Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 28 » ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
15:13
ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

  Հայ Առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ, որոնք  առաջացել են Պատմական Հայաստանին բաժին ընկած ճակատագրի, մասամբ նաեւ հոգեւորականների ոչ ճիշտ ըմբռնման  հետեւանքով:

1441 թվականին, Էջմիածնում, Թովմաս Մեծոփացու գլխավորությամբ գումարվեց Ազգային եկեղեցական մեծ ժողով: Ժողովում հայրապետական աթոռը որոշվեց տեղափոխել իր պատմական վայրը՝  Սուրբ Էջմիածին: Սսում նստող վերջին կաթողիկոսը՝ Գրիգոր Թ. Մուսաբեկյանցը  իր հիվանդության պատճառով հրաժարվեց գալ եւ մասնակցել ընտրություններին, տվեց իր համաձայնությունը, եւ խոստացավ ենթարկվել նոր ընտրվող կաթողիկոսին: Էջմիածնում կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Վարդապետ Խորվիրապեցին: Սակայն, ինչպես ցույց տվեց հետագայում պատմությունը Մուսաբեկյանցի մահից հետո Կիլիկյան աթոռը շարունակեց իր գոյությունը՝ իբրեւ կաթողիկոսություն, այն պատճառաբանությամբ, որ  Մուսաբեկյանցը լուսավորչական աթոռի օրինական օծյալ հաջորդն էր:

Հաջորդ աթոռը հիմնադրվեց ներքին խռովությունների հետեւանքով: Երբ երիտասարդ հասակում կաթողիկոս ընտրվեց Գրիգոր Պահլավունին՝ Շնորհալու եղբայրը, նրա դեմ ընդվզեց Վասպուրականի Դավիթ Թոռնիկյան եպիսկոպոսը, եւ քանի որ առկա էր Վասպուրականի թագավորությունը, նա իրեն հայտարարեց Վասպուրականի կաթողիկոս: Այն պահպանեց իր գոյությունը մինչեւ 20-րդ դարի սկիզբ: 

Ազգային ազատագրական նպատակներով ստեղծվեց Գանձասարի կաթողիկոսությունը,  իր գոյությունը շարունակելով մինչեւ 19-րդ դարի վերջ, որից հետո ցայսօր գործում է իբրեւ եպիսկոպոսական թեմ:

Երուսաղեմի պատրիարքությունը հիմնադրվել է 5-րդ դարում.  համարվում է ընդհանրական-առաքելական աթոռ: Առաջին պատրիարքն է եղել Հակոբոս Տտյառնեղբայր կամ գլխադիր առաքյալը:

Երուսաղեմից 1000 տարի հետո հիմնադրվել է  Պոլսի պատրիարքական աթոռը:

Կստանդնապոլսո հայկական համայնքը դարերի պատմություն ունի: Այստեղ հայերը նպաստել են Օսմանյան պետության շարունակական հզորացմանը: Երկրի համարյա բոլոր բնագավառներում՝ արհեստներ, մշակույթ, բժշկություն, դիվանագիտություն, կառավարում, թե ռազմական գործ, հայերը գրավել են առաջնային դիրքեր: Բժշկությունն այնքան էին զարգացրել հայերը, որ թուրք սուլթաններն իրենց ընտանիքների ու կանանոցների առողջության և բուժման գործը վստահել են առավելապես հայ բժիշկներին: Մինչ պատրիարքության հաստատումը, օսմանյան պետության սահմաններում ապրող համայնքներն ընդգրկված էին  3 թեմերում` Սվազի, Էնկյուրիի (Անկարա), Բուրսայի Քյոթահյա-Գարամանիում:  

1461թ Մուհամեդ Երկրորդ Ֆաթիհի հրամանագրով հիմնադրվեց Պոլսո Հայոց Պատրիարքարանը՝  Օսմանայն Կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին հնազանդության մեջ պահելու, ինչպես նաեւ տեղի հայերին պարսկահպատակ Էջմիածնի ազդեցությունից կտրելու քաղաքական   նախաձեռնությամբ: Օսմանյան Կայսրության տարածքում բնակվող հայերի պաշտոնական ներկայացուցիչը ճանաչվեց  պատրիարքը: Այդ ժամանակ աթոռանիստը Սամաթիայի սուրբ Գեւորգ եկեղեցին էր, իսկ 1643-44 թվականներին այն տեղափոխվեց Գումգափուի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցի: Սկզբնական շրջանում պատրիարքն ուներ մեծ իրավասություններ թե՛ հոգեւոր եւ  թե աշխարհիկ համայնքնրերի վրա: Սակայն ոչ լիարժեք, որովհետեւ այն շատ հաճախ կրում էր զուտ ձեւական բնույթ՝ սուլթանի կամայականություններից ելնելով:  Թուրքիո Հայոց պատրիարքները, չնայած իրենց առջեւ ծառացած մեծ խնդիրներին, ծավալել են ընդարձակ կրոնական եւ աշխարհիկ գործունեություն:  Օսմանյան Կայսրության հզորացմանը զուգահեռ, ընդլայնվել է  նաեւ  պատրիարքական  լիազորությունները:  Ժամանակին Պոլսո պատրիարքությանն են ենթարկվում Սսի եւ Աղթամարի  կաթողիկոսությունները, Երուսաղեմի պատրիարքական աթոռը, իսկ մինչեւ 1830 թվական՝ նաեւ հայ կաթոլիկները:

