Գլխավոր էջ
» 2009 » Դեկտեմբեր » 12 » «ՄԵՆՔ ԿԴԻՄԵՆՔ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՆՉԵՎ, ՈՐ ՄԵԶ ԱՍԵՆ ՀԱ»...
05:11
«ՄԵՆՔ ԿԴԻՄԵՆՔ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՆՉԵՎ, ՈՐ ՄԵԶ ԱՍԵՆ ՀԱ»...
Թուրքիայի
վարչապետ Էրդողանըայլեւս չկարողացավ
զսպել ու թաքցնելսոսնձվող ազգային մտադրությունները
ոչ միայն իր` այլեւ իր մեջ մարմնավորվող Թուրք ժողովրդի: Դե ԵՄ-ի երկրներն էլ շատ
լավ պետք է մտածեն, որովհետեւ դեռ այնքան էլ լավ չեն պատկերացնում իրենց գլխի
գալիքը. «Մենք պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները ու հասնենք մեր
գերագույն նպատակին` անդամակցությանը: Պայքա՜ր, պայքա՜ր, այնքան ժամանակ քանի դեռ
մեզ ասում են` ոչ: Հինգ միլիոն թուրքեր են ապրում ԵՄ-ի երկրներում, հետո ինչ,որ ոչ եք ասում, միեւնույն է` մենք արդեն
այդտեղ ենք: Եթե մեզ չեք ընդունում, ինքներդ եք կորուստներ կրում: Ինչո՞ւ,
որովհետու թուրքըբեռ չի դառնում ոչ մեկին, այլ ինքն է կրում ուրիշի բեռն իր վրա: Դա մեր
ազգային կերտվածքն է»,- էրդողանի այս զեկույցի մասին գրում է«Ջիհան» լրատվական գործակալությունը:
Տխուր է
իրականությունը: Թուրքիան օրհասական աղետի նման կախվել է մարդկության գլխին: Դեռ
աշխարհի մի շարք ժողովուրդներ չեն ճանաչում իրական Թուրքիային: Ա՛յ, երբ մի օր էլ իրենց
սեփական երկրներում սեւ ամպի նման կկախվեն իրենց ճակատին, այն ժամանակ նոր կզգան
հայի դառը ողբը:
Այսօր Թուրքիան փորձում է տարածաշրջանում
ստանձնել իշխողի դերը, բայց դրանով նրա մտադրություները չի սահմանափակվում:
Ելույթի վերջում էրդողանը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը,իրենց «արդար» պահանջի` հայկական արխիվների չբացելու
վերաբերյալ անում ենթադրություններ, թե մենք հին ժողովուրդ ենք ու այլեւս չենք
խաբվի մեծ փորձառություն ունենք, ու պետք է ծանրակշիռ գործենք: Նախ մեր հարեւանների
հետ պետք է հաստատենք խաղաղություն, իսկ դրա համար պետք է լուծել Ղարաբաղյան
հարցը, իսկ հետո մեր օղակները կընդարձակենք, այնպես` ինչպես իր օղակներն է տարածում գետի մեջ
նետվածքարը:
Ճանաչելով
Թուրքիային՝ իբրեւ աղվեսային դիվանագիտության մեծ վարպետ, անկեղծորեն մարմինս
փշաքաղվեց, երբ կարդացի այս տողերը: Թե ինչքա՜ն լուռ, համրացած` ջրի մեջ նետված
քարի անձայն շշուկով տարածքներ է փորձում նվաճել մարդկության չարիքը՝ Թուրքիան:
Ցեղ, որը չի հանդուրժում պապենական հայկական հողում հայկական եկեղեցու գմբեթին
խաչի առկայությունը, բայց ըմբոստանում է, երբ իրենթույլ չեն տալիս օտարի հողի վրա կառուցած
մզկիթի կողքին մինարեի տեղադրումը:Մզկիթ ունենալու
գաղափարը չէ, որ թուրքերին այդչափ հուզում է, այլ գոյությունը փաստելու, տիրելու, տիրանալու
յուօրինակ բարդույթը, երբ եվրոպական քրիստոնյա հանրությունը օրը հինգ անգամ դատապարտված
պետք է լինի,ըստ կարելվույն բարձր կանչվող
ազանիհնչյունները լսելու:Իսկ թե տեղի բնակչությունը կամ էլ իշխանությունը
չի թույլատրում մինարեների կառուցումը, թուրքական լրատվամիջոցները, մշակույթի նախարարությունը
ու տեղի բնակչությունը սկսում են վրդովմունքի ալիք բարձրացնել, թե իբր չկա դավանանքի
ազատություն, թե բռնություն է անազնվություն...
Թուրքիայում
հայկական եկեղեցու գլխին ստիպում են պարզել թուրքական դրոշը, տեսնես ո՞ր մի
երկրում որեւէ աղոթատեղիի գագաթին ստիպում են պարզել այդ երկրի դրոշը:
Չեմ կարծում,
որ որեւէ երկիր կույր է ու չի տեսնում այս ամենը, պարզապես չեն ուզում տեսնել
շատերը, քանզի շահերի բախում կա, բայց մոռանում են հանրահայտ ճշմարտությունը. ԿԱՄ
ՇԱՀՆ Է ՄՈՐԹՈՒՄ, ԿԱՄ ՇԱՀԻՆ ԵՆ ՄՈՐԹՈՒՄ: