Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 22 » ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑԸ ՄԵՐԺՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
22:03
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑԸ ՄԵՐԺՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Դեռեւս 2009թ սեպտեմբերի 14-ին Շիշիլիի քաղաքապետարանը «Ակոս» թերթի խմբագրատանը կից գտնվող Շաֆաք փողոցը միաձայն որոշմամբ ընդունել էր վերանվանել Դինքի անվան փողոց: Նույն ժողովին ընդունվեցին այլ անվանափոխությունների մասին որոշումներ եւս: Ավելի ուշ, վավերացման խնդրանքով  դիմելով Ստանբուլի մայր քաղաքապետարան` Շիշլիի քաղաքապետարանի որոշումը չընդունվեց այն  պատճառաբանությամբ, որ կստեղծվի ավելորդ շփոթություն եւ անապահովություն:

Դինքը Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ  ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր: Թուրքիայի պատկառելի  մտավորականերից մեկը, որն համարձակորեն տալիս էր մեկնաբանություններ  եւ պարզաբանումներ   քաղաքական ամենատարբեր խնդիրների վերաբերյալ: Նրա  մահը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամեբողջ աշխարհում: Աշխարհի տարբեր  երկրներում եղան հիշատակումներ, կազմակերպվեցին  երեկոներ, մրցանակաբաշխություններ: Ի պատիվ համարձակ  մտավորականի մի քանի երկրներում փողոցներ անվանկոչվեցին նրա անունով: Մարսելի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով, իսկ քաղաքապետը իր ելույթում նշեց, որ դա քաղաքի բնակչության զգացմունքների արտահայտումն է: «Թուրքիայում Հրանտ Դինքը մարդու իրավունքների ամենաակնառու պաշտպաններից էր: Մարսելում յուրաքանչյուր քաղաքապետի համար մեծ պատիվ է փողոցը նրա անունով կոչելը: Թուրքիայում աշխուժացող ազգայնամոլությունն ու պետականորեն ծավալվող ամբողջատիրական քարոզչությունը նշանառության թիրախ դարձրեցին Հրանտ Դինքին: Իսկ նրա թուրքահայ լինելն ու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դժվարությունները եւ հոգսերը պետության երեսին համարձակորեն ասելը պատճառ դարձավ, որ նա մղվի ատելության հորձանուտ: Դինքն ուղեցույց է դարձել մեզ համար: Այլեւս մեր սրտերում է ապրում»,- ասաց քաղաքապետը ելույթի ժամանակ:

Նույնիսկ առանց որեւէ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների կարելի է նկատել, որ Թուրքիայում իշխանության գլուխ է կանգնած իսլամիստական կուսակցություն, իսկ նման դեպքում ոչ մահմեդականներրը ազգայնամոլների համար դառնում են ուղղակի թիրախ: Հայր Սանտորո, Հրանտ Դինք սպանությունները, Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդը շարունակվում Է այսօր էլ նոր եւ քողարկված օպերացիներով:

Քանի ու քանի մտավորականների կշարունակի գնդակով լռեցնել Թուրքիան, որի մատուցած  հարգանքի տուրքը գրպանահատ գողի փախուստի է նման, իսկ  պատմությունը  մոռացության,  խեղաթյուրման խմորիչով շաղված:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1047 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/3
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    13.59.36.203

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am