Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 13 » ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
19:58
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Սանահին վանական համալիր եւ Ալավերդի։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահին վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է։

Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ընդգրկված են նաեւ Գեղարդի, Հաղպատի վանքերը եւ Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարըՎարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը եւ առկա խնդիրները։

Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Միկոյան եղբայրների տուն-թանգարանում եւ Ա. Միկոյանի անվան դպրոցում։ Անաստաս եւ Արտեմ Միկոյան եղբայրներն ուշագրավ դեր ունեն ժամանակակից պատ¬մության մեջ։ 2010 թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 եւ Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը։ Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում եւ ծանոթացել ցուցադրությանը։

Ա. Միկոյանի անվան դպրոցում վարչապետը հանդիպել է մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների հետ։ Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը եւ եզրակացություն կներկայացնի վարչապետին։

Տիգրան Սարգսյանին ներկայացվել են նաեւ Սանահին գյուղական համայնքի խնդիրները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։ Կառավարության ղեկավարը համակարգիչ է նվիրել դպրոցին։

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ալավերդի։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 839 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    44.205.3.18

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am