ՎԱՔԸՖԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ - 17 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 17 » ՎԱՔԸՖԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ
02:54
ՎԱՔԸՖԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ

«Պետության տիրապետության տակ վերցված անշարժ գույքերը» վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ղեկավարելու նպատակով 2008 թ. հիմնված Համատեղ անշարժ գույքի հանձնաժողովի անդամները վաքըֆների ձեռք բերած արդյունքները քննարկելու համար մարտի 31-ին` չորեքշաբթի օրը երեկոյան, Թուրքիայի Հայոց պատրիարքարանում հանդիպեցին Միջվաքըֆային համերաշխության և հաղորդակցության պլատֆորմի /VADİP/ անդամների և Համայնքային վաքըֆների ներկայացուցիչ Լաքի Վինգասի հետ: Այս ժողովի ժամանակ, որին մասնակցեց նաև Պատրիարքարանի Հոգևոր խորհդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, հանգեցին այն ընդհանուր եզրակացությանը, թե արդյունքները շատ հեռու են գոհացուցիչ լինելուց, և որ պակասող փաստաթղթերի լրացման համար տրված 2 ամիս ժամանակը իրատեսական չէ,- անդրադառնում է «Ակոս» թերթը:

Ժողովի ընթացքում ելույթ ունեցած որոշ վաքըֆների ղեկավարներ հայտնեցին, որ իրենց ձեռքին գտնվող բոլոր փաստաթղթերը հանձնել են Վաքըֆների գլխավոր տնօրինություն, և քանի որ թղթապանակներին կցվելիք փաստաթղթերը չեն գտնվել, ապա տարօրինակ կլինի 2 ամիս հետո միևնույն թղթապանակներով մեկ անգամ ևս դիմել: Փաստաբան Սեբու Ասլանգիլը նշելով, թե տվյալ պայմաններում այս խնդիրը չի կարող լուծում ստանալ առանց դատարանի միջամտության, շեշտեց, որ այնպիսի մի կարճ ժամանակահատվածում, ