Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 19 » ԵՒ ԱՅՍՊԵՍ ՈՒ՞Ր... ՈՒ՞Ր ՊԻՏԻ ՀԱՍՆԵՍ ԹՈՒՐՔԻԱ
16:08
ԵՒ ԱՅՍՊԵՍ ՈՒ՞Ր... ՈՒ՞Ր ՊԻՏԻ ՀԱՍՆԵՍ ԹՈՒՐՔԻԱ

Երաժշտությունը մարդու եւ նրա հոգեկան աշխարհի վրա մեծ ազդեցություն գործող արվեստի տեսակներից մեկն է համարվում: Երկիր մոլորակի վրա չկա մի մարդ, ով լսելով որեւէ երաժշտություն ակամայից չընկնի  հիշողությունների մեջ, չտխրի կամ չուրախանա: Երաժշտությունը ի զորու է մարդու մեջ արթնացնելու մոռացված հիշողությոյները, մարդուն դարձնել նրբանկատ ու բարեկիրթ: Երաժշտական տարբեր ոճեր մարդու մոտ զարգացնում են տարբեր բնազդներ, արթնացնում տարատեսակ զգացմունքներ ու զգացողություններ, օրինակ՝ բարություն, գեղեցիկի ընկալում եւ գնահատում, ագրեսիա, լավատեսություն, կամ վրիժառություն եւ այլն: Այս երեւույթը վերաբերում է ոչ թե ազգային կամ ռասսայական երաժշտությանը, այլ երաժշտական ժանրերին ընդհանրապես:

Երաժշտությունը մշակույթ է, ու երբեք չի կարելի ասել, թե լինում են լավ կամ  վատ մշակույթներ: Ո´չ, ամեն մի ժողովուրդ ունի անցած ճանապարհ, իսկ երաժշտությունը այդ անցած ճանապարհի հայելին եւ դրոշմն է: Ամեն մի ազգի ազգային երաժշտույթունը ունկնդրելով, հեշտությամբ կարելի է պատկերացում  կազմել այդ ազգի հոգեբանական բնութագրի, բնավորության, առանձնահատկությամբ օժտված կողմերի, ազգասիրության չափաբաժինների , եւ իհարկե նաեւ  դաստիարակության ու մտածելակերպի մասին: Հետեւաբար, ամեն մեկի անհատական երաժշտական ճաշակն ու երաժշտական նախասիրությունները  բնութագրում են տվյալ անձնավորության հոգեբանական վիճակն եւ արժեքային համակարգը:

Որքան խորն են ժողովրդի արմատներն ու ցավը այնքան  խորաթափանց է  նրա ստեղծած արվեստը, երգն ու տաղը: Միեւնույն ժամանակ այն պարզ է, զուսպ, անաղարտ, լեցուն պատմությամբ, ծնված հողի, ժայռի ու լեռան ցավն ու բերկրանքն արտահայտող ելեւէջներով:

«Դլե յաման»... Ընդամենը երկու բառ, երեք երաժշտական  հնչյուն. Սակայն այն իր մեջ ներառում է հնագույն ազգի մի ողջ պատմություն, սեփական հողի ու ջրի  կարոտ ժողովրդի  տանջանք, անապատում սպանված սեր, կարոտ...: Իսկ ո՞վ պիտի լինի այս երգի ունկնդիրը. Դե. Եթե հետեւենք վերեւում գրված տողերին, ապա պետք է լսի, ընդունի ու հասկանա նա` ում հոգին եւս նույն կարոտն ու ցավը ունի:

Բայց այս ամենը ես բոլորովին էլ չեմ գրում բացատրելու համար երաժշտության անմեկնելի կողմերը, ազդեցությունը եւ երաժշտական արվեստը ներկայացնելու համար: Դա թող մնա մասնագետներին: Այս ամենը ես գրում եմ, որովհետեւ այսօր կա մի ժողովուրդ, ով փորձում է մտնել քաղաքակիրթ հասարակություն, բայց պետական պաշտոնյան, ոճրագործի սառնասրտությամբ  սպանում է  իր երկրում այլազգի ժողովրդական երգեր  երգելու համար:

Էմրահ Գեզերը քսանիննամյա երիտասարդ էր: Ընկերոջ ծննդյան տոնն էր: Որոշել էին հետաքրքիր անցկացնել այդ օրը ու ընկերներով մեկնել էին բառ: Հետո ոգեւորվել էին, ու տղան որոշել էր մի նվեր եւս մատուցել ընկերոջը: Բեմ բարձրանալով սկսել էր երգել: Երգել էր քրդերեն: Իսկ բառում ներկա հերթապահ ոստիկանը ոչ ավել ոչ պակաս հանել էր  ատրճանակն ու կրակել: Ատելությունն ու պանթուրքիզմի գաղափարն այնքան խորն էր նստած ոստիկանի արյան ու երակների մեջ, որ  արձակել էր տասնհինգ փամփուշտ:

Ահա Եվրոմիության քաղաքակիրթ հասարակության ընտանիքի անդամ դառնալու հայտ ներկայացրած «քաղաքակիրթ» Թուրքիայի իրական դեմքը:  Թուրքական կառավարությունն ու իշխանությունները Եվրոպական ընտանիքի անդամ պետություններին և ընդհանրապես ամբողջ աշխարհին ներկայացնում են թե նախկի բարբարոս եւ այրունարբու թուրքն ու այսօրվա թուրքիայի քաղաքացին իրարից տարբեր մարդիք են: Երեւի ուզում են համոզել աշխարհին, որ «պտուղը ծառից հեռու է ընկնում կամ ընկել, ու անգամ ընդհանրապես ծառի հետ կապ չունի եւ երբեւիցե կապ չի էլ ունեցել»:

Ես այդպես չեմ կարծում. «Ամեն մի ծառի ճյուղ սնվում է այդ ծառի արմատից, ամեն մի  ժողովուրդ սերվում է իր նախահայրերից եւ համարվում է նրանց գենի, մշակույթի, պատմության ու ազգային գաղափարախոսության կրողը»: Նրանք երեւի մոռանում են թե ովքերեն իրենք, որտեղից աշխարհ եկան, անգամ մոռանում են իրենց հայրերի կողմից սերմանած ազգային գաղափարախոսությունը, որն իրենց այրյան եվ հոգեբանության մեջ խորն է նստած: Մոռանում են, որ միշտ էլ եղել են նույնը, նույն թուրքը՝ այրունարբու եւ վայրագ մի ցեղ: Նրանք վարելով  զավթողական քաղաքականություն երբեք չեն հարգել հարեւան երկրներին: Անգամ հարգանքի չեն արժանացրել այն ժողովրդների ազգային առանձնահատկությունները, որոնք չնայած գտնվում էին բռնի ուժով ստեղծված թուրքական կայսրության տիրապետման ներքո, սակայն մեծ ավանդ ունեին թուրքական պետության կայացման եւ մշակույթի զարգացման գործում: Դեռ ավելին, ստեղծելով բռնատիրություն նրանք յուրացրել են հպատակ ժողովուրդների հոգեւոր ժառանգությունը եւ այժմ էլ ներկայացնում են նրանց պատմությունը, նրանց նախնիների դարերի միջով անցած ճանապարհը իբրեւ իրենցը: Իսկ այդ ժառանգության իրական տերերին արգելում են հիշել իրենց ավանդույթները, երգն ու մշակույթն,  իսկ այն ինչ չեն կարողացել յուրացնել ոչնչացրել են եւ մինչօրս էլ այդ գործըթացները դեռ շարունակվում են: Եւ այսպես ու՞ր...:

Գրավելով Հայկական լեռնաշխարհը` թուրքերը վարում էին Հայաստանը հայաթափելու եւ հայերին ձուլելու քաղաքականություն: Նրանք ցանկանում էին Հայաստանի պատմական տարածքը իրենց սեփականը դարձնել: Ընդ որում, այդ տարածքները ցանկանում էին ունենալ առանց հայերի...

