Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 26 » ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է 103 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ-ԹՈՒՐՔԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԸ
02:59
ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է 103 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ-ԹՈՒՐՔԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԸ

Դեռևս մեկ դար առաջ հայ-թուրքական առնչությունների հետևանքով գրեթե հայերի մեծամասնությունը եթե չասենք տիրապետում էր, ապա կարելի է ասել, որ գոնե հասկանում և կարողանում էր արտահայտել իր մտքերը թուրքերենով: Թուրքերենի իմացությունն առաջին հերթին կախված էր  Օսմանայան կայսրության գերիշխանության ներքո գտնվելու հետ, որի պատճառով էլ կամա թե ակամա հայերը յուրացնում էին թուրքերենը: Միևնույն ժամանակ թուրքերենը ստիպողաբար էր ուսուցանվում, նպատակ հետապնդելով մոռացության մատնել մայրենին՝ ձուլման քաղաքականությունը առավել սեղմ ժամեկետներում հաջողության հասցնելու նպատակով:

Նման պայմաններում տպագրվում էին թուրքերեն գրքեր, որոնց հեղինակները բացառապես հայեր էին: Այս գիտական աշխատանքները մեծ նպաստ բերեցին հենց թուրք ժողովրդին: Շնորհիվ այդ տպագրված աշխատանքների նրանք ունեցան հարուստ գիտական գրականություն:

Այսօր  զգացվում է հայերեն-թուրքերեն թարգմանությունների և բառարանների խիստ պակաս, չնայած այն հանգամանքի, որ դեռևս 103 տարի առաջ մեր երախտավոր հայորդիները կազմել և տպագրել էին նման բառարաններ:

Բառարանային այս բացը լրացնելուն  ի նպաստ Թուրքական լեզվաբանական ընկերությունը (Türk Dil Kurumu) TDK վերահրատարակել է Պետրոս Զեքիի կողմից պատրաստված և 1907-1912 թթ. հրատարակված Հայերեն-թուրքերեն և Թուրքերեն-հայերեն լիակատար բառարանները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը, թուրքական լեզվաբանական ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հալուք Աքալընը նշելով, որ հայերեն ժամանակակից բառարանի մշակումը հետաձգվում է, հայտնել է  նաև, որ տվյալ բառարանի պատրաստման աշխատանքներին նպաստելու համար որոշել են վերահրատարակել անցյալ հարյուրամյակին տպագրված բառարանը, որը կարելի է աասել, որ հազվագյուտ գրքերի շարքին դասվող բառարաններից մեկն է:

Աքալընը հոդվածում անդրադարձել է նաև այն իրողությանը, որ  հայերն օսմանյան պետության մեջ̦ վարել են բարձր կրթական եւ մշակութային քաղաականություն: Նույն աղբյուրի փոխանցմամաբ, Աքալընը հայտնել է այն տեսակետը, որ հայ լեզվաբանները, որոնք տիրապետում էին թուրքերենին  իրենց մեծ նպաստն են բերել նաև թուրքերենի զարգացմանը:

Ինչպես հայտնի է, առաջին թուրքերեն արմատական բառարանի հեղինակը ազգությամբ հայ  Պետրոս Քերեսթեջիյանն է եղել: Թուրքական բառարանագրության պատմության մեջ իր եզակի տեղն ունի  հայ լեզվաբան է Պետրոս Զեքին: Նա թուրքերենի դասավանդման համար պատրաստել է 15 անուն դասագիրք, իսկ  1907 թ. հրատարակել 50 հազար բառ պարունակող Հայերեն-թուրքերեն, իսկ  1912-ին Թուրքերեն-հայերեն լիակատար բառարանները:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1498 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    34.230.68.214

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am