Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 29 » «ՄԱՐԱԼԸ» ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ Է
14:59
«ՄԱՐԱԼԸ» ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ Է

  Բոլոր ժամանակներում էլ մշակույթի պահպանման խնդիրը անհանգստացրել է սերունդներին: Այն անձինք, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են մշակութա-պահպանությանը  արժանացել են հետագա սերունդների մեծ գնահատանքին: Ինչքան երախտավորներ  ենք մենք ունեցել, որոնց շնորհիվ այսօր մեզ են հասել մեր նյութական ու հոգեւոր գոհարները: Մշակույթի պահպանման եւ սերունդների մեջ այն վառ պահելու խնդիրը շատ  դժվար է  հատկապես սփյուռքահայության համար: Նախ այն պարզ պատճառով, որ նրանք չեն սնվում հայրենի հողից, իսկ օտարության մեջ կարող են հետզհետե կլանվել տվյալ երկրի մշակույթով:

Մնալ  հայ, լինել հայ, պահպանել հայությունը. այս խնդիրները միշտ էլ մտահոգել են ամեն մի իսկական հայորդու: 

Պոլսում իր գոյությունը շարունակող հայկական համայնքը, ի տարբերություն այլ գաղութների, ունեցել է առավել դժվար պայմաններ: Օրինակ թուրքահայերը ի տարբերություն Ռուսաստանի կամ Ամերիկայի  եւ մի շարք այլ քրիստոնյա  երկրների հայկական սփյուռքի ունեին իրենց առջեւ նաեւ կրոնական շատ բարդ խնդիր: Այստեղ ոչ միայն նրանք պետք է մնային հայ, այլ պահպանեին հայ լիենու համար կենսական նշանակություն ունեցող քրիստոնեությունը: Ապրել մի երկրում, որի նախկին տերերը սպանել էին իրենց եղբայրներին ու ծնողներին, այստեղ խնդիրը  ունի թե բարոյական եւ թե հոգեբանական մեծ նշանակություն, էլ չեմ խոսում մնացած բոլոր մյուս դժվարություների մասին՝ դպրոց, մտավորականություն, գիր, լեզու: Սակայն զարմանալին այն է, որ  հոգեւոր երաժշտական մշակույթի լավագույն պահպանողը եւ սերունդներին փոխանցողը հենց համարվում է թուրքական գաղութը: Ժամանակին այնքան ամուր էին այստեղ հոգեւոր երաժշտության ավանդույթները, որ  ցայսօր հոգեւոր երաժշտության մեջ առանձնացվում է երկու՝ Պոլսո եւ Անթիլասի տարբերակները: 

Այսօր, չնայած քաղաքական լուրջ քննարկուների,  այնուամենայնիվ, մշակութային կյանքը չի դադարում իր գործունեությունը: Թուրքահայերը  շարունակում են պահպանել հայ երգն ու երաժշտությունը:

1980 թվականաին Բենոն Քուզուբաշի եւ ընկերների նախաձեռնությամբ հիմնադրվեց  «Մարալ» երգի-պարի համույթը՝ որպես  հայկական մշակույթը, ժողովրդական երաժշտությունը, երգերն  ու  պարերը ներկայացնող սիրողական թատրոն: 1986 թվականին հիմնադիրը՝ Բենոն Քուզուբաշը անժամանակ մահացավ, սակայն, մինչ նրա մահը խումբը հասցրել էր ելույթներով հանդես գալ մի շարք շրջաններում եւ ամենուր առժանանալ հանդիսատեսի բուռն ծափողջույններին:

Ներկայում «Մարալն»  ունի երկու՝ փոքրերի եւ մեծերի խմբեր: 1992 թվականից սկսած Իրիս եւ Կարպիս Չափկան զույգը հաջողությամբ ղեկավարում է պարապմունքները: Վեցից տասնչոր տարեկանների խումբը ներառում է  յոթանասուն երեխա, տասնվեցից երեսուն տարեկանների խմբում ընդգրկված են հիսուն, քառասունից հիսունհիգ տարեկանների խմբում տասը անդամներ: Ընդհանուր առմամբ «Մարալն» ունի հարյուրերեսուն պարող, եւ տասներկու անձից բաղկացած նվագախումբ: Մշտապես «Մարալի» կողքին են հոգեւոր եւ նյութական աջակից հարազատները:

«Մարալ» երգի-պարի համույթը այս տարի   պատրաստվում է իր  հիմնադրման երեսունամյա հոբելյանական տարելիցի  միջոցառումներին:

«Մարալ»-ը հիմնադրման պահից  1980 հետապնդում էր միմիայն մեկ նպատակ. Օտարության մեջ սփռված հայերի սերունդներին ցույց տալ հայկական ժողովրդական պարի նուրբ շարժումները, հայ երաժշտության ելեւէջները: 

Որոշ ժամանակ  համույթը դադարեցրել էր իր գործունեությունը տարաբնույթ խնդիրների հետեւանքով: Սակայն այսօր նա նորից միավորված է  ու պատրաստ դիմավորելու երեսունամյա հոբելյանը:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1080 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.147.103.202

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am