Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ԲԻԼԵՋԻՔ ԳԱՎԱՌ
23:35
ԲԻԼԵՋԻՔ ԳԱՎԱՌ

20-րդ դարասկզբին Քարասու գետի ափամերձ հատվածում գտնվող Բիլեջիք գավառւոմ ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում էր 10. 519 բնակիչ, որից 4. 080-ը հայեր էին: Այսինքն, բնակչության շատ խառը տեղեբախշման պայմաններում կարելի է ասել, որ բուն հայկական բնակավայրերից մեկն էր, քանի որ այստեղ բնակչության մեծամասնությունը՝ ազգային պատկանելության տեսակետից, կազմում էին հայերը: Այստեղ հայերն հիմնականում բնակվում էին խիստ եվրոպական ճակաով կառուցված Բալըփաշա թաղամասում, որտեղ էր կառուցված նաեւ «Ս. Թորոս», մայրավանքը: Այս թաղամասում էին գտնվում նաեւ 2 կարեւոր քոլեջ: Տեղի հայերի հիմանական բնակչությունը մետաքսագործությունն էր, որի մեջ հայերը ունեին իրենց հարուստ ներդրումն ու ավանդույթները: 

Բիլեջիքի գավառը հարուստ էր բուն հայկական մի շարք գյուղերով, որոնցից էին Լեֆքեն, Գյոլփազարը, Նոր գյուղը, Դեջիր-Հանլարը, Թերքմալ գյուղը: Այս գյուղերը բացառապես հայաբնակ էին, իսկ յուրաքանչյուր գյուղ ուներ մի քանի եկեղեցիներ  ու դպրոցներ:


Բիլեջիքի Էրթուղրուլ սանջաք.

Գավառի շրջակայքի 13 հայակական գյուղերը հիմնադրվել են 17-րդ դարի սկզբներին: 1865 թ. ի վեր Բիլեջիքում հաստատված եպիսկոպոսությանն էր  ենթարկվում տեղի հայկական համայնքի  25.380  հայեր:  Բիլեջիք տեղափոխված Բուրսայի եւ Իզմիրի հայությունը 18-րդ դարից սկսած գործածաում է թուրքերեն լեզուն: Սակայն, երբ 1830 թ. այստեղ սկսեցին բացել հայակակն դպրոցներ, զուգահեռաբար երիտասարդ սերնդի մոտ սկսեցին նկատվել մայրենին տիրապետելու եւ մայերիով արտահայտվելու ձգտումներ: Երիտասարդ սերունը սկսեց գործածել  հայերենը՝ որպես հիմանական հաղորդակցության լեզու:


Յենիշեհիր.

Այստեղ կար 3 հայակակն գյուղ՝  Յենիքյոյ, որն ուներ մեկ՝ « Սուրբ Գրիգոր» եկեղեցին, Մարմարաջըք՝ «Սուրբ Առաջավորաց» եկեղեցի, եւ երկու դպրոցներ, եւ Յենիշեհիր գյուղը՝ « Սուրբ Հակոբ» եկեղեցիներով հանդերձ:


Ինեգյոլ կամ Այնե-Գյոլ.

Այստ անտառապատ շրջանում հայերն ունեին երկու գյուղ. Յենիջե գյուղը, որն 20-րդ դարասկզբին ուներ 2000 բնակիչ, մեկ դպրոց եւ մեկ՝ « Սուրբ Հակոբ» եկեղեցին, եւ Չերան գյուղը, որն ուներ 17-րդ դարում կառուցված « Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին՝ 2.500 հայ բնակիչներով հանդերձ:


Սիղերթ.

Սաքարի գետի երկու ափերին ընկած այս  գավառակում հայերն ունեին չորսը բուն հայկական գյուղեր: Դրանք էին՝ Չալգարան, Մուրջան, Ասրճեքը, Յենի Բազառ գյուղերը:

Չալգարանն ուներ մեկ եկեղեցի, եւ մեկ դպրոց: Մուրջայում բնակչությունն ավելի խիտ էր բնակեցված, այդ իսկ պատճառով այստեղ գործում էր երկու հայկական դպրոց: Գյուղն ուներ մեկ եկեղեցի «Սուրբ Աստվածածին» անունով: Ասարճեք գյուղում էր « Սուրբ Առաջավորաց» եկեղեցին, որին կից գործում էր նաեւ մեկ դպրոց: Ընդհանրապես դպոցները գործում էին եկեղեցիներին հարակից, որովհետեւ աշակերտների համար շատ կարեւոր էր նաեւ կրոնական կրթությունը, եւ հոգեւոր դաստիարակությունը: Յենի Բազառ գյուղում կային մեկ դպորց եւ մեկ եկեղեցի: Սըղերդի կենտրոնում հայերի թվը հաշվվում էր մոտ 1472 անձ: Այստեղ գործում էին չորսը նախակրթարաններ եւ մեկ եկեղեցի:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1375 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.17.150.89

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am