Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 18 » ԳՈՒԶԿՈՒՆՃՈՒԿԻ ՄԻԱԿ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ
05:43
ԳՈՒԶԿՈՒՆՃՈՒԿԻ ՄԻԱԿ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Գուզկունճուկի /Թուրքիա/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Ստեփանոս Աղավնի Պատրիարքի օրոք, արքունի ճարտարապետ Հովհաննես Ամիրա Սերվերյանի կողմից: Եկեղեցու պաշտոնական բացումը կատարվել է 1835թ. Մայիսի 11-ին: Առաջին անգամ հիմնովին վերանորոգվել է 1861թ. Պետրոս Աղա Շալջյանի բարերարությամբ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գտնվում է Բոսֆորի ափին, Գուզկունճուկի  նավամատույցի դիմաց: Եկեղեցու հյուսիսային պատի տակ թաղված է տեղի քարոզիչներից Հովհաննես եպիսկոպոս Սեթյանը:

Հաճախ առիթ է եղել խոսելու այն մասին, որ Ստամբուլի եկեղեցիները զուրկ են պերճաշուք զարդարանքներից, որովհետեւ դրանք ստեղծվել են միմիայն տեղի հայ համայնքի հոգեւոր կարիքները բավարելու համար: Սակայն կարելի է ասել, որ այս եկեղեցին բացառություն է իր ճարտարապետական շքեղությամբ, ակնահաճո ներքին գեղեցկությամբ: Այս եկեղեցին նաեւ եզակի է նրանով, որ ունի արտաքնապես տեսանելի գմբեթ:

Խորանի հետնմասում կառուցված է երկհարկանի աշտարակաձեւ գմբեթարդ տանիքով   զանգակատունը: 1944 թ. կառուցվել է մի աստիճան, որով կարելի է բարձրանալ վերնատուն: Որմերի սյուները խոռոչավոր են, խոյակները եւ խարիսխները ունեն հունական ոճ: Գմբեթը բարձրանում է չորս աղեղների վրա: Ինչպես բոլոր եկեղեցիներում այստեղ եւս խորանի գմբեթը կիսագնդաձեւ է: Աղեղնաձեւ կամարները ունեն պարզ զարդաքանդակներ:

Եկեղեցու հյուսիսային եւ հարավային որմերի վրա կան հունական պատուհանաձեւ խոռոչներ, որոնցում զետեղված են սրբազան նկարներ: Եկեղեցում դասը առանձնացված է ընկուզենու՝ ճարտարորեն իրար մեջ ընդելուզված ծաղիկների ու տերեւների խորաքանդակ բազրիքով: հավանաբար այս բազրիքը պատրաստել է այդ շրջանի արքունի շինությունների ճարտարագետ-ատաղձագործ Գալուստ Աղա Քեմհաճյանը: Սեղանի վերնամասը ունի կաթողիկե ձեւ եւ ոսկեզօծ է: Ստամբուլի այս միակ գմբեթավոր եկեղեցու հարեւանությամբ է գտնվում Գուզկունճուկի մզկիթը:

Ժամանակ առ ժամանակ թուրքերը հայերին հիշեցնում են ցեղսպանության մասին, հիշեցնում, իրենց կարծիքով մեզ մոռացնելու համար, ու անընդհատ իրենք իրենց հավատացնելու, որ ցեղասպանություն չի եղել: Մերթ գրված հոդվածի մեջ են ցեղասպանության մասին ակնարկ տեսնում, մերթ երգի, իսկ որ ամենահետաքրքիրն է, թուրքերի աչքին արդեն ամեն ինչ ցեղասպանություն է հիշեցնում:

Ֆահրեդդին Յոքուշը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման տարօրինակ «բացահայտումներով»: Նախկինում էլ նա աչքի էր ընկնում յուրահատուկ գյուտարար օժտվածությամբ: Վերջերս նա հանդես եկավ մի հայտարարությամբ, թե իբր Գուզկունճուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կայքէջում հայերն այբուբենից օգտվեու դեպքում, S եւ Y  տառերին դիպչելիս էկրանի վրա հայտնվում են Թուրքիա ցեղասպանություն բառերը: Յոքուշը  «Միլլի Գազեթե» թերթին տրված հարցազրույցի մեջ ասում է, որ ոչ ոք իրավունք չունի ապրելու Թուրքիո պետության մեջ՝  Ստամբուլում, եւ խոսելու ցեղասպանության մասին: Մենք ամբողջ աշխարհին ենք գոռում, որ չի եղել, իսկ տեղացին բացեիբաց խոսում է այդ մասին: Ժամանակն է վերանայելու մեր հարաբերությունները: Մենք նրանց ապրելու տանիք ենք տվել, մեր սեփական զավակների նման ենք վերաբերում, երբեւէ չենք դրել ազգային, կրոնական խտրականություն, իսկ նրանք մեր հողի վրա իրենց սուտն են առաջ տանում:

Այս անհիմն հայտարարություններին պատասխանով հանդես եկավ Գուզկունճուկի եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Էդվարդ Այվազյանը եւ հերքեց Յոքուշի պնդումները, ասելով, որ բացի եկեղեցու պատմությունից, նրա անցյալից, ու ճարտարապետությունից, տեղի հայկական համայնքից ուրիշ ոչինչ չկա զետեղված կայքէջում: Յոքուշի հայտարարության վերաբերյալ եկեղեցական խորհուրդը դիմեց դատարան:

Իսկ մինչ դատարանի վճիռ, նախկինում բռնագրավված անշարժ գույքից մի մաս ետ ստացավ:

Եկեղեցապատկան հասութաբեր կալվածքը երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվեց ետ ստանալ: Վագըֆների ընդհանուր տնօրինության կողմից եկեղեցապատկան կալվածքը հանձնվեց թաղային խորհրդին: Շենքը, որի ներքեւում գտնվում են վեցը խանութներ, իսկ վերեւում եկեղեցական բնակատեղի եւ հավաքասրահ, այսուհետ պաշտոնապես պատկանում է Գուզկունճուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1221 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.87.133.69

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am