Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 10 » ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
03:46
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանը ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին  մեղադրելով  Խոջալույում իրականցրած «կոտորածներին» հրաման տալու մեջ դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան,- հայտնում է «Դունյաբյուլթենի» տեղեկատվական կենտրոնը:

Ադրբեջանի կոմից Մարդու Իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրած հայցը` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Խոջալույում կատարված  կոտորածներին հրաման տալու մեղադրանքով, մտավ օրակարգ :

«Թուրքիայի դեմ ներկայացվող անհիմն հայկական պնդումներ  /ԹԱՍԹԵԻ/ կազմակերպությունը», Սերժ Սարգսյանին,   1992թ.-ի փետրվար ամսին 637 մարդկանց մահվան, 487-ի  անդամալույծ դառնալու եւ 1275 անձանց գերեւարմամբ ավարտված Խոջալուի կոտորածներին հրաման տալու մեղադրանքով դիմել էին  Մարդու իրավունքների եվրոպաական  դատարան: 

Ադրբեջանական կողմը հայցով պնդում է, որ «Ադրբեջանին պատկանող  Լեռնային Ղարաբաղ» նահանգում անօրինական ճամնապարհով կազմավորվել  եւ իրենց Լեռնային Ղարաբաղի բանակ անվանակոչած  հրոսակախումբը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ մի ամբողջական քաղաք հիմնովին կործանեց:  

Ըստ վերը նշված կազմակերպության կողմից բերված փաստարկների  Խոջալույում գերեւարված 150 անձանց ճակատագրերը մինչ օրս իբրեւ թե անհայտ են: Մարդու իրավունքների եվրոպաական  դատարանը ներկայացրած փաստերը հիմնավորելու կապակցությամբ ԹԱՍԹԵԻ-ին ժամանակ է տրամադրել մինչեւ 2010 թ. հունվարի 10-ը:

Կազմակերպությունը, բացի ձեռքի տակ ունեցած աղբյուրներից, Ադրբեջանի Կարսի հյուպատոսարանից պահանջել է նաեւ ինչ-որ   հավելյալ փաստաթղթեր:

Փաստորեն Ադրբեջանական կողմը այլեւս ձեռքի տակ չունենալով ոչ մի իրական փաստ միջազգային հանրությանն է ներկայանում  կեղծ զոհի կերպարով, մոռանալով, որ մենք ազատագրել ենք մեր պապերի հողը` արթուն ու առողջ պատերազմով, թափելով հայորդիների անմեղ արյունը. «Սահման քաջաց զենն յուրյանց, որքան հատանի այնքան ունի», Խորենացու այս խոսքերը ազնիվ են ու արդար: Բայց ոչ երբեք ազնիվ են բռնությունն ու քնած  մարդկանց վրա հարձակվելը, մանկան խորոված պատրաստելը ու վայրագաբար խժռելը` իցույց հանրության եւ ի նշան հերոսության, ինչպես դուք արեցիք  Բաքվում ու Սումգայիթում:  Ո՞վ կմոռանա այդ անարդար սպանդն ու նախճիրը: Ամբողջ աշխարհն է ականատես եղել, թե ինչպես կրակի վրա խորովելով կերաք  տասներկու ամյա հայ աղջնակին: Իսկ հիմա կեղծ մտքեր եք տարածում, ձեր եղեռնագործ պապերի կողմից կատարածը  կեղծ լուսանկարներով  տեղադրում ձեր կայքերում, իբրեւ թե հայերն են արել:

 Ըստ  Ղարաբաղի ԱԳՆ տեղեկատվական վարչության` 1992թ. Փետրվարի 25-26-ին, ղարաբաղյան կողմը ռազմական գործողություններ է սկսել  Խոջալուի բնակավայրի կրակակետերի վերացման, եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ.-ից   իվեր, այդ շրջանից  Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների (հատուկ նշանակության ոստիկանական ջոկատների) հարձակումներին, գնդակոծվել են «Ալազան», «Քրիսթալ» եւ համազարկային կրակի «Կրատ» հռթիրարձակ կայաններից:

Խոջալուի օդակայանի ապաշրջափակումը եւ հակառակորդի կրակակետերի  վնասազերծումը ԼՂՀ բնակչութեան համար կենսական անհրաժեշտություն  էր ներկայացնում: Խոջալուի վրա հարձակում գործած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, խաղաղ բնակիչներին թողել էին միջանցք ՝ անվտանգ հեռանալու համար: Այս մասին նախապէս տեղեկացվել  է հակառակորդ կողմին: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին եւս հակառակորդը տեղեկացված  էր երկու ամիս առաջ:  Այս մասին հաստատում են նաեւ  Ադրբեջանի պաշտոնյաները  մասնավորապես` Այազ Մութալիպովը: Սակայն, ըստ ԱԳՆ հաղորդագրության,  Ադրբեջանական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Ավելին, ադրբեջանցիների կողմից Աղդամի շրջանի սահմանային մատույցներում իրենց իսկ ադրբեջանցիների կողմից գնդակահարվել են քաղաքացիներ, որի մասին ավելի ուշ հաստատել է Ա. Մութալիպովը, այդ հանցավոր գործողությունները կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ պատասխանատվությունն իր վրա  բարդելու ընդիմության փորձերի հետ:

Առ այսօր Խոջալուի դեպքերը Ադրբեջանական կողմը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար` փորձելով այն շահարկել եւ զիջումներ ստանալ այս կամ այն իրավիճակում: Այսօր երբ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի քայլեր են ձեռնարկվում, Ադրբեջանը միջազգային հանրությանն է ներկայանում իր որբեւայրի քաղաքականությամբ: ՀՀ նախագահին կամ էլ հերոս հրամանատարներին փորձում է տանել միջազգային դատարան:

Հուսանք  որ Մարդու իրավունքների  եվրոպական  դատարանը, եւ ընդհանրապես Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրները երբեւէ  կքննեն պատմությունը, կընդունեն ու կճանաչեն ճշմարտությունը  դառնալով արդարության այլ  ոչ թե անձնական շահերի պաշտպաններ:

Բաժինը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 1314 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.216.32.116

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am