքորոշումը: Նույն գաղափարներով էլ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին շարժվել»,- ասել է Շեները: Ապա իր զեկույցի ավարտին, անդրադառնալով  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված ցեղասպանության բանաձեւի ճանաչմանը,  կոչ է արել  կառավարությանը, որպեսզի վերջինիս, Թուրքիայի համար ազգային եւ բոլոր քաղաքացիներին վերաբերող այս բանաձեւին  ընդդեմ  ցուցաբերվի առողջ եւ զգոն պայքար, որի ընթացքում, ընդդիմությունը իր աջակցությունը կցուցաբերի կառավարությանը. «Այս գործընթացի մեջ ես չեմ կարծում, որ կարելի է քաղաքականություն վարել: Եթե կառվարության կողմից կան սխալներ, ապա դրանք ենթակա են ուղղման: Հայ-թուրքական առկա համաձայնագրում առկա է անշուշտ այդ սխալը, քանի որ այն ոտնահարում է մեր երկրի շահերը: Քվեարկությունը ապահովելու նպատակով ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված որոշումը վերածվել է գործադրվող ճնշման: Սակայն  մեզ համար դեռ ոչինչ վերջացած չէ: Հաջորդող դեպքերի նկատմամաբ պետք է ցուցաբերել առավել զգոնություն, ակտիվություն եւ համախմբվածություն»,-ասել Աբդուլլաթիֆ  Շեները: Զեկույցին անդրադռձել է  թուրքական  «batmancagdas» կայքը:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 1044 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.190.156.80

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am