Թուրքիայի Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի նախագահ Աթեշյանը ավետելով, որ սեպտեմբերի 12-ին Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցում կատարվելիք պատարագի մասնակիցների թվի առումով սահմանափակումներ չեն լինելու, ասաց. Կազմակերպելու ենք մի այնպիսի արարողություն և տոն, որը օրինակ ծառայի ողջ աշխարհին:
Հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդի հիվանդությունից հետո հայկական համայնքի ամենաիրավասու անձը հանդիսացող Թուրքիայի հայերի Հոգեւոր խորհրդի նախագահ Արամ Աթեշյանը հայտնեց, որ սեպտեմբերի 12-ին նախատեսվող պատարագի արարողության ժամանակ ոչ մի սահմանափակում չի արվելու, ընդհակառակը` իրենց ցուցաբերվելու է ամեն տեսակի աջակցություն: Աթեշյանը նշելով, թե Թուրքիայի Մշակույթի նախարարությունն ու Վանի նահանգապետարանը համագործակցում են, որպեսզի արարողությունը կատարվի ըստ արժանվույն, հավելեց. «Մենք մտավախություն ունեինք, թե սահմանափակումներ կլինեն` Սուրբ Խաչում տեղի ունենալիք պատարագի ժամանակահատվածի կամ մասնակիցների թվի առումով: Ես նաեւ հայտարարել էի, թե նման դեպքում պատարագ չեմ մատուցի: Սակայն մեր մտավախությունները անտեղի դուրս եկան: Այս վայրը անչափ կարեւոր է համայն հայության համար: Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր մարդիկ կգան արարողությանը մասնակցելու համար: Դեռ աժմվանից Վանի հյուրանոցներում տեղ չի մնացել: Այդ մարդիկ այնտեղ են գալիս ոչ թե տուրիստական ուղեւորության, այլ պատարագի համար: Սեպտեմբերի 12-ը, այսինքն` Սուրբ խաչը, մեծ խանդավառությամբ ենք ուզում նշել: Երեւանի, Երուսաղեմի և Բեյրութի գլխավորությամբ` աշխարհի բոլոր կողմերից ներկայացուցիչներ ենք հրավիրելու»:
Աթեշյանը, հիշեցնելով, որ եկեղեցու վրա Սուրբ խաչ անունը գրելու և Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդի նվիրաբերած խաչը տեղադրելու հացում դեռեւս ոչ մի զարգացում չի արձանագրվել, ասաց. «մինչդեռ դա մեր ամենաբնական իրավունքն է: Մեր պատրիարքի ուղարկած խաչը սպասում է թանգարանում: Այնպես են Աղթամար եկեղեցի ասում, կարծես եկեղեցին անում չունի: Մենք պահանջում ենք, որ թե՛ մեր եկեղեցու անունը գրվի և թե՛ խաչը տեղադրվի: Հուսով եմ, որ այդ խնդիրը ևս կլուծվի նախքան պատարագի օրը: Համայն աշխարհի զանգվածային լրատվամիջոցներն այնտեղ են լինելու սեպտեմբերի 12-ին: Դա մի մեծ ժեստ կլինի` ուղղված համաշխարհային հասարակայնությանը:
Akunq.net
|