1860-70-ական թվականներին նոր օսմանները առաջ քաշեցին Պանօսմանիզմի գաղափարախոսությունը, որի համաձայն Կայսրությունը համարվում էր նրանում բնակվող մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների ընդհանուր հայրենիքը: Այս հրեշավոր գաղափարախոսությունը ստեղծվել էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը` քրիստոնյա ժողովուրդներին ձուլելու միջոցով  պահպանելու համար: Դաժանորեն ճնշվում էին ազգային-ազատագրական պայքարները, որոնք տեղի էին ունենում կայսրության հպատակ ժողովուրդների կողմից: Ազգային-ազատագրական պայքարի ելույթներ էին տեղի ունենում նաեւ Արեւմտյան Հայաստանում: Պանօսմանիզմի  գաղափարախոսության մեջ մեծ էր հատկապես կրոնական գործոնը:

Պանօսմանիզմը Օսմանյան կայսրությունում  միայնակ չէր. նրա կողքին էր նաեւ  ոչ պակաս անմարդկային  դաժանությամբ լեցուն Պանթուրքիզմի` թուրքալեզու ժողովուրդների ռասսայական գաղափարախոսությունը. Ադրիատիկ ծովից մինչեւ Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մեկ պետության մեջ:

Այս գաղափարախոսության մեջ հաջողության հասնելու համար հարկավոր էր թրքացնել կամ ոչնչացնել  կայսրության ոչ թուրք ժողովուրդներին: Այս գաղափարներով էին առաջնորդվում օսմանցիները: Այսպես էին ուզում ստեղծել Մեծ Թուրանը, որի ստեղծման համար էլ կատարվեց Հայոց ցեղասպանությունը. Չէ՞որ  նոր հայրենիքը ցանկանում էին ունենալ առանց հայերի... Չպետք է լիներ Հայաստանը...

Սա Թուրքիայի երազանքն է: Երբ ցեղասպանության մասին խոսք է լինում, Թուրքական կառավարույունները շտապում են ասելու, որ իրագործողները իրենք չեն եղել, իրենք ոչ մի կապ չունեն նախկինի հետ եւ այլն: Բայց մոռանում են, որ այս գաղափարները սերմանել  են իրենց իսկ հայրերը,  եւ հիմա հայրերից որդիներին է անցել գաղափարախոսության ճյուղերը:

Այսօր Թուրքիայում պետական պաշտոնյան սպանում է քաղաքացուն քրդերեն երգելու համար: Մի՞թե սա հայրերի գաղափարախոսության արձագանքը  չեն  իրենց որդիների մեջ: Մի՞թե նույն ճանապարհով չեն քայլում թուրքական պետության ներկայիս այրերը: Գուցե կանցնեն տարիներ ու նրանց որդիներն էլ կասեն , թե իրենք կապ չունեն նախորդ իշխանությունների հետ:

Մեզ՝ հայերիս, թուրքերի իրական ով լինելու մասին հայտնի է ավելին, քան մյուս բոլոր ազգերին, քանի որ ցավոք մեր ազգն է  ընկել թուրք հրոսակների ճիրանը  եւ ցեղասպանության ենթարկվել: Եւ այսպես ու՞ր...:

Այսօր Էմրահ Գեզերի  ծնողները սգում են իրենց որդու կորստի համար, բայց տակավին չեն էլ գտնում որեւէ հիմնավորում կամ բացատրություն, թե ի՞նչու սպանվեց իրենց որդին, ո՞ր մի հանրորեն վտանգավոր արարքի համար....

Իսկ այդ ընթացքում Թուրքական իշխանություները այս դեպքի կապակցությամբ շտապում են մի շատ հետաքրքիր արդարացում մոգոնել. Իփր թե «Ոստիկանը նախկինում ծառայել է հարավարեւելյան երկրներում: Այնտեղից վերադարձել է հոգեկան լուրջ խնդիրներով...»  եւ նմանատիպ հեքիաթների մի ամբողջ շարան, որն միշտ ընդունվում է որպես հավասարազոր ճշմարտությանը՝ ներկայիս քաղաքակիրթ Թուրքիայի հանրապետությունում: Ուր պետական աշխատողների եւ ոստիկանների, կամ նրանց՝ ում ձեռքում զենք կա այս պահի դրությամբ, ծալապակասներ են՝ հարավարեւելյան երկրներում ծառայած... Ուր հորինված հեքիաթը զորեղ է ամեն տեսակ օրենք եւ իրականությունից, եւ պարզ ճշմարտությունից... Ուր սեփական ազգի մասին իլուր հայտնելը, երգելը, սեփական ազգային երաժշտությունը, վտանգավոր է կյանքի եւ առողջության համար:  Եւ այսպես ու՞ր... ուր ես շտապւմ Թուրքիա...

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 1390 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.141.27.244

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am