Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 26 » «ՄԱՐԴԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇԻՎ Է ՏԱԼՈՒ. ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅԵՐԻՑ, ՔՐԴԵՐԻՑ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻՑ»
05:28
«ՄԱՐԴԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇԻՎ Է ՏԱԼՈՒ. ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅԵՐԻՑ, ՔՐԴԵՐԻՑ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻՑ»

Թուրքիայի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության  Բիթլիսի պատգամավոր Նեզիր Քարաբաշը, առաջ քաշելով այն միտքը, ըստ որի   1915 թ. Հայերը ենթարկվել են  կոտորածի,  խոսեց Թուրքիայի կառավարության կողմից   ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին,-գրում է հաբերթուրքը:

Ինչպես գրում է Hberturq-ը, Թաչ Դյուղյուն սրահում կայացած կոնգրեսի ժամանակ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության դրոշից բացից այլ դրոշներ չեն եղել: Ելույթներն անցել են երկլեզու՝ քրդերեն և թուրքերեն, որն էլ մասնակիցների մոտ առաջացրել է մեծ ոգևորություն: «Թող ջարդվե´ն երեխաներին ուղղված ձեռքերը» իր ելույթում հաճախ օգտագործել է Նեզիր Քարաբաշը. «Թուրքիան մանուկների հանդեպ բռնություններ իրականացնող երկրներից մեկն է աշխարհում», -ասել է նա, ապա շարունակել հետևյալ կերպ. «1915 թ. մոտ մեկ միլիոն հայեր են կոտորվել: Նրանց թիվը էական չէ. հայերն ու բազմաթիվ պատմաբաններ ասում են, թե մեկ ու կես միլիոն է, Թուրքիայի պաշտոնական տեսակետով էլ եղել են 300-500 հազար: Նրանց քշեցին իրենց տնից ու տեղից: Նրանց` կին ու երեխա, աքսորեցին Թուրքիայի բոլոր կողմերից, քանզի հայերը,  եթե անգամ հիմնականում բնակվում էին Արևելյան եւ Հարավարևելյան Անատոլիայում, բայց եւ այնպես` նրանք ապրում էին անխտիր Թուրքիայի բոլոր շրջաններում: Թուրքիայից միլիոնից ավելի հայեր աքսորվեց Սիրիայի անապատները: Նրանց մեծ մասը սպանվեց Հատուկ կազմակերպության (Թեշքիլաթ-ի մահսուսա) մարդասպանների կողմից: Մի մեծ մաս սպանվեց տարբեր շրջանակների կողմից, որոնք նպատակ էին հետապնդում խլել նրանց ինչքն ու գույքը: Մի մեծ մաս էլ իր կյանքը կորցրեց ճանապարհին: Թուրքիան,  փոխանակ այս ճշմարտությունները երկրի ներսում քննարկելով,  գնահատական տա դրանց եւ, ինչպես դա արեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այս փաստերը բացահայտելով` ներում հայցի, դեռ շարունակում է ձևացնել, թե իբր նման դեպք չի պատահել: Թուրքիայի հանրապետության  կառավարությունը պարտավոր է ներողություն խնդրել 3 ժողովդրից: Հայ ժողովրդից ներում պետք է հայցի այդ կոտորածները կատարելու, քուրդ ժողովրդից` նրան որոշ մեղքերի մեջ ներքաշելու և թուրք ժողովրդից էլ` 90 տարի շարունակ փաստերն աղավաղելով գաղտնի պահելու համար»:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1319 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.17.154.171

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am