Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
04:38
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Վերջին շրջանում նկատելի է քրդական բնակչության ակտիվ հասրակա-քաղաքական գործունեության ծավալումը: Քրդերը ամեն կերպ աշխատում են գրավել հանրության, միջազգային կառույցների ու կազմակերպությունների ուշադրությունը: Երբ ամբողջ աշխարհը ոտքի էր ելել  ոճրագործաբար սպանված Հրանտ Դինքի համար, քրդերն էլ չմոռացան  հիշատակումներ անել: Ապա հիաշատակումներ եղան նաեւ տասը տարի առաջ սպանված քուրդ լրագրողի մասին: Հնչեցին համեմատություններ  Հրանտ Դինքի հետ′ իրենց սուգը ներկայացնելով կրկնակի:

Քրդերը, հասկանալով հանրության ուշադրությունը լավագույնս գրավելու միջոցը, ձեռնամուխ եղան հայկական եկեղեցիների վերանորոգման քաղաքականությնը: Ընդամենը  երկու ամսի առաջ նրանք դիմում հղեցին Վանի տարածաշրջանի պատմական հուշարձանների նախարարություն եւ պահանջեցին քանդել Վարագավանքի հարեւանությամբ գտնվող նորակառույց մզկիթը: Իրենց իսկ բնորոշմամաբ այն խանգարում էր Վարագավանքի երեւալուն: Նրանք, նախ պահանջեցին  քանդել մզկիթը, ապա եկեղեցին  վերանորոգել, քանի որ, ըստ իրենց բնորոշման, այն կարող էր լավ շահույթ բերել եւ հարստացնել տեղացիներին: Վանի քրդաբնակ բնակչությունը շարունակ ներկայանում է նմանօրինակ հայտարարություններով, այս կամ այն պատմական կոթողի վերանորոգման պահանջով:  Դեռեւս մեկ տասնամյակ  առաջ վայրագաբար քանդվում էին բոլոր կոթողները, առավել պահպանված եկեղեցիներն ու վանքերն էլ դառնում գոմ ու մարագ, այդ ի՞նչը փոխվեց այս մի քանի տարիների ընթացքում, որ պատմության համար ակնթարթ կարելի է համարել:

 Երբ որեւէ առիթ է լինում խոսելու հայերի եւ հայոց ցեղասպանության մասին, քրդերը  արագ հիշում են իրենց հայ հարեւաններին, դրացիներին: Նրանց տեղական կայքերը համարյա ամեն օր անդրադառնում են հայկական ավանդույթներին, երգերին, հայերի թողած ավանդին, ճարտարապետությանը, եւայլն եւ այլն:  Ո՞ւր է տանում քրդերի այս քաղաքականությունը:

Գաղտնիք չէ, որ Գերմանիայում է ապրում բավական մեծ թուրքական եւ քրդական համայնք: Այստեղ միավորված քուրդ մտավորականները աշխատանքներ են տանում քրդական լեզվի, գրականության, պատմության, բանահյուսության եւ այլ ճյուղերի զարգացման հարցերում: Նրանց ելույթներում, հոդվածներում, գիտական աշխատանքներում ու գրքերում շարունակ հեղինակներն անդարառնում են 1915 թվականի իրադարձություններին: Նրանք 20-րդ դարասկզբի իրադարձությունները որակում են այնպես ինչպես դա ընդունելի է քաղաքակիրթ հասարակությանը: Ավելին, քրդերն իրենց մեղավոր են ճանաչում: Մեղադրում իրենց եւս արյունոտ յաթաղան բռնելու ու հայերին տեղահան անելու մեջ: Բայց ցավալին այն է, որ իրենք իրենց անմեղ են համարում ու հավելում, որ իրենց պարտադրել են, ստիպել, որ իրենք չեն հասկացել, որ իրենք անմեղսունակ են:

Հիմա էլ կամաց–կամաց, իրենց «անմեղսունակությամբ» իրենց ավելի քաղաքկիրթ են համարում. եկեղեցի են վերանորոգում, կարծում են թե մտան հայի աչքը, ու հայերը կասեն՝ շատ շնորհակալ ենք…

Այսօր քրդերը ներողություն են  խնդրում հայից, բայց հաստատվում են հայի պապենական հողին, իսկ թե ներողություն խնդրողին գնաս ու ասես վեր կաց, հեռացիր դա  իմ պապերի հողին է, դա իմ հայրերի տունն է եղել,  պատասխանը նախորոք պատրաստ է, մենք ներողությոն ենք խնդրել արդեն, ճիշտ է մեր ձեռքերն էլ են արյունոտ, բայց մենք անմեղսունակ ենք:

 Գիտական շրջանակներում «Վանի հարյուրերորդ տարի» համալսարանում եւս հայագիտական թեմաների պակաս չի զգացվում: Ուրարտական հնությունների թանգարան են ցուցադրում, ու հավելում, որ սա հին հայկական թագավորության մասունքներ են: Ի՛նչ քաղաքակիրթ մոտեցում…

 Հիմա էլ Ռեջեփ Մարաշլըն է Գերմանիայում գիրք հրատարակում «Հայ սոցիալ-դեմոկրատական շարժումը եւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը» վերնագրով, քննում պատմական իրադարձությունները, բացահայտումներ անում, ու ներկայանում մեղայականով: Մի կարեւոր բացահայտում եւս. Վերջերս շահարկվում են նաեւ ծպտյալ հայերի հիմանխնդիրները, որ նրանք մեծամասնություն են կազմում թուրքական մամուլում, գիտական շրջանակներում, եւ կառավարության մեջ: Քրդական գործոնը փորձում է օգտվել այս իրողությունից եւս:  Մեղմել հայերի ցավը, թե իբր  Արեւմտյան Հայաստանը, քրդերի անունով հանդես եկող ծպտյալ հայերի շնորհիվ կարող է վերադառնալ նորից հայերին:

 Պատմակլան Հայաստանում քրդստանի ստեղծմանն է միտված նաեւ մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված բողոքի ցույցը, որի ժամանակ  Վանի քրդերը պահանջում էին քրդերենը տարածաշրջանում դարձնել մայրենի լեզու:

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1365 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.14.221.113

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am