2007թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց թուրք
անչափահաս ոճրագործի արձակաց գնդակից սպանվեց թերթի գլխավորխմբագիր Հրանտ Դինքը:
Տասնութ կասկածյալներ մեղադրվեցին սպանության կազմակերպման մեջ, իսկ ոճրագործությանանմիջականկատարմամբմեղադրվեց17-ամյա Օգյուն Սամաստը: Քանիորգործովանցնումէինանչափահասներ, դատականնիստը, տեղիօրենսդրությանհամաձայն, անցկացվեց դռնփակ:Այս դատական նիստին մասնակցում
էին նաեւ 500 փաստաբաններ, որոնք համոզված էին, որ կհասնեն արդարության
բացահայտմանը:
2010թ. Հունվարի 19՝երրորդտարելիցիկապակցությամբ, Դինքի սպանության գործով
դատավարության փաստաբան Ֆեթհիյե Չեթինը եւ Դենիզ Թունայը տեղեկացնում են, որ
գործով բոլոր դատավարությունների, ինչպես նաեւ մինչ սպանություն եւ սպանությունից
հետո առկա բոլորտարրերի միավորմամաբ
կարելի է բացահայտել ոճրագործությունը:
Չեթինը եւ Թունայը,
ոճրագործության համար հող նախապատրաստած իրադարձությունները եւ դրան հաջորդածերեք տարիներինտեղի ունեցած դեպքերին հետեւելովպատրաստել են15 էջերից բաղկացած զեկույց, որումհստակ կերպով մատնանշված ենոճրագործները:Փաստաբանները համոզված են, որ ոճրագործությունը կատարվել է պետական
մակարդակով, սակայն, երբ այս մասին լինում են որոշակի փաստեր հարցաքննությանենթականանձինքանմիջապես մեկուսացվում են:
Փաստաբանները զեկույցի նախաբանում գրում են.«Լրացավ ոճրագործության երեք տարին, սակայն, բոլորովին էլ չափազանցեցված
չէ այն, որ մենք դեռեւս նույն տեղում ենք»:
Զեկույցը մանրամասնորեն պատմում էայն
բոլոր փաստերն ու դեպքերը , որոնք նախորդեցինԴինքի սպանության, եւորոնքառաջնորդեցինդեպիԴինքսպանություն:
Ոճրագործությունն ունեցել է նախապատրաստությունների բավական լուրջ շրջան: Իշխանությունները
տեղյակ են եղել ոճրագործների
գործունեության, նրանց ծրագրերի, ինչպես նաեւ այն, որ որպես թիրախ այդ անգամ պետք
է ընտրվեր Հրանտ Դինքը: Փաստաբանների ուսումնասիրությունների արդյունքում,
բացահայտվել է Հրանտ Դինք ոճրագործության նախնական ողջ ծրագիրը, որի անդամների
մասնակցությունը «Էրգենեքոն»-ին բոլորովին էլ պատահական չի: Բոլոր մասնակից
անդամները ունեցել ենառնչություն ոչ
միայն այս հանցավոր խմբակցությանը, այլեւ պետական այրերին, եւ նույնիսկ որոշ
դեպքերում համագործակցել են պետական պաշտոնյաների հետ, ինչպիսիք են Ստանբուլի
քաղաքապետԷռգյուն Գյնուգյոռը, ներքին
գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն, Տրապիզոնի հետախուզության
վարչության պատասխանատու Մեհմեդ Այհանը, ՍտամբուլիեւԱնկարայիհետախուզականվարչություններըեւայլն:
Հրանտ Դինքից բացի զեկույցի մեջ նշվում են նաեւ այն բոլոր անձինք, ովքեր ինչ
որ կերպ փորձել էին ուշադրությունհրավիրել
Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վրա, որոնց հետ եւ հաշվեհարդար
էին տեսել ազգայնականները: Օրինակ՝ Բասքան Օռանը եւ Իբրահիմ Քաբօղլուն պատրաստել
էին ազգային փոքրամասնություննեի մաին զեկույց, զեկույցիցշատչանցածենթարկվեցին
պատասխանատվության, «Կայսրության կործանման շրջանում օսմանցի հայերը»խորագիրը կրող կոնֆերանսի կազամակերպիչները
ենթրկվեցին Քերինչսիզի ազգայնական ոտնձգություննրին:
Տրապիզոնի կաթոլիկ եկեղեցու հոգեւորական Անդրեա Սանթորոն սպանվեց 16 ամյա
Օ.Ա.-ի կողմից եւ այլն:
Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալները Տրապիզոնի Փելիթլի քաղաքում էինապրում,
իսկ տեղի ոստիկանության կողմից վերահսկվում էին նրանց գործողությունները:
Ոստիականական գործակալ Էրհան ԹունջելիինՏրապիզոնի ոստիկանական ուժերը հանձնարարել էին Յասին
Հայալիվերաբերյալ տեղեկություններ
հավաքել:
ՅասինՀայալըասելէ, որսպանելուենՀրանտԴինքին: ԱյսմասինԷռհանԹունջելինհայտնելէՏրապիզոնիհետախուզականվարչությանը, որտեղիցէլ2006թ. Փետրվարի 17-ին գրություն է ուղարկվել Ստամբուլի եւ
Անկարայի հետախուզական վարչություներին: Այս գրության մեջ հստակ կերպով ասվում է,
որ գործողություններ են կատարվելու Հրանտ Դինքի նկատմամբ:
«Այն վարչակարգը, որով
առաջնորդվում ենք մենք, նման պայմաններում այս ոճրագործությունըւ երբեք չի կարող
բացահայտվել»,- նշում են փաստաբանները: Նշենք, որ մի քանի թուրքական լրատվամիջոցներ
անդրադառնալով զեկույցին իբրեւ վերնագիր ընտրել էին հենց այս նախադասություն:
Դինքի գործով փաստաբանները հունվար19-ին ներկայացվելիք զեկույցում տալիս են
հետեւյալ եզրահանգումները.« Անհնար է հավատալ, որ ոճիրը իրագործել են երեք-հինգ
ազգայնական գաղափարներով լցված երիտասարդներ, ինչպես նաեւ հնարավոր չէ հավատալ այն
տեսակետին, թե իբր ոճիրը կատարվել է ոչ իրավական կառույցի կողմից, որոնք այն իրագործել
են օգտագործելով այդ երիտասարդներին»: