Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 13 » ՕՐԵՐՍ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՅՈԼՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ «ԱԳՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
16:33
ՕՐԵՐՍ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՅՈԼՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ «ԱԳՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ

Մի քանի օրից լրանում է հայազգի լրագրող Հրանտ Դինքի մահվան տարելիցը: Ով միլիոնուկես հայերի նման իր կյանքը չավարտեց բնական մահով, այլ զոհ գնաց թուրքական վայրագ բարբարոսությանը: Այսօր թուրքերը  ուրացողի «ոգով» են շարունակում իրենց առաջընթացը: Հազվադեպ են այն հատուկենտ թուրքերը, ովքեր կոչ են անում ճանաչել հայոց ցեղասպանությունը. նրանց, իհարկե Թուրքիայում այնքան էլ երջանիկ ճակատագիր չի սպասում: Այդ «ապերջանիկներից» մեկն էլ  թուրք գրող Դողան Աքհանլըն է.

Դողան Աքհանլըն ծնվել է 1957թ Շավշատում, պատմական Հայաստանի Գուգարք նահանգում/ արդի աշխարհագրական դիրքը` Թուրքիա, Արդվին/:  1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը նրան ստիպում է ընդհատակ անցնել: 1985 թվականի մայիսին կնոջ և որդու հետ, որն ընդամենը 16 ամսական էր, ձերբակալվեց Դողան Աքհանլըն: Ստամբուլի զինվորական բանտում երեք տարի շարունակ նա անցկացրեց տանջանքների, ծեծի  ու ստորացման պայմաններում:  Ի՞նչ էր մնում նրան անելու այդ երկրում փախչելուց բացի: 1992թ.ին նա  փախավ Գերմանիա: Հաստատվելով  Քյոլն քաղաքում սկսեց  աշխատել  «Քյոլնի կոչն ընդդեմ ռասայական խտրականության» ընկերությունում:

Նա մեկն էր այն թուրք մտավորականներից, ով գրեց հայոց ցեղասպանության ու թուրքերի ուրացումի մասին: 1998-99-ին Ստամբուլի Բելգե հրատարակչությունում թուրքերեն լեզվով լույս տեսավ Աքհանլըի «Անհետացած ծովեր» եռագրությունը, որի վերջին գիրքը` «Ահեղ Դատաստանի դատավորները», շոշափում էր 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության թեման. «Երբ Թուրքիան խոսում է երկխոսությունից` նա ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդներից պահանջում է թաղել և մոռանալ իր ապրումներն ու հիշողությունները: Այս պահանջը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ցեղասպանության շարունակություն» ,-ասում է նա:

2005թ. Աքհանլըն այցելելով  Հայսատան, իր հարգանքի տուրքը մատուցեց 1915թ. Թուրքերի կողմից իրագործած Եղեռնի զոհերին: Եվ արտասանեց հետւյալ խոսքերը.

«Ես երախտապարտ եմ, որ Դուք ինձ` հանցանք կատարած հասարակության ներկայացուցչիս,  հնարավորություն տվեցիք հիշել և հարգել Եղեռնի յուրաքանչյուր զոհի հիշատակը առանձին, ինչպես եւ, որպես թուրք` մտորելու իմ ազգի ամոթի և անպատվության մասին»:

Նա փախել էր մի երկրից, ուր կար բռնություն, ոտնահարված էին մարդու իրավունքները, ազգային խտրականություն, անպատժելիություն, ուրացում ու անցյալի մոռացում: Բայց նա մտավորական էր, ու իսկական մտավորականի սիրտը չի կարող անարդարությունը համրությամբ դիմավորել, չի լռի, եթե անգամ այդ լռությունը պետք է իրեն ու իր ընտանիքին:

Այսօր նա Գերմանիայի քաղաքացի է, բայց ցավում է դրա համար, ինչպես ամեն մի մարդ նա եւս  կարոտում է իր երկիրը. «Ես ցանկանում եմ կրկին զգալ, որ այն երկիրը, որտեղ ես ծնվել եմ, իմ երկիրն է: Դա իմ իրավունքն է: Այդ իրավունքը վերապահվում է նաև այն հայերին, որոնք այն ժամանակ ապրել են այնտեղ, և որոնք կորցրել են իրենց հայրենիքը»:  Իբրեւ մի մտավորական, ով ցավում  է մարդկային անարդարության եւ կատարված ոճրագործության համար, Աքհանլըն երազում է, որ մի օր Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը, որ մի օր բոլոր հայերը կապրեն իրենց պատմական հայրենիքում, որն այսօր Թուրիքա  է կոչվում, ու մի օր Թուրքիայում մեկ ու կես միլիոն նռնենիներ կտնկվեն` ի հիշատակ 1915-16թթ. ցեղասպանության զոհերի` նախքան կմեկնարկի 2015 թվականը:

Աշխարհի չորս ծագերում սփռված հայերն ու օտարազգի` պատմական իրողությունները չմոռացած ու մոռանալ թույլ չտվող հանրությունը միշտ էլ կշարունակի արդարության բողոքն  ու կասի` ոչ մոռացումին:

Օրերս Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմապերպված հանդիպումը նվիրված էր ոճրագործությանը զոհ դարձած Հրանտ Դինքին: Կազմակերպիչները քայլեր էին ձեռնարկում   հայազգի խմբագրի հիշատակը վառ պահելու համար: Հանդիպման  բանախոսը թուրք  գրող Դողան Աքհանլըն էր, ով  իր ելույթում արտահայտվեց հետեւյալ կերպ. «Հրանտ Դինքը սրանից երեք տարի առաջ գազանաբար սպասնվեց: Մենք չէինք ցանկանում, որ որեւէ մեկը մոռանա այս իրողությունը: Նրա մահվան պատճառը պատմական իրողությունն է: 1915թ. Հայ ժողովրդի ամբողջական տեղահանությունը, հայոց մեծ եղեռնը,  հայերի փոքրաթիվ համայնքը, որն այսօր ապրում է Թուրքիայում եւ հայկական հարցի լուծումը դարձել էր  Դինքի կյանքի գլխավոր նպատակը:  Սա մի թեմա է, որը պետք է հետաքրքրի ողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը, ոչ ոք ոչինչ չպետք է մոռանա»: Հանդիպման շրջանակներում Ալթերֆոյերվախեյում հունվարի 21-ին կցուցադրվի նաեւ  WDR/ARTE-ի կողմից պատրաստված «Հրանտ Դինք եւ Թուրքիայի հայերը» վերնագրով փաստավավերագրական ֆիլմը...

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1439 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.166.96.191

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am