Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՒ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ
03:52
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՒ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

Կառավարության նիստի ավարտին հայտարարությունների բաժնում միջնաժամկետ ծրագրերի մասին խոսել է  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Հարցին անդրադարձել է նաեւ վարչապետը. «Պարոն Դավթյանի ասածի տնտեսական տրամաբանությունն այն է, որ մենք մոտակա տարիների ընթացքում կտրուկ նվազեցնում ենք բյուջեի դեֆիցիտը։ Եթե նախորդ ճգնաժամային տարվա ընթացքում այն կտրուկ ավելացրեցինք, հասցնելով համախառն ներքին արդյունքի 7,7 տոկոսի, ապա այժմ պարտավոր ենք նվազեցնել բյուջեի դեֆիցիտը։ Դա նշանակում է, որ բյուջետային ծախսերի աճի տեմպը չենք կարող մեծ թողնել, քանի որ բյուջեի դեֆիցիտը հասցնելու ենք 3 տոկոսի։ Պարոն Դավթյանը ճիշտ նշեց, որ սա զգուշավոր սցենար է, եթե դրական մակրոտնտեսական առկա միտումները պահպանվեն, նշանակում է, հնարավորություն կունենաք, նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագրում վերանայել մեր ծախսային հոդվածները»։

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից իրեն ուղղված բաց նամակին։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ բաց նամակով ինձ դիմել են երիտասարդական միություններ` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արչիլ Գորկի» մշակութային միությունը, Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» Երիտասարդների Միաբանությունը, Ազատամարտիկների զավակների «Փառքի Պահապաններ» երիտասարդական միավորումը, «Ադանա» հայրենակցական միությունը եւ հորդորում են, որպեսզի ապրիլի 24-ին զվարճանքի հաստատություններն աշխատանքներ չծավալեն։ Կարծում եմ, որ այստեղ կառավարության միջամտության կարիքը չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այս հարցում ունի միանշանակ մոտեցում եւ վերաբերմունք։ Մեր բոլորի պարտքն է հիշատակի այդ օրը նշել, եւ մեր երիտասարդների եռանդն էլ ուղղված պետք է լինի մեր հանրությանը, հասարակությանը, որպեսզի այդ օրն այցելեն Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերի հիշատակին, եւ կարծում եմ` պարտադրանքը հարիր չէ կիրառել ապրիլի 24-ին»։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 1160 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.135.216.174

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am