Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 24 » «ԱՍԱ` ԿԱՆԳ ԱՌ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐԻՊԻՉՆԵՐԻԸ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ
02:14
«ԱՍԱ` ԿԱՆԳ ԱՌ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐԻՊԻՉՆԵՐԻԸ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ

1915 թ-ին տեղի ունեցած մեծ  Եղեռնի տարելիցի առնչությամբ, Թաքսիմում կազմակերպվելիք «Dur De  (Ասա` կանգնի՛ր) նախաձեռնության անդամները ստանալով սպառնական բնույթի գրություններ, դիմել են Ստամբուլի  անվտանգության ծառայությանը.

 Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մեծ թվով մտավորականների եւ  գրողների աջակցությամբ, 1915 թ.տեղի ունեցած կոտորածի առնչությամբ,  «Դադա՛ր /կանգ, վերջ/   ցեղապաշտությանը եւ ազգայնականությանը» նախաձեռնող խմբի անադամների էլեկտրոնային հասցեներին  սկսել են ուղղարկվել  սպառնական բնույթի գրություններ:Նախաձեռնող խմբի   անդամները հիշատակման օրը հավանական սադրանքները կանխելու նպատակով, անվտանգության ծառայությունից պահանջել են ապահովել իրենց անվտանգությունը:

Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին` շաբաթ օրը, ժամը 19:00-ին կազմակերպվելիք միջոցառմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել 60 մտավորական և գրող: «Dur De» միջոցառման կազմակերպիչ խմբի անդամների երթի  կարգախոսն է՝ «Այդ ցավը մեր ցավն է, սուգը` բոլորինս»: Ոգեկոչման արարողության մասնակիցների կոչում արտահայտված են  հետեւյալ մտքերը. «1915-ին, երբ մեր բնակչության թիվը հազիվ 13 միլիոն էր, այս հողերում  ապրում էին 1,5-2 միլիոն հայեր: 1915թ. ապրիլի 24-ին սկսվեց նրանց աքսորը: Մենք կորցրեցինք նրանց: Արդեն նրանք չկան: Մեր միջից վերացավ մի մեծ համայնք: Նույնիսկ անհայտ են այժմ նրանց շիրիմները: Այս մեծ արհավիրիքի մեղքի ծանրությունը դեռ մեզ վրա է:  Այդ ցավը 95 տարի է ինչ մեծանում է: Մենք կոչ ենք անում այդ մեծ ցավն իր սրտում ունեցող Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ սեւազգեստ, անձայն,   վառած մոմերով, ծաղիկներով իրենց հարգանքի տուրքը մատուցել   անմեղ զոհերի հիշատակին»:

Հաղորդագրության տարածումից հետո հիշատակման միջոցառումը կազմակերպող նախաձեռնության անդամներն սկսեցին էլեկտրոնային հասցեով սպառնալիքներ ստանալ: Նախաձեռնության անդամները, Ստամբուլի նահանգային անվտանության տնօրինությանը և Բեյօղլուի անվտանգության ծառայությանը դիմելով, պահանջեցին, որ միջոցներ ձեռնարկվեն` իրենց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

«Թարաֆ» օրաթերթին հարցազրույց տված նախաձեռնության խոսնակ Ջենգիզ Ալղանը ասելով, որ թեև հիշատակման տեքստում «ցեղասպանություն» բառը նշված չի եղել, սակայն որոշ թերթեր հաղորդել են, թե «Թաքսիմում ոգեկոչվելու է ցեղասպանությունը», քննադատեց լրատվամիջոցների սխալ մեկնաբանությունները, ապա հավել. «Հասարակ մարդու խղճին ուղղված մեր տեքստին ազգայնական հակազդեցություն է ցուցաբերվում: Չնայած որ մենք ցեղասպանություն բառը չենք օգտագործել, խոսում են ցեղասպանությունից: Մենք իրականացնելու ենք սեւազգեստ, առանց կարգախոսների և երթի  հիշատակի միջոցառում: Մոմ վառելով ու ծաղիկներով սգալու ենք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել:

Ջենգիզ Ալղանը, ուշադրություն հրավիրելով  մինչ այդ ստացած նմանատիպ  սպառնալիքների վրա՝ հավելեց. «Այս անգամ էլ  նույնը տեղի ունեցավ: Էլեկտրոնային նամակների միջոցով  հայհոյում են և վիրավորում: Դժբախտ իրադարձություններից խուսափելու նպատակով մենք հանդիպում ենք ունեցել տեղի անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ: Նրանք մեզ վստահեցրել են, որ խնդիրներ չեն առաջանա: Մենք էլ մեր հերթին կապահովենք մեր անվտանգությունը: Մենք կունենանք մեր պաշտոնատար անձինք, որոնք կպաշտպանեն  մասնակիցներին հավանական սադրանքներից: Հուսով ենք, որ տխերցնող ոչինչ  չի պատահի»:

Հ.Գ. «Թարաֆ» թերթի հոդվածը թուրքերենից թարգմանեց Վերա Սահակյանը: 1915թ. տեղի է ունեցել ցեղասպանություն: Իրերը կոչել իրենց անուններով: Հետեւաբար հոդվածում առկա այն բոլոր նշումները, որոնք վերաբերում են 1915թ., եւ որկվում են իբրեւ «իրադարձություն», «դեպք», «եղելություն», թարգմանված են «Կոտորած» եւ «ցեղասպանություն», «Եղեռն»  բառերով: Եթե նախաձեռնող խմբի անդամները չեն համարձակվում իրերիը եւ դեպքերը  ճշգրտորեն  անվանակոչել, ուրեմն «Թաքսիմի» հրապարակում ցուցադրվելիքը հերթական թատերական ներկայացումն է , եւ ոչ ավելին ...

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1112 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.90.242.249

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am