ԱՐԴՈՒՇԵՆ /ԲԱՂԵՇԻ՝ ԹԻԹԼԻՍ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՆՋԻ, /ԲԻՆԳՅՈԼ ,ՃԱՊԱՂՋՈՒՐ/ ԳԱՎԱՌ - 22 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ԱՐԴՈՒՇԵՆ /ԲԱՂԵՇԻ՝ ԹԻԹԼԻՍ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՆՋԻ, /ԲԻՆԳՅՈԼ ,ՃԱՊԱՂՋՈՒՐ/ ԳԱՎԱՌ
02:40
ԱՐԴՈՒՇԵՆ /ԲԱՂԵՇԻ՝ ԹԻԹԼԻՍ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՆՋԻ, /ԲԻՆԳՅՈԼ ,ՃԱՊԱՂՋՈՒՐ/ ԳԱՎԱՌ

Ճապաղջրի գավառակ, Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, ՋապաղջուրԳավառակ (կազա) Գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում:  Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Գենջի գավառում: Տարածվում էր ճապաղջուր գետի հովտում: Տարածքով համապատասխանում է  Հաշտյանք գավառի մի մասին : Այստեղով հոսում են Արածանիի ավազանի 4 գետեր՝ իրենց վտակներով: Ջրակուտակման համար էլ գավառն անվանված է Ճապաղջուր: Հետագայում Ճապաղջուր անունով կոչվել է այս գավառի մի մասը՝ Բիթլիսի նահանգի Գենջի գավառի Ճապաղջրի գավառակը:

17-րդ դ.` օսմանյան տիրապետության ժամանակ, մտնում էր Դիարբեքիրի նահանգի (կուսակալության) կազմի մեջ` որպես նրա մի գավառը (սանջակը):

19-րդ դ. վերջերին ուներ 80 գյուղ, որից 4-ը` հովտում, մնացածները` շրջապատի լեռների վրա: Հայերը հիմնականում ապրում էին հովտի գյուղերում: Վ. Քինեի վիճակագրությամբ 1891 թ. ուներ 20 800 բնակիչ, որից մահմեդականներ՝ 16 465, հայեր՝ 4 335:

Այստեղ էր գտնվում պատմական Կթառիճ ամրոցը, որը ոմանք նույնացնում են նույն շրջանի Ճապաղաջուր բերդաքաղաքի հետ: Արդուշեն գավառակը  մտնում էր Ճապաղջուր գավառի մեջ:  Այս գավառակն ընկած էր արեւմտյան Եփրատից երկու կիլոմետր հեռավորության վրա՝ լեռնային եւ անտառին մի բնաշխարհում: 1914 թ. Արտուշենում  էին ապրում 240 հայեր, որոնք կազմում էին 35 տուն: Այս փոքրաթիվ հայկական համայնքը ուներ մեկ եկեղեցի ՝ «Սուրբ Պողոս»  եւ այս եկեղեցու հարեւանությամբ մեկ դպրոց՝ 40 աշակերտներով: Տեղի հայերը հիմնականում զբաղվում էին հողագործությամբ: Այստեղ հատկապես տարածված էր բոժոժի բուծումը:

Գավառն  հայերն անավանում էին Արդուշեն, եզդիները՝ Դարահենի, իսկ թուրքերը Գենչ: Մինչեւ 1915թ. բացի բուն Արտուշենից,  գավառակի մյուս  գյուղերում էին ապրում 4 344 հայեր, որոնք բնակություն էին հաստատել հետեւյալ գյուղերում.

Պարկու / Փերքի/: 80 հայ, 11 տուն, մեկ եկեղեցի.Գըդզու Գյուղ / Քուլազ, Քուզու/: 100 հայ, 20 տուն, մեկ եկեղեցի՝ «Սուրբ Դանիել». Բյողե / Բոր/: 42 հայ, 47 տուն, մեկ եկեղեցի. Քրենգան/Քերիքան/: 34 հայ, 3 տուն, մեկ եկեղեցի. Կամարա / Կամարան, Գամերն/: 56 հայ, 8 տուն, մեկ եկեղեցի.Չաբգնուդ: 250 հայ, 24 տուն, մեկ եկեղեցի.Քեքհմուդ /Քաքմութ/: 17 հայ, 2 տուն, մեկ եկեղեցի,Ալի-Փիրան: 150 հայ, 13 տուն, « Սուրբ Աստվածածաին», 2 վանքի ավերակներ, մեկ դպրոց՝ 20 աշակերտ. Քիլեն / Քալան-Ժեալան/: 200 հայ, 20 տուն, մեկ եկեղեցի. Թոքլան / Թաքուլան/: 150 հայ, 20 տուն, «Սուրբ Աստվածածին» եկեղեցի.

Օղնութ / Օղնադ/: 800 հայ, 74 տուն, « Սուրբ Գեւորգ» Եկեղեցին, մեկ դպրոց ՝ 100 աշակերտ.

Չեսեգ: 30 հայ, 4 տուն. Խարաբե /Խարաբ/: 161 հայ, 15 տուն, մեկ եկեղեցի. Նորեկ / Նուրիկ/: 59 հայ, 6 տուն. Փոքլան/ Բողլան/:  77 հայ, 8 տուն, «Սուրբ Սարգիս». Անկագ / Էնկակ/: 63 հայ,  6 տուն.  Չոլիք / Չալիգ/: 590 հայ, 65  տուն,« Սուրբ Հակոբ», մեկ դպրոց՝ 60 աշակերտ. Մադրաք: 453 հայ, 50 տուն, « Սուրբ Կիրակոս» , մեկ դպրոց 40 աշակերտ. Սիմսոր / Էքինյոլու/: 54 հայ, 6 տուն.  Թարբասան: 64 հայ, 8 տուն. Դեք / Դիք/: 145 հայ, 18 տուն, մեկ եկեղեցի. Փարքանդ: 529 հայ, 60 տուն, մեկ  եկեղեցի, մեկ դպրոց՝  60 աշակերտ:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 725 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am