Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ | 11.03.2010
03:50
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ | 11.03.2010

Վերջին շրջանում աշխարհի մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն հետեւում են հայ-թուրքական հարաբերություններին, վերջիններիս վերաբերյալ տալով սեփական որակումներն ու վերլուծությունները: Սակայն, հատկապես առավել ուշադրությունը նկատելի է հայկական, ամերիկյան եւ թուրքական մամուլի կողմից: Ի՞նչ են գրում այսօր թուրքական թերթերը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Cihan»  գործակալությունն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հարցազրույցին մեջբերում է նրա խոսքերը. « Այս ամենը սխալմունք է, պատմությունը մեծ սխալ է գործում: Քաղաքականացված դեմքերը, ովքեր կապ չունեն պատմության հետ իրավունք չունեն կայացնելու պատմական վճիռ: Կովկասյան տարածաշրջանում իմ ցանկությունն է , որ տիրի խաղաղություն, կայունություն, եւ համագործակցություն: Ես կարող եմ ասել, որ միանշանակ դեմ եմ այն քաղաքականությունը, որը վերք է բացում խաղաղության եւ համագործակցության առջեւ»: «Cihan»-ի մեկ այլ հոդված, գրում է յոթանասունյոթամյա Չալումյան Ազգանուշ Ռուբենի վիրահատության մասին, որը տասը տարի առաջ տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Թուրքիայում, ապա ամուսնացել եւ ստացել  Ֆաթմա Օզգյուն անունը: Երկու ամիս առաջ ունեցել է սրտանոթային անբավարարություն եւ դիմել բժշկի: Թուրք բժիշկները կատարել են անվճար բուժօգնություն, եի հոգ են տարել կնոջ մասին: Կնոջ «երախտապարտ» խոսքերը մեջբերված են հետեւյալ կերպ.« Անցյալի բոլոր էջերը պետք է փակել:Ինչ եղել է անցյալու, անցել գնացել է, հիմա մենք լավ ենք ՝ մոր, դստեր ու եղբոր պես:Այն օրերը անցել, գնացել են: Թող բոլոր սահմաները բաց լինեն, մարդիկ էլ աղունիկների պես գնան ու գան»:

Իսկ, ահա, Սաքարիայի համալսարանը պատրաստում է գիտական 12 հատորանի զեկույց ընդեմ հայոց ցեղասպանության պնդումներին,- գրում է «kentselhaber»-ը: Շուրջ 10 000 էջանոց աշխատանքը ամբողջությամբ պատրաստ կլինի 2011 թ. մայիս ամսին: Աշխատանքները իրականացվում են 33 պռոֆեսորի, 14 դոցենտի եւ 47 տարբեր ուղղության մասնագետների կողմից: 54 ենթավերնագրերե պարունակող ժողովածույուն թուրք եղծարարները  ներկայացրել են հայոց պատմությունը, հայ ժողովրցի ծագումնաբանությունը, հայկական հարցին եւ յալն:  Այս եղծարարության մեջ տեղ են գտել նաեւ այնպիսի ենթավերնագրեր, ինչպիսիք են «Հայկական ապստամբուևթյունները», «Հայաստանում թուրքական տեղանուննե», « հայ-թուրքական երաժշտական առնչություններ», «Թուրքերեն լեզվում հայկական բառեր», « հայատառ թրքերենը թուրքական աղբյուրներում», եւ այլն:

«Զաման» թերթը գրում է, որ  արպեսզի հայ-թուրքական հարաբերությունները ընթացքի մեջ մտնեն պետք է պաշտոնական Երեւանը քայլեր ձեռնարկի:

Մեկ այլ լրատու՝ «haberler» գործակալությունն անդրադառձել է Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մեմեդյարովին, որի բնորոշմամբ  ընդունված  որոշումները Հարավային Կովկասնում չեն կարող  ծառայել խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 968 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.138.105.124

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am