Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 20 » ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՒ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/
02:30
ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՒ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը և հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին, արլեւելքից՝ Շապին Գարահիսարի, հարավից՝ Սեբաստիայի և Անկարայի, արեւմուտքից՝  Ամասիայի գավառներին: 19-րդ դ. Վերջերին գավառն  ուներ շուրջ 200.000 բնակիչ, որից 40.000-ը՝ հայեր:  Թոկատը Հայաստանի հինգ խոշոր եկեղեցական թեմերից մեկն էր, որ ենթարկվում էր Էջմիածնին: 1910-12 թվականներին այստեղ հրատարակվել է «Իրիս» ամսաթերթը:

 Թոկատի գավառում 1915 թ. նախօրյակին հաշվվում էին ավելի քան 25 բնակավայրեր՝ գյուղեր ու քաղաքներ, որոնցում հայերի թիվը, ըստ «Յուշամատեան մեծ եղեռնի» -ի վիճակագրության 70 000-ից ավելի էր:  Հայերն այստեղ ունեին  28 եկեղեցի եւ երկու վանք, գործում էր նաեւ 14 հայկական դպրոց, որոնցում աշակերտների թիվը հասնում էր 3175- ի:  Թոքաթի կենտրոնում ապրում էին 22 733 հայեր, իսկ նրան հարակից 17 անուն գյուղերում՝ մոտ 6,500 հայեր:  Այս փոքրիկ գյուղական բնակավայրերը ընկած էին   Թոզանլու Սու եւ Ղազովայի հովիտ կոչվող   տարածքում:

Թոքաթի հայկական գյուղերն են.

Էդիզ 200 հայ, Գեսարե 100 հայ, Սոնգյուր 160 հայ, Վարազ 90 հայ, Չերչի 220 հայ, Բիսքյուրջուք 550 հայ, Չիֆթլիք 326 հայ, Բազառքյոյ 130 հայ, Քուրջի 80 հայ, Բոլուս 300 հայ, Յարթմեշ 400 հայ, Քերվանսարայ 350 հայ, Թահթաբաղ 262, Գեդաղազ 308 հայ, Քրիքորես 600, Բիզերի 280 հայ: /Աղբյուր՝ alevilerbirligi.com/

Մեծ եղեռնի ժամանակ Թոքաթի հայերի զգալի մասը սրի քաշվեց, իսկ փրկվածները ցրիվ եկան տարբեր երկրներ: «1960- ական թվականներին այստեղ դեռ շարունակում էին ապրել հատուկենտ հայեր: Բայց այսօր նրանց հետքերն իսպառ կորել է: Հայկական եկեղեցիները, տներն ու կալվածքները քանդվել են վերացել, մի շարք հայեր ինքնությունը պահպանելու համար ընդունել են մահմեդականություն՝ զավակներին դաստիարակել որպես  մահմեդական, բայց բոլորն էլ գիտեն իրենց հայ լինելը, եւ  գաղտնի շարունակում էին պահպանել հայությունը»,- գուրմ է «Թարաֆը»:  «Շատ բարդ խնդիր է մեր առջեւ կանգնած,-անկեղծանում է Թոքաթցի  Հ. Մյոսոն,- ամուսնություն, սա ամենադժվար հարցն է: Մեր աղջիկները շատ պատվարժան  են ու համեստ, դրա համար էլ թուրքերն անմիջապես նրանց տանում են իրենց տղաներին, բայց մեր տղաներն էլ մնում են առանց հարսնացուի, որովհետեւ մահմեդականների օրենքը արգելում է  քրիստոնյաների հետ ամուսնացնել մահմեդական աղջկան, ճիշտ է մենք հանդես ենք գալիս իբրեւմահմեդական, բայց դե շատերը գիտեն, որ դա այդպես չէ, իսկ համայնքի ներսից մենք չենք կարող ընտրել հարսնացուներ, որովհետեւ մեր պապերն էլ ասում են, որ յոթը սերունդ չանցած ազգականների ամուսնությունը հարամ է /սրբապիղծ/: Այդ իսկ պատճառով աղջիկները կամաց-կամաց ձուլվում են, իսկ տղաներն էլ թողնում են տունն ու հեռանում»:  Տեղի հայերի վիճակը սարսափելի ծանր է.  Այս ամենին ավելանում է նաեւ վերջին շրջանում ավելացող ՓՔՔ-ի շուրջ խոսակցությունները, բարոյական հարվածը, բարձիթողի մատնված եկեղեցին հայկական գերեզմանոցի անմխիթար վիճակը, որը Մուհարեմ Էրքանի վկայությամբ՝  ուղղակի խայտառակություն է «Այստեղ ամեն օր ոսկի են փնտրում, գարշանք, խաչքար ու մարդկային ոսկոր խառնված է իրար ու ցրիվ եկած արեւի տակ»:

Սա է երբեմնի շեն ու շքեղ Թոքաթի ներկայիս տեսքը...

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1978 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.191.216.163

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am