Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 10 » ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՐՈՒՄ ԵՆ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐԸ
20:53
ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՐՈՒՄ ԵՆ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐԸ

Վերջերս մենք հաճախ ենք խոսում Արեւմտհան Հայաստանի  հին հայկական եկեղեցիների մասին: Ցավով արձանագրում, որ նրանք ոչնչացման ու քանդման վտանգի առջեւ են կանգնած: Մեզ ցավ է պատճառում այն միտքը, որ խաչաքարն օգտագործվում է իբրեւ որմնաքար, իբրեւ սյուն ու սալաքար, մենք ցավ ենք ապրում, երբ մեր սրբատեղիները դառնում են մզկիթներ, գոմ ու ամբար: Երեւի նրանից է, որ գիտենք ուզած պահին չենք կարող հասնել ու փրկել  քանդվող հազարամյա սրբատեղիները:

Չգիտես թե որտեղից հայտնվեցին ու բույն դրեցին մեր սուրբ հողում աղանդավորական խմբավորումները: Լավ հասկանալի է, մեր երկրում ընդունված է դավանանքի ազատություն, բայց դա բոլորովին էլ չի նշանակում մշակույթի ոչնչացում: Մշակույթն ու արվեստը թող մնան իրենց տեղերում: Ով է ասել, թե դավանաբանական խնդիրները պետք է անդրադառնան մշակույթի վրա: Մենք ընդունում ենք քրիստոնեություն՝ քանդում հեթանոսական տաճարները կառուցում  եկեղեցի, մտնում կուսակցական շարքերը քանդում եկեղեցիները,  քանդակում կիսանդրիներ ու արձաններ, դուրս ենք գալիս կուսակցական շարքերից քանդում ենք արձանն ու տեղում ոչինչ չենք կանգնեցնում, իսկ լավագույն դեպքում հին եկեղեցու տեղաք մի նոր եկեղեցի ենք նորից կառուցում: Լավ է, որ կառուցում ենք, բոլորս ենք ուրախ: Բայց ինչո՞ւ ենք քանդում: Այսօր ծայրամասային մի շարք շրջաններում եկեղեցիներ չեն գործում: Գուցե սա կունենա՞ երբեւէ իր բացատրությունը: Եթե մենք քրիստոնյա երկիր ու ժողովուրդ ենք ուրեմն հարիր չէ քրստոնյային ապրելու առանց ժամի ու պատարագի, մեռնելու առանց կյանքում գոնե մեկ անգամ հաղորդություն ճաշակելու, հողին դառնալու՝ առանց սրբություն սրբոցի մասին պատկերացում կազմելու: Էլ ինչո՞ւ ենք զարմանում թե աղանդավորները շատացել են: Այդ կրոնական կառույցը բավական լուրջ է աշխատում: Եւ հավելում իր հոտը:

ՄԻ քանի անգամ առիթ ունեցել ենք գրելու Կոթա Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին: 9-րդ դարի կառույցը մատնված է անուշադրության: Աղանդավորները պարբերաբար տեղի բոլոր մատուռներն ու եկեղեցին հրդեհում են, քանդում, մոմից ծեփոններ անում եկեղեցու պատերին, որպեսզի պատերը որքան հնարավոր է շուտ քանդվեն: Սա բացատրվում է նրանով, որ ըստ իրենց  մեկնաբանության դրանք կուռքեր են, որ նյութական պաշտելին սատանայական է: Ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով: Ո՞վ հայի մեջ սերմանեց օտարամոլության այս հատիկները: Նույնիսկ քրդերն են սկսել վերակառուցել հայկական եկեղեցիները, իհարկե հասկանալով թե դրանք նյութապես ինչքան կարող են օգուտ բերել իրենց: 

ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի հնադարյա ժամը վերածվել էր ախոռի: Հիմա ճիշտ է ախոռ չէ, բայց ժամից մնացել է մի կույտ խունացած քար, ու մեկ, կամ կես մետրանոց մի երկու պատի ավերակ: Մատուռները, որոնք լեփ լեցուն էին փայտե ու քարե քանդակներով, նկարներով, սրբապատկերներով, մարդկանց կողմից նվիրաբերած զանազան արվեստի աշխատանքներով հիմա դափ-դատարկ են, կամ այրում են անծանոթ մարդիկ, կամ էլ նետում աղբանոցը: Մինչեւ ե՞րբ...

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1064 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.216.233.58

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am