Հայոց պատրիարքի հոգևոր խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, լինելով Վանում, այցելել է նահանգապետ Մյունիր Քարաօղլուի, ապա՝ Աղթամարի «սուրբ Խաչ» եկեղեցին: Այս եկեղեցում 2010 թ. սեպտեմբերի 12-ին կատարվելու է կրոնական արարողություն: Աթեշյանը կղզի
ճանապարհվեց մակույկով, որի համար ձեռնարկվեցին անվտանգության բոլոր միջոցառումները: Աթեշյանը Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքին և Գեւաշի քայմաքամ Թահսին Աքսուին մեկ առ մեկ բացատրեց այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն 2 ժամանոց արարողության համար:
Աթեշյանը հայտնելով, որ արարողությունը լավագույն կերպով անցկացնելու կանխակալությամբ
իրենք մտածել են բոլոր մանրամասնությունների մասին, ապա հավելեց, որ իրենց հնարավորությունների սահմաններումպատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի այդ օրն անցնի տոնական: Աթեշյանը, որը ներկաների
ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանիք վրա, որ թուքերի եւ հայերի միջեւ
անցյալում եղել է եղբայրություն, եւ, որ իրենց ցանկությունն է վերակենդանացնել այդ եղբայրությունը, նշեց նաև, թե իրենց երազանքն է եղել Աղթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցում կրոնական արարողության իրականացումը, եւ որ իրենք հրճվանք են ապրում, երբ այդ երազանքն իրականություն է դառնում.
«Պաշտամունքի այս վայրում երկար ժամանակ ի վեր չի ղողանջել ոչ զանգ եւ չի
լսվել ժամերգության ձայն: Այս երկար ընդմիջումից հետո բոլորիս երազանքն այն էր, թե ե՞րբ այստեղ կրկին ժամերգություն կլինի, ե՞րբ եկեղեցում նորից պատարգ կմատուցվի: Այդ երազանքը վերջին շրջանում իրականություն է դառնում մեր նոր կառավարության շնորհիվ: Սեպտեմբերի 12-ին Անատոլիայում մեծ արարողություններ են լինելու: Բոլորը խնջույքի
են
գալու, մատաղ են անելու: Որքան էլ որ մեր եկեղեցում զոհ չի մատուցվում, Անատոլիայում ապրող մարդիկ մատաղի անվան տակ փառատոներ են կազմակերպում: Ես նույնպես ցանկանում եմ, որ այդ օրը փառատոնի վերածենք»:
Արարողությանը մասնակցելու է 5000 հոգի
Աթեշյանն ասաց նաեւ, որ արարողությանը կմասնակցեն աշխարհի բոլոր ծագերից եկած առնվազն 5000 հոգի. «Բեյրութի, Իսրայելի, Երուսաղեմի հայերը, Ամերիկայի, Եվրոպայի մեր եղբայրները` բոլորը, հուզմունքով սպասում են այդ օրվան: Հուսով եմ, որ անվտանգության հարցում խնդիրներ չեն ծագի: Այդ օրը գեղեցիկ ձևով մեր արարողությունը կկատարենք` առանց խնդիրների, առանց այնպիսի մի միջադեպի, որը կվշտացնի ոմանց: Համոզված ենք, որ ինչպես պատմության մեջ երկու հասարակությունները եղբայրաբար ապրել են, նույն կերպ այդ օրը կլինի: Կհիշենք հին օրերը: Հայերն ու թուրքերն այդ օրը կեղբայրանան: Սակայն անհանգիստ ենք` անվտանգության հարցի կապակցությամբ: Հայտնի է, որ այս վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հոգի վիրավորվել են: Նրանք ենթարկվել էին հարձակման: Քանի որ այցելուները հայեր են, բնականաբար, նրանք կարող են հանդիպել ծայրահեղականների:
Համապատասխան միջոցառումներն արդեն իսկ ձեռնարկվում են: Բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ես կցանկանայի, որ նման դեպքեր տեղի չունենային: Եւ հավատում եմ, որ չեն լինելու»:
Եկեղեցում զանգի ձայն չի լսվելու
Ապա Աթեշյանը, ուսումնասիրեց եկեղեցու շուրջ հրավիրյալների եւ արարողության մասնակիցների համար ամենահարմար վայրերը: Աթեշյանը տեղեկացրեց նաեւ, որ եկեղեցու վրա զանգ տեղադրելու մասին պահանջներ չեն եղել և հավելեց. «Եթե զանգ տեղադրենք, ապա անհրաժեշտ կլինի, որ արարողությունների ժամանակ առավոտ-երեկո այն հնչի, բայց քանի որ մենք այստեղ տարին մեկ անգամ ենք պատարագ մատուցելու, մենք չենք
նախատեսել զանգի տեղեդրում: Այդ հարցի վրա առանձնապես կանգ չենք առնում: Շատ էական չէ: Սակայն մեր խաչը պատրաստ է: Խաչ տեղադրել-չտեղադրելու խնդիրը պետք է լուծի Մշակույթի նախարարությունը: Պատարագի առնչությամբ նրանց կողմից որևէ խոչընդոտ չկա: Մենք մեր արարողությունն այս պարտեզում էլ կարող ենք անել: Ես որտեղ էլ օծված սեղանս բացեմ, այդ վայրը մեզ համար եկեղեցի է: Քանզի մենք պատարագ ենք մատուցում նաեւ այն քաղաքների հասարակ տներում, որտեղ եկեղեցի չկա»:
Ուղարկելու է Աբդուլ Համիդի մակագրության թուրքերեն օրինակը
Եկեղեցու ներսում ուսումնասիրություններ կատարած Աթեշյանը ուշադրությամբ ընթերցեց այն շնորհակալագիրը, որ Աբդուլ Համիդին էին հղել հայ առաջնորդները` եկեղեցու համար Աբդուլ Համիդի կատարած ներդրումների կապակցությամբ: Աթեշյանը նկատելով, որ մակագրությունը թուրքերեն օրինակ չունի, լուսանկարեց այն և հայտնեց, որ կուղարկի թուրքերենով տարբերակը: Աթեշյանը, Աղթամար եկեղեցու առջև որպես հիշատակ լուսանկարվելով, գնեց Աղթամարի եկեղեցու և Վանա կատվի արձանիկներ և հեռացավ կղզուց: