Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 18 » ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
06:06
ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Թուրքիայի  Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, արտաքին քաղաքականության հարցերով նախագահի տեղակալ, թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սուատ Քընըքլըօղլուն դեռեւս անցյալ տարի հայտնել էր այն կարծիքը, թե շատ հնարավոր է, որ Թուրքիան վերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները, որ պաշտոնական Թուրքիան արդեն հոգնել է իր նկատմամբ կանխակալ վերաբերմունքից:

Նրա կարծիքով որոշ պաշտոնյաներ բացահայտ դեմ են Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցությանը, հանդես են գալիս քննադատորեն  եւ ամեն ինչ անում են անդամակցության ձախողումն ապահովելու համար, որի իրական պատճառ են դարձրել կրոնադավանաբանական առանձնահատկությունները:

Վերջերս Քընքըքլըօղլուն իր մեկնաբանությունը արտահայտեց ԱՄՆ կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի ընդունման վերաբերյալ: Նրա  կարծիքով, եթե ցեղասպանության ճանաչման բանաձեւը կոնգրեսում ընդունվի, թուրք-ամերիկյան հարաբերությունները անկասկած կխարխլվեն: Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահի  կարծիքով կոնգրեում հայկական  սփյուռքը ունի բավական ազդեցիկ դեր եւ քանակ եւ կարող է իր ազդեցությունը գործել բանաձեւի ընդունման գործում: Այս հանգամանքով մտահոգված Քընըքլըօղլուն շտապում է մեջտեղ բերել հերթական խաղաքարտ՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Նա առանց հապաղելու հերթական սպառնալիքն է առաջ քաշում, որ,  եթե կոնգրեսն ընդունի բանաձեւը, արդյունքում կփակվեն հայ-թուրքական սահամանի բացման հեռանկարները, ինչպես նաեւ թուրք-ամերիկայն հարաբերություները կարող են խարխլվել:

 Արդյունքում ստացվում է, որ Ամերիկան Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձեւով, իսկ Թուրքիան՝ սահմանը բացել չբացելու պատճառաբանությամբ միմյանց են ներկայանում իրենց խաղաքարտերով: Թե ո՞վ կհաղթի այս հերթական ներկայացման մեջ ցույց կտա  պատմությունը: Թեպետեւ լիովին հասկանալի է, որ ցեղասպանությունը ընդունելու խոսակցությունը Թուրքիային ծուղակը գցելու միջոց է, որը պարտադրում են արեւմտյան հզոր պետությունները։  Ահա թե ինչու, սահմանի բացման շուրջ տարվող վեճը պարզ խնդիր չէ։ Իսկ քաղաքական ընդդիմությունը այն օգտագործում է կառավարության դեմ:
Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 1032 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.55.55.239

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am