Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 18 » ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳԱՑՎՈՒՄ
03:03
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳԱՑՎՈՒՄ

Թուրքական «milliyet» թերթի փոխանցմամաբ, Թուրքիայի Բարձրագույն կրթության հանձնաժողովի գործադիր խորհրդի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Դուրմուշ Գյունայը հայտնել է, որ  Անկարայի համալսարանից ստացված հայոց լեզվի դասավանդման ծրագրի հարցը քննարկվել  է և ընդունվել Բարձրագույն կրթության հանձնաժողովում: Նա նաեւ ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում այդ ծրագրով առաջիկա տարում դասավանդումը սկսելու ուղղությամբ:

Հայոց լեզվի դասավանդման հարցը պետական մակարդակով քանիցս բարձրացվել է Թուրքիայում: Դեռեւս 2008 թ. Թուրքիայի կրթական արտոնագրերի բարձրագույն հանձնաժողովը Նեւշեհիր քաղաքի համալսարանին տվել էր հայոց լեզվի եւ գրականության բաժին բացելու արտոնագիր:  Թուրքական կողմի բնորոշմամբ հայոց լեզվի եւ գրականության բաժնի ստեղծումը ոչ միայն կնպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների բարելավմանը, այլեւ թույլ կտա պատրաստել տարբեր բնագավառների համար անհրաժեշտ կադրեր:  Թուրքիայի համար Հայոց լեզվի ֆակուլտետի բացումը վիճահարույց հարց է, ինչպես նաև ժամանակ պահանջող նախագիծ: Շատ մտավորականների կարծիքով Թուրքիայում արդեն վաղուց նման ֆակուլտետներ պետք է լինեին: 2009թ. բարձրագույն կրթական հանձնաժողովը Կայսերի նահանգի Էրսիյես համալսարանին շնորհեց Հայոց լեզվի և գրականաթյան ֆակուլտետ բացելու իրավունք։

Գյունայի փոխանցմամբ, Թուրքիայում, տարբեր պետական հաստատություններից հայերենին տիրապետող կադրերի պահանջ է ստացվել: Հայտնելով, որ Թուրքիայում շատ քիչ մարդ է հայերենին տիրապետում, եւ այդ իսկ պատճառով մասնագետների պահանջ կա. «Այլևս փոխվել է համալսարանական այն ընկալումը, որ կար սրանից 20-30 տարի առաջ: Տեղի է ունենում համաշխարհայնացման գործընթաց: Այդ համատեքստում ունենք այնպիսի մարդկանց պոտենցիալի կարիք, որոնք կրթություն ստացած կլինեն բոլոր լեզուներով: Մենք քննություն ենք ընդունել նաև արտասահմանյան երկրների հպատակություն ունեցող ուսանողներից: Ցանկանում ենք Թուրքիայի համալսարանները բացել ողջ աշխարհի առջև: Հետևաբար` կա բոլոր լեզուներով կրթություն ստացած մարդկանց պոտենցիալի կարիք,- ասել է Գյունայը, ապա ընդգծել, որ Թուրքիայի Բարձրագույն կրթության հանձնաժողովն էլ, համալսարաններից ստացված պահանջները քննարկելով, որոշում է նոր ծրագրեր ընդգրկել-չընդգրկելու հարցը: Անկարայի համալսարանից ստացված հայոց լեզվի դասավանդման ծրագրի հարցը քննարկվել և ընդունվել է Բարձրագույն կրթության հանձնաժողովում: Նախատեսվում է այդ ծրագրով առաջիկա տարվա մեջ սկսել հայոց լեզվի դասավանդում:

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1122 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.90.242.249

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am