Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յու.Հովհաննիսյանին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՄՀՄԻ-ի միջեւ հետագա համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրեր։
Ակադեմիկոսը բարձր է գնահատել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ու Երեւանի պետական համալսարանի միջեւ ծավալված գիտական համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Դուբնայի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում ԵրՖԻ-ի բազայի վրա։
|