Ավերակ
վիճակում գտնվող Օշվանքը, ուր ամեն տարի ուխտագնացության են գալիս
քրիստոնյա վրացիները, այս տարի ընդգրկվել է Մշակույթի և զբոսաշրջության
նախարարության վերականգնման ծրագրում: Նախարարությունից հաղորդվել է, որ
վանքի տեղագրական չափագրումներից և վերականգնման նախագծերի մշակումից հետո
կսկսվեն վերականգնողական աշխատանքները:
«Beyazgazete»
կայքի փոխանցմամբ, Թուրքական պատմական ընկերության նախագահ
պռոֆեսոր Չիչեքը հայտարարել է, որ հայակակն հարցի վերաբերյալ Թուրքիան
որեւէ
պաշտոնական դիրքորոշում չունի. «Երանի թե ունենար, այդ մասին բոլորը
կիմանային»,- «Հայկական հարցի ներքին կողմը» գիտաժողովի ընթացքում ասել է
Քեմալ Չիչեքը, որը գիտաժողովի վարողն էր հանդիսանում: Չիչեքը հստակ կերպով
արտահայտել է այն տեսակետը, ըստ որի Թուրքիան չունի այսօր հստակ մոտեցում
եւ պաշտոնական
տեսակետ հայկական հարցի վերաբերյալ. «եթե նմնօրինակ դիրքորոշում լիներ այդ
մասին
կիմանային բոլորը, եւ անշուշտ կուսաուցանվեր նաեւ դպրոցներում»,-ասել է նա:
Կարծես թե բարձրացել
է հայկական պատմական եկեղեցիների վերականգնման մի մեծ փոթորիկ: Չնայած
ոտքի են կանգնեցվում համայնքին չպատականող հուշարձանները /խոսքն այտեղ
հայկական համայնքի մասին է/, այնուամենայնիվ նրանք
գոհ են, որ հուշարձաները վերականգնվում են: Եթե սեփականատերը հարմար
համարի, սեփական եկեղեցում թույլ կտա տարեկան գոնե
մեկ անգամ ծիսական արարողության անցկացումը:
Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Այս կղզում է գտնվում «Սուրբ խաչ»
եկեղեցին՝
կառուցված 915-921 թթ.: