ԱԴԱՆԱ - 22 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ԱԴԱՆԱ
02:27
ԱԴԱՆԱ

Ադանա տեղանունը պատմության մեջ հանդիպում է մի շարք անվանումներով՝ Ադան, Ադանահ, Ադանիա, Անտիոքիս առ Սարոսիվ, Ատան, Ատանա, Ատանա Կիրանոս, Րադնե, Մաքսիմիանոսյան Ադանա, Սարոսյան Անտիոքիս, Սեյհան: Ադանայի անվան ծագման մասին ստեղծվել են մի շարք առասպելներ ու ավանդություններ: Ըստ հունական մի առասպելի` քաղաքը կառուցվել է երկնքի ու երկրի որդի Ադանայի կողմից եւ կռչվել նրա անունով, իսկ գետը եղբոր՝ Սարոսի անունով: Ոմանք Ադանա անունը բխեցնում են Ադամի անունից, ոմանք էլ գտնում են, որ այն փյունիկերեն նշանակում է «ուռենի», հաշվի առնելով Սարոսի ստորին հոսանքում ուռենու լայն աարածումը:

Առաջին անգամ հիշատակվել է Քսենոֆոնի «Նահանջ բյուրաց»-ում, ապա հռոմեական աղբյուրներում, կապված Հռոմի դեմ Միհրդատ Եվպատորի մղած պատերազմների հետ: 4 – րդ դ. (Մ.թ.ա.) անշքացել եւ վերածվել էր հասարակ բնակավայրի `գյուղի: Նորց բարգավաճում է Հուստինիանոս կայսեր ժամանակ (527 – 565). կառուցվում են մի շարք նոր շինություններ, վերակառուցվում է Սարոսի բազմաչք հայտնի կամուրջը (կառուցված 2 – րդ դ), որը մի քանի վերակառուցումներից հետո պահպանվել է մինչեւ մեր օրերը: Բյուզանդա-արաբական պատերազմների ժամանակ ենթարկվել է ասպատակության եւ ավերածության: Սակայն շուտով այն բռնում է իր բարգավաճման ուղին. 10 – րդ դ. կեսերին հայտնի վաճաոաշահ քաղաք էր, որն իր նշանակությունը պահպանեց նաեւ Կիլիկիայի հայկական թագավորության շրջում: 14-րդ դ. երկրորդ կեսից ընկել էր թուրքական զանազան ցեղերի եւ եգիպտացիների իշխանռւթյան տակ, 1575 թ. վերջնականապես գրավվեց օսմանյան թուրքերի կողմից:

19-րդ դ. երկրորդ կեսին Ադանան ուներ մոտ 30 հազար բնակիչ: Հայկական տների թիվն այդ ժամանակ 2000-ից անցնում էր: Ադանայում հիշատակվում են Մինաս (միջնաբերղում), Համբերդ կամ Անհամբեր, ս. Աստվածածին, Մորոթու (հավանաբար ասորական), ս. Ստեփանոս (նորոգված 1649 թ.) Եկեղեցիները:

Հին ժամանակներից ի վեր Ադանա Հայկական մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Այստեղ ընդօրինակվել են մի շարք ձեոագրեր: 19–րդ դ. եւ 20–րդ դ. սկզբին Ադանայում հրատարակվել են «Ատանա», «Կիլիկիա» «Հայ ձայն», «Տավրոս» եւ այլ պարբերականներ: Եկեղեցիներին կից կային երեք վարժարաններ, գոյություն ուներ ավելի բարձր տիպի երկու վարժարան, մեկը Մուշեղյանն էր, մյուսը, Աղջըկանցը:

Ադանա քաղաքն  20–րդ դ սկզբներին ուներ մուո 45 հազար բնակիչ, որոնցից 13 հազարը հայեր էին:

Ադանայի համանուն նահանգի հայ բնակչությունը երկու անգամ` 1908 եւ 1915 թթ.` Ենթարկվել է ջարդերի: Միայն 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ Ադանայի նահանգում կոտորվեցին կամ տեղահանվեցին 37.000 հայեր (ըստ Լեփսիուսի): 1920–ի օգոսաոսի 4–ին հայերը Կիլիկիան եւ նրա մեջ մտնող Ադանան հայտարարեցին անկախ, որը, սակայն, շատ կարճատեւ եղավ: Ադանայից արտաքսված հայերի մի մասը Հաստաավել է Լիբանանում, նրանք Բեյրութի մոտ հիմնել են իրենց թաղամասը` Նոր Ադանան:

Մինչեւ 1915թ. Ադանայի նահանգի հայակական բնակավայրերի մասին կներկայացնենք հաջորդիվ:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1062 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am