Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 15 » ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ | 14.03.2010
03:57
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ | 14.03.2010

Ինչպես հայտնի է Շվեդիայի խոհրդարանը երկարատեւ քննարկուների արդյունքում ընդունեց Ձախ ընդդիմության ներկայացված տեքստը, որում  ասված է, որ «Շվեդիան 1915թ. հայերի, ասորիների, խալդիների եւ պոնտացի հույների նկատմամբ կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանությունը»:Այս որոշմանը դեմ էին ինչպես պատգամավորներից շատերը այնպես էլ, հենց Շվեդական իշխանությունները: Այս առնչությամբ Շվեդական մամուլում սկիզբ առան  լուրջ քննրակումներ: Այսպես է գրում Շվեդական ազդեցիկ թերթերից «Dagens Nyheter»-ը. «Խորհրդարանը պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերը դատապարտելու տեղ չէ»: Շվեդիային, ընդունած  որոշման համար քննադատել է նաեւ Նորվեգիայի արտաքին գործոց նախարարությունը.« Այս ողբերգություը ցավալի է որպես պատմական իրադարձություն, իսկ մեր օրերում այն չպետք է կրի ոչ քաղաքական եւ ոչ էլ  իրավական բնույթ»:

Անգլիական մեկ այլ «Financial Times» թերթը  անդրադառնալով Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում բնակվող Թուրք ազգայանականներին, մտավախություն է հայտնում, որ նրանք կարող են ավելի բորբոքվել: Միեւնույն թերթը գրում է , որ տեղի ադրբեջանցիները, կազմակերպել են ցույց: Մասնակիցները հանդես են  եկել կոչերով՝ ուղղված ԱՄՆ-ին, որպեսզի վերջինիս  դադարեցնի Թուրքիայի նկատմամաբ ցուցաբերած ճնշումները: « «Զավթիչ» Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղից, իսկ դու Օբամա ցեղասպանության խաղերից ձեռ քաշիր»: Իսկ ադրբեջանցի «Ղարաբաղի Ազատության կազմակերպության» /KAT/ ներկայացուցիչների   ցույցի պահանջը  ոստիկանության կողմից մերժվել է,- գրում է նույն թերթը:

«Zamman» թերթի բնութագրմամաբ սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգները կանգնում է հայերի կողքը: Թերթը նշում է, որ դեռեւս սրանից 120 տարի առաջ էլ ԱՄՆ-ն նախընտրեց օգնել հայերին: Այս առնչությամբ թերթում մեջբերված է մի միջադեպ, որը պատմում է  թե ինչպես  Աբդուլհամիդ սուլթանի թագադրման արարողությանը ԱՄՆ-ի դեսպան Հ. Մայնարդին 1876 թ. տեղի ունեցած այդ արարողության ժամանակ նստեցրել են առավել ցածր աթոռի: Նման վերաբերմունքի պատճառները շատ էին. Հայերը հաճախ դիմում էին եվրոպական երկրներին՝ իրենց իրավունքների պաշտպանության համար, իսկ այդ երկրները՝ հիմնականում ԱՄՆ, իր շահերից ելնելով շատ հաճախ օգնում էր հայերին: Այս զարգացումները հանգեցրին նույնիսկ այն բանի, որ Գազիանթեփում    / պատմական Այնթափ/ հայերի պահանջով պաշտոնական լեզուն դարձավ հայերենը: Ավելի ուշ բարենորոգումներ անցակացնելու նպատակով նորից ԱՄն փորձեց միջամտել եւ օգնել հայերին»,-գրում է թերթը մեջբերելով մի շարք օրինակներ, երբ ԱՄն օգնության ձեռք է մեկնել հայերին:

«takvim» թերթը« Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ին եւ Շվեդիային» հոդվածում անդրադառձել է  «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության նախագահի օգնական Հյուսեին Չելիքի այն հայտարարությանը, որում մասնավորապես ասված է.« Մենք դատապարտում ենք ԱՄՆ կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից ընդունված ՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որոշումները: Պատմական իրադարձություններին գնահատական պետք է տան պատմաբաններն ու գիտանականները»:

«Yeni Şafak » թերթը մեկնաբանելով երկու երկրների կոմից ընդունված որոշումներին, գրում է.« Ամեն գարուն 1915 թ. Ցեղասպանության երեւույթը նորից ու նորից են տաքացնում հայերը: Այս երկու հաջողությունները գրանցելուց հետո հիմա էլ հայերը հայացքն ուղղել են դեպի Անգլիա: Այդ իսկ պատճառով էլ վարչապետ Էրդողանը անձամբ է մեկնելու Անգլիա՝ նրանց զգուշացնելու նպատակով»: Էրդողանն իր նախապատրաստական զեկույցում հատկապես ուշադրություն է հրավիրելու այն հանգամանքին, որ եթե Անգլիան եւս որոշում կայացնի հոգուտ հայերի, ապա, Թուրքիայի եւ Անգլիայի միջեւ իրավական, տնտեսական , քաղաքական եւ մշակությաին հարաբերությունները իսպառ խզվելու են,-գրում է թերթը, եւ հավելում, որ հնարավոր է նաեւ դեսպանը այս պարագայում եւս ետ կանչվի:

Միեւնույն թերթը մեկ այլ «Շվեդիայից ներողական զանգ» հոդվածում գրում է, որ Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը զանգահարել է Էրդողանին եւ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված որոշումների առնչությամբ ներողություն խնդրել: Ֆրեդերիկ Ռայնֆելդը հավաստիացրել է Էրդողանին, որ այս ամենը քաղաքական  ընկալումներ են, եւ կոչ է արել Թուրքիային պատրաստ լինեն, եւ թույլ չտալ, որպեսզի այս որոշումները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1020 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.12.34.178

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am