Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 26 » ՊԱՊԵՐԻ ՄԵՂՔԸ ՈՐԴԻՆԵՐԻ ԽՂՃԻՆ /ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ/
01:31
ՊԱՊԵՐԻ ՄԵՂՔԸ ՈՐԴԻՆԵՐԻ ԽՂՃԻՆ /ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ/

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Թուրքիայում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, եղան բազմաթից ոգեկոչման արարողություններ, որոնց մասնակցում էին թուրք հայտնի մտավորականներ: Ոգեկոչման եւ «Կիսում եմ հայերի` ապրիլի 24-ի ցավը» խորագրի ներքո հոդվածով  հանդես եկավ նաեւ թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան, «Milliyet» օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը: Ջեմալը հայտնի Ջեմալ Փաշայի թոռն է, այն փաշայի որի անմիջական ձեռքով կազմակերպվեց   Հայոց ցեղասպանությունը: Իր պապիմկողմից կազմակերպված եղեռնի զոհերի ոգեկաոչմանն ուղղված հոդվածում Հասան Ջեմալւ  գրում է.

«Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից մեկն է,  որը սկսվեց գրվել  «Իթթիհաթ վե Թերաքքիի» կողմից: Այդ օրը ջնջվեցին այն մարդկանց հետքերը, որոնք հարյուրամյակներ շարունակ  ապրել եւ ստեղծագործել էին իրենց հայերնիքում, իրենց պապենական հողերի վրա: Նրանց պոկեցին իրենց հայրենիքից, նրանք ոչնչացվեցին:  Պատմության այս էջերը ոմանք որակում են  տեղահանություն, ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝ Ցեղասպանություն, ոմանք էլ՝ Մեծ աղետ: Սակայն այն անհերքելի  իրողություն է:

Օսմանյան պետության կողմից 1915-ից սկսված հարյուրհազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր և սահմռկեցուցիչ արարքի հանցակիցը:

Այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ժողովրդի ՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգան:  Հայերի վիշտը մոերը դարձնենք: 

Ի՞նչ ենք կորցենելու… Այդ արարքով մենք կանենք մարդկությանը անհրաժեշտ պիտանի արարք: Նմնօրինակ դիրքորոշումը, այսինքն ցավը կիսելու պատրաստակամությունը,  դեռեւս չի նշանակում մյուսների տեսած ցավը մոռանալ:

Առավոտ էր, արեւը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհ գագաթը մառախուղի  Ես հիշում եմ այն  հուզումնալից օրը, երբ 2008 թ. Սեպտեմբեր ամսին լինելով  երեւանում  այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:  Հուշակոթողի առջև մենք սիրելի Հրատի հետ միասին մենմենակ կանգնեցինք բավական երկար: Ինձ այստեղ էր բերել նրա ցավը: Առավոտ էր, արեւը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհ գագաթը մառախուղի  մեջ մերթ երեւում էր, մերթ թաքնվում: Առավոտյան լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության հուշակոթողին եւ ականջիս հասավ Հրանտի ձայնը. Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը:

Ես գիտեմ, թե ինչեր են տեսել մեր պապերը: Ոմանք այն անվանում են կոտորած, ոմանք ցեղասպանություն, ոմանք աքսոր, ոմանք էլ ողբերգություն: Մեր պապերն էլ Անատոլիա ասելուն  ավելացնում էին կոտորած ու արհավիրք»:

Ապա հեղինակն իր մեկնաբանություններն է տալիս այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել 1915թ., դատապարտում ու քննադատում այն մարդկանց, որոնց  անմիջակն մասնակցությամբ եւ պատճառով տեղի ունեցավ 1915 թ. մեծ արհավիրքը՝ հայոց մեծ եղեռնը:Քննադատում պետությանն, որը չպաշտպանեց իր սեփական քաղքացիներին. «Եթե մարդ ես, եթե  այդ ցավը ինքդ քո մեջ  զգում ես, ուրեմն պետք է կիսես նաեւ այն ուրիշների հետ:  Փոխանակ նմանօրինակ ցավը ուրանալու, ժամանական է այն համարել նաեւ քո ցավը, նորոգենք այդ վիշտը, կիսենք, քանզի մարդկությանն ու խաղաղությանը այն հույժ կարեւոր է: Թե պետություն եւ թե անհատ պարտավոր են, ժամանակն է կիսելու հայերի ապրիլքսանչոսյան մեծ ցավը: Հրանտ, եղբայրս ես կիսում եմ այդ ցավը, քեզ անկեղծ քեզ կարոտում եմ, հանգստություն քո շիրիմին»:

Պապերի  մեղքը  որդիների խղճին

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1577 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 2.3/3
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.145.50.83

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am