Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 12 » ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
03:51
ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

-Վարուժանը ոչ միայն հայ մտավորական էր, այլեւ՝ անվանի դաշնակցական. բանաստեղծ Սողոմոն Տարօնցին այսպես է ոգեկոչում Վարուժանի հանճարը.- Դու մեզ հետ ես, ըմբո՛ստ, երիտասա՛րդ Վարպետ, Թեեւ քո շիրիմը անապատում անհետ- Կորավ ընդմիշտ-անհող, անգիր, անհիշատակ,- Սակայն, ժողովրդիդ բաբախուն կրծքի՛ տակ, Կա՛ շիրիմդ-ահա-կանա՜չ եւ ցօղաթուրմ, Օ՜, Դանիէլ Վարուժան, գուսանապետ դու քուրմ: ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ:

Ամեն մի ազգ ու ամեն մի ժողովուրդ ապրում  ու  մյուս ազգերի կողմից ընդունվում ու ճանաչելի է դառնում  մշակույթով, լեզվով ու գրկանությամբ: Եթե որեւէ ազգ մարդկության  գանձարանին չի թողնում մշակութային որեւէ հարստություն ուրեմն այդ ժողովուրդը ինքն իր մասին ոչինչ չունի ասելու, դատապարտված է մահվան ու պատմության էջերից անհետացումի:

 Ազգի կերպարը ձեւավորում է մտավորականությունը, իսկ ամեն մի մտավորական իր հերթին յուրովի կարող է կերտել ու ներկայացնել  մի ամբողջական ազգ: Ամեն մի մտավորական  խտացած ազգ է, եթե ցեղասպանությունը դատապարտվում է իբրեւ մեկ ազգի նկատմամաբ իրականացված ոճիր, ապա ամեն մի մտավորականի սպանությունը առանձին մեկ ազգի  ցեղասպանություն է:

1915թ.-ի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը զոհ գնացին հարյուրավոր հայ  մտավորականներ` հայ գրողի ու բանաստեղծի, նկարչի, ճարտարապետի ու երգահանի արյամբ իրենց արյուրնարբու ծարավը հագեցրին բարբարոս թուրքերը: Անթաղ մնացին հազարավոր դիեր` չտեսան ոչ շիրիմ, ոչ պատանք, մի բուռ հող...  Ո՞վ գիտե, թե արեւի տակ փոշիացող հազարավոր  ոսկորներից ու դիերից ո՞րն է արդյոք Հայոց բանաստեղծինը: Անշիրիմ է Վարուժանը,  բայց ոչ մոռացված, այլ նրա ցավը դաջված է ամեն մի   հայի սրտում, ու նրա հոգին ` որպես հոգվո լույս  իր շողն է լուցանում ամեն մեկիս  հոգում:

Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի որդին է Վարուժանը: 1884թ. ապրիլի 21-ին Գրիգորը Բրգնիկի եկեղեցում թերթում էր Դանիելի մարգարեության բաժինը, երբ նրան ավետեցին արու զավակի ծնունդը: Հայրը միանգամից որոշեց, որ որդուն կոչելու է Դանիել:

Մանկահասակ Դանիելը աչքի էր ընկնում իր հազվագյուտ ընդունակություններով, բացառիկ ուշիմությամբ ու հարցասիրությամբ:

 Կարճ, գեղեցիկ ու միեւնույն ժամանակ տանջալի եղավ նրա երիտասարդությունն ու չապրած չվայելած սերը Արաքսիի`իր սիրած կնոջ  ու երեք զավակների մոր հետ: Առաջնեկը  Վերոնիկն էր, որին Վարուժանը ձոնեց «Վարուժնակս» ստեղծագործությունը, երրորդը ` Հայկակը,  երկրորդը` Արմենը, որին սակայն, Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել:

