Գլխավոր էջ
» 2010 » Մարտ » 18 » ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՃԱՆՄԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
01:03
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՃԱՆՄԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր աշխարհի 21 երկրներ 1915 թ. Օսմնայան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Այս քարտեզում մուգ գույնով ներկված երկրները ազգային ժողովի կողմից հայոց ցեղասպանության իսկությունը ճանաչած պետություններն են: Իսկ բաց գույնով ներկված պետություններում հայոց ցեղասպանությունը ճանաչել են մասամբ. Որոշ նահանգներում այն ընդունվել է, սակայն ընդհանուր պետության կողմից՝ ոչ:
Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ եւ գիտական լայն շրջանակներ 1915 թ. իրադարձությունները որակում են որպես իրականում տեղի ունեցած, ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն ցեղապսանություն: Բացի այդ, Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան, եւ մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ժամանականահատվածներում ընդունած որոշումների համաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: «Թեեւ ոչ բոլոր պետություններն են ընդունել ցեղասպանության իսկությունը, սակայան, չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները անդրադառնալով 1915 թ. դեպքերին այն որակում են որպես Հայոց ցեղասպանություն: Այդ պարբերականներն են «The New York Times»,« Associated Press», «Los Angeles Times», «The Times ve The Independent»,գրում է «ntvmsnbc» թուրքական կայքը:
Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչեւ պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները: Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002, եւ 2005թ.թ.:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են.
Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թվականներին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը:
Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին` 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել:
Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:
Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:
Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը:
Հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր` կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձև է ընդունել:
Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում։
Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը, փոխարինելով սկզբնական` «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:
Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:
Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում և ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը, պաշտոնապես ճանաչել 2010 թ.:
Մեծ Բիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:
Նիդերլանդներ. Հոլոնդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:
Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:
Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թական ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի և հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրաարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:
Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձև ընդունել է 2005 դեկտեմբերին: Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգմավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է և անհնար:
Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը և փաստաբան Ժանետ Մադրիսը:
Չիլիի Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:
Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը և հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի ճանաչմանը: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված:
Բրազիլիայի ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:
ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Ցեղասպանությունը և քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2000 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է № 596 բանաձևը, որով ընդունում է 1915–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմի և 21 դեմ ձայնով ընդունել է բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրես հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր` 252-րդ բանաձև է ներկայացվում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձևը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 2010 մարտի 4-ին:
Սակայան ԱՄՆ-ում մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան:
Հայոց ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության Միջազգային Դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդրկված է Արդարադատության Միջազգային Դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»:
Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:
ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ http://hethashvark.blogspot.com/ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանը պետք է պաշտոնապես բարձրացնի սառեցված Հայկական հարցը
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ցանկը տես՝ ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ http://hethashvark.blogspot.com/ ԿԱՅՔՈՒՄ
2006 թ. հունվարի 27-ից 31 – ը եւ 2011 թ. սեպտեմբերի 26-ին Պաշտոնապես Ձեզ նամակներ է հասցեագրվել, որոնց պատասխանն առ այսօր չենք ստացել... Առանց հեռուն գնացող հետեւություններ անելու, կրկին անգամ դիմում ենք Ձեզ, հիշեցնելով, որ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցը մնացել է 1249 օր...
ՀԵՏՀԱՇՎԱՐԿ 1915-2015 ցանցը ,,ԱԶԱՏ ՀԱՅՔ,, - ը հաստատում են. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցը խորհրդանշող ՀԵՏՀԱՇՎՐԿԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ տեղադրման գո՚ծընթացի սկիզբը...
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Ն առաջարկում ենք. 1, Անգործությամբ չխոչնդոտել ՀԵՏՀԱՇՎԱՐԿ 1915-2015 ցանցի, ,,ԱԶԱՏ ՀԱՅՔ,, - բհկ գործունեությանը... 2, Տասնօրյա ժամկետում ՀԵՏՀԱՇՎԱՐԿ 1915-2015 ցանցի, ,,ԱԶԱՏ ՀԱՅՔ,, - բհկ - ի 2011 թ. սեպտեմբերի 26-ի գրությանը պատասխանել։