Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 19 » ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԱՆԿԱՐԳ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
11:15
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԱՆԿԱՐԳ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ննջեցյալներին հուղարկավորելու ծիսակարգն ու իրականացման ձեւերը տարբեր ժողովուրդների մոտ դրսեւորվում են յուրովի: Դրանք խիստ ազգային բնույթ են կրում. մեկն  այրում է ննջեցյալին, մյուսը թաղում, երրոդը պատրաստում դամբարաններ եւ այլն:

Այս ծիսակարգային առանձնահատկությունները դարձել են մարդու կյանքի հետ  կապված ու նրա հետ ընթացող երեւույթներ: Թաղումն ու վերջին ծիսական արարողակարգը ունի  իր   ծավալուն կրոնական պատկերացման բնութագիրը, բացատրությունը, եւ հավատացյալի համար պարունակում է մեծ խորհուրդ` ավետարանական բացատրություներով ու մեկնություններով համեմված: Բայց հարցն ունի նաեւ իր աշխարհիկ բնութագիրը, հրատապ է եւ հետագա սերունդների համար կարեւոր:

Այսօր Հայաստանի տարածքը  բավականաչափ փոքր է, որպեսզի այն կարողանա այստեղ ապրող բնակիչներին կերակրելուց բացի նաեւ «հոգ տանի» հանգուցյալների համար:  Այն էլ մեր օրերում, երբ գերեզմանոցներում բացարձակապես չի պահպանվում ոչ մի ճարտարապետական մոտեցում, կամ գոնե անզեն աչքով որոշակի կանոնավորություն. Ով, որտեղ, ինչպես  ուզում է թաղում է իր ննջեցյալին, դեռ ավելին` զավթում է մի ամբողջական հսկա համալիր, հետո էլ զարդարում պերճաշուք մարմարներով: Ի՜նչ ասես չես տեսնի`  էլ երեք մետրանոց մահարձաններ, էլ ամբողջական ավետարանական թեմաների հիման վրա արված քանդակների շարասյուն, պատահում են նաեւ մի քանի «սենյակներ» ունեցող գերեզմանոցներ, /լավ է որ դեռ հարկաբաժիների միտք չի առաջացել որեւէ մեկի մոտ/ որտեղ նախասրահը եւ հյուրասրահը պարտադիր կառույցներ են, սեղանով, աթոռներով, բազրիքներով, բազկաթոռով, առջեւում ցայտաղբյուր` խոշոր առյուծագլուխ երախից ցայտող ջրի շիթով...

 Բայց չէ՞ որ մեր ննջեցյալին հուղարկավորելու ծեսը ժառանգել ենք մեր պապերից` համեստորեն ապրած, իսկ մահից հետո էլ  իրենց մարմնին համաչափ հողաբաժինը ամուր գրկած, ոչ մի ավելորդ սանտիմետրի կորուստ, ոչ մի պերճաշուք ճոխություն, ոչ մի մահարձան:

ՀԻն գերեզմանոցներն աչքի են ընկնում յուրահատուկ պարզությամբ, մաքրությամբ, ընդգծված ճարտարապետությամբ եւ ճաշակավոր գերեզմանաքարերի ընտրությամբ: Եթե մենք էլ այսպես վարվենք գուցե էլի կկարողանանք պահպանել նաեւ թաղման ավանդույթը:

Քաղաքամերձ գերեզմանոցները արդեն քիչ է մնում մուտք գործեն բնակարաներ, իսկ գյուղերում պատկերը այլ ցավոտ կողմ ունի:

Ինչպես առիթ եմ ունեցել նշելու իմ նախորդ հոդվածում,  Ն.Գետաշենի գերեզմանատունը գտնվում է Կոթավանքի բլրին: Սա թվով  երրորդ գերեզմանատունն է գյուղում, իսկ մնացած երկուսը իրենց չափերով բավականաչափ փոքր են եւ համարվում են արդեն փակ գերեզմանոցներ: Կատարված պեղումների արդյունքում հայտնի դարձավ, որ Կոթավանքի գերեզմանատունը եռաշերտ է, այսինքն եթե Կոթ քաղաքը  բնակեցվել է, վանքին հարող տարածքն օգտագործվել է որպես գերեզմանատուն:

 Մինչեւ այն ժամանակ երբ թաղում էին մարդկանց առանց ցանկապատերի առկայության եւ առանց որեւէ սանտիմետրի կորստյան, բավական դանդաղ էր ընթանում գերեզմանոցի առաջընթացը եւ նոր տարածքներ զբաղեցնելը, սակայն վերընշված «զարգացումների» հետեւանքով պատկերը բոլորովին այլ է: Պարբերաբար գյուղապետարանը հողատերերից գնում է կամ վերցնում է նրանց պատկանող հողը` ընդլայնելով գերեզմանատունը, իսկ հողատիրոջը հատկացնում այլ հողակտոր, որն այնքան էլ մատչելի տեղում  ու դիրքում չէ:

Վերջին տասը տարիների ընթացքում այնքան է մեծացել գերեզմանատունը` ինչքան չէր կարողացել իր սահմանները ընդլայնել մեր պապերի` Ալաշկերտից այստեղ հաստատվելուց հետո: Սա լուրջ խնդիր է, խիստ կարեւոր, եւ միեւնույն ժամանակ  ազգային, ավանդական դրոշմ է կրում իր վրա:

Մենք` հայերս, լավ թաղել գիտենք, մեր մեռելներին աստվածացնել ու պաշտել, եթե չենք կարող ընդունել դիակիզումը, գոնե եկե՛ք հայրենի հողը խնամքով օգտագործենք, կամ միջոցներ տրամադրենք բազմաշերտ գերեզմանոցներ կառուցելու համար:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1124 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    13.59.218.147

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am