Երջանիկ էր նորաստեղծ ու սիրով լեցուն ընտանիքը, երբ, 1915թ-ի ապրիլի 24-ին, մոտավորապես երեկոյան ժամը 11-ին թակեցին նրանց բնակարանի դուռը: Բացեց Արաքսին. Հրելով նրան` ներս մտան երեք բիրտ թուրք զինվորներ. «Ո՞ւր է Էֆենտին»,- հարցրեցին նրանք ու առանց պատասխանի սպասելու սկսեցին վայրագ խուզարկություն: Վարուժանի ամբողջ գրառումներն հափշտակելով, բացատրեցին Արաքասիին` թե իբր նրա ամուսնուն տանում են ինչ-որ թղթեր ստորագրելու համար:

Հղիության հինգերորդ ամսում էր գտնվում Արաքսին: Տանջալից սպասումներով լուսացավ գիշերը. հասկանալով, որ ամուսնուն աքսորել են` հետ այդու Արաքսիի  ցերեկը մշտապես խավարեց:

1915թ.-օգոստոսի 26-ին Վարուժանը երկարատեւ, սարսափելի տանջանքներից հետո, աքսորի ճանապարհին` Չանղըրի քաղաքի մոտակա  ձորերեից մեկում  դաժանաբար սպանվեց թուրք ոճրագործների կողմից:  

Աստվածային նախախնամությամբ նույն օրը ծնվեց Դանիելի երրորդ զավակը: Շարունակվեց կյանքը մի նոր ծնունդով` մանկան բերկրալի  ու մահվան դառը  ճիչը մեկտեղվեցին նույն օրը:

Վարուժանի   կյանքն ավարտվեց շատ երիտասարդ հասակում: 1915թ, մի ողբերգական թվական, երբ ինչպես բանաստեղծն էր ասում` կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Նա ընդհամենը երեսունմեկ տարեկան էր: Բայց նրա հանճարը հասցրեց թողնել հսկայական հարստություն` իր ժողովրդին եւ մնալ համաշխարհային գրականության պատմության մեջ:

Նա գործուն մասնակցություն ունեցավ նաեւ հանրային եւ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցական կեանքում՝ ջերմ սեր եւ անջինջ հիշատակ թողնելով սեբաստացի հայրենակիցների սրտում:

Վարուժանը ազգային ոգի ուներ, խոսում էր իր ազգի ու իր ժողովրդի ցավերի մասին, միաժամանակ  ընդգծում, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ:

Այս տարի լրանում է նրա ծննդյան 125 ամյակը: Այս հոբելյանական տարեթիվը չմոռացվեց ոչ մի հայի կողմից, հեռավոր հայկական գաղթօջախներում եւս հավուր պատշաճի եղան հիշատակումներ: Բայց բանաստեղծը, ինչպես եւ նրան բախտակից շատերը, չուներ  հողաթումբ, չուներ որեւէ հուշարձան  ուր կարելի էր խոնարհվել, ուր կարելի էր խնկաբույր օրհնությամբ հոգեհանհիստ մատուցել նրա անթաղ ոսկորներին:

125 ամյակը լավ առիթ էր մեծ գրողի  հուշարձանը կառուցելու եւ կիսանդրին տեղադրելու համար:

«Նախաձեռնողները նախ դիմեցին Շիշլիի հայ Կաթողիկե համայնքի ներկայացուցիչներին, քանի որ այստեղ է գտնվում Սեբաստիայի «Փրկնիկցիների թաղը», եւ եթե բանաստեղծը գաղթի ճանապարհին չսպանվեր, այլ իր բնական մահով, հենց այստեղ էլ պիտի թաղվեր: Բայց կաթոլիկները այս միտքը չհասկացան: Իսկ հուշարձանը, Մեսրոպ Բ.Ս. Պատրիարքի խորհրդով տեղադրվեց Թուրքիո հայկական գերեզմանատանը,- գրում է «Ակոս»  թերթը: Քանդակի հեղինակն է Էրոլ Սարաֆյանը, որը հայտնի է նաեւ մի շարք այլ անվանի հայերի կիսանդրիների քանդակներով: Իսկ պատվադանի կառուցումը ստանձնել է ճարտարապետ Վազգեն Պարը:

Այսուհետ հայ ժողովուրդը կունենա  եւս մի սուրբ  ուխտատեղի:  Խունկ եւ օրհնություն  Մեծ Եղեռնին զոհ  անթաղ-անշիրիմ հայ հոգիներին...

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1647 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.118.166.98

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am