1700-ականներին պատրիարքարանն ուներ 20, 1834թ` 36, իսկ 1900` 43 եկեղեցիներ եւ 132 վանքեր:

Հայկական ազգային ազատագրական շարժման գործում Պատրիարքարանն զգուշավոր դիրք է գրավել եւ փորձել դիվանագիտական միջոցներով արեւմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից:  1870 թվականի ազգային ազատագրական շարժումները թշնամական դարձրին սուլթանների վերաբերմունքը  ազգային փոքրամասնությունների՝ հիմնականում հայերի նկատմամբ: 1915թ Հայոց Ցեղասպանությունից հետո Պատրիարքարանը կորցրեց  նախկին իրավունքներն ու դերը: Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր ներկայացուցիչն է հանդիասնում: Ամեն ջանք գործադրում է, ցրված հայ համայնքի համախմբման, նրա ազգային ինքնության, ինչպես նաեւ լեզվի պահպանման համար:

1991 թվականին ընտրված  Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, վերջերս առաջացած  հիվանդության հետեւանքով այլեւս ի զորու չէր առաջնորդել տեղի հայակաան համայնքը: Կարիք առաջացավ համապատրիարք ընտրելու նպատակով անցկացնել նոր ընտրություններ:

Նոր ընտրություններ անցկացնելու խնդիրը անհանգստություն առաջացրեց Թուրքիայի հայկական համայնքում: «Ի՞նչ պետք է ընտրեր հայկական համայնքը պատրիա՞րք, թե՞ համապտրիարք: Որոշ ժամանակ նաեւ հրաժարվեցին ընդհանրապես ընտրություններ անցկացնելու մտքից»,-գրում է haberortak լրատու  կայքը:

Աթոռակից-պատրիարքի ընտրությունների առնչությամբ պաշտոնական նամակ ուղարկվեց Ստամբուլի կուսակալություն: Պատրիարքական փոխանորդ Շահան Արքեպիսկոպոս Սվաճյանը, կրոնական ժողովի ատենապետ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, եւ Գրիգոր ավագ քահանա Դամադյանը 2009 թվականի դեկտեմբերի երեքին ընտրությունները անցկացնելու նպատակով հատուկ թույլտվություն խնդրեցին: Միեւնույն ժամանակ լիազոր ներկայացուցիչները պետք է ներկայանային Անկարա եւ ներկայացնեին 1961 թվականի ընտրության կանոնագրի բարեփոխումների կարիք ներկայացնող կետերը:

Այս ամենից հետո ոչ հոգեւոր դասի անդամներից բաղցկացած պատվիրակությունը պատրիարքական ընտրությունների համար կատարել է մի այլ դիմում եւս:

Նախաձեռնող խումբը իր հերթին առանձին դիմել է Ստամբուլի նահանգապետարան, բայց ոչ թե համապատրիարք՝ այլ պատրիարք ընտրելու թույլտվության համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը հայտնել է իր անհանգստությունը, որ Նախաձեռնող խումբը դիմել է ոչ թե համապատրիարք, այլ պատրիարք ընտրելու համար եւ նշել, որ նման զարգացումները հակասում են հայկական 1700 ամյա եկեղեցու ավանդույթներին։ Հոգեւոր խորհրդի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ընտրությունները առողջ անցկացնելու համար՝ անհրաժեշտ է, որ Հոգեւոր խորհուրդը եւ Նախաձեռնող խումբը համագործակցեն իրար հետ։ 54-ամյա Մեսրոպ պատրիարքը մինչեւ մահը պահպանելու է իր տիտղոսը, բայց, քանի որ ըստ հաղորդագրությունների, նա հիվանդ է ծերունական թուլամտությամբ, անհրաժեշտություն է առաջացել համապատրիարք ընտրել, ով իր պարտականությունները կսկսի կատարել ընտրությունից 40 օր հետո։

Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի եւ համայնքի նախաձեռնող խմբի միջեւ առաջացել են հակասություններ: Ակոս թերթը, որը մեծ հեղինակություն ունի տեղի հայ համայնքի վրա գրում է. «Հոգեւոր թեմի առաջնորդ եպիսկոպոսապետ Արամ Աթեշյանը, չնայծ չունի թեկնածություն, բայց անկողմնակալ  կերպով ղեկավարում է  նախաձեռնող խմբի ժողովները: Պատրիարքարանի ընտրություները անցկացվում են փակ դռների ետեւում՝ հայանքից գաղտնի: Ծրագրված է մայիսի 9-ին նշանակել պատվիրակության քվեարկություն, իսկ մայիսի 12-ին հանկարծակի համապատրիարքական ընտրությունների անցկացում»: Վերջերս հոգեւոր դասը տպագրեց զեկույց, որտեղ գրված էր. «Տագնապալի այս  միջավայրում առողջ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ նախապայմաններ չկան»:  Այս լուրը շահարկեցին մի շարք թուրքական թերթեր, դարձնելով օրվա ամենասենսացիոն քննարկման նյութը:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1404 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.218.61.16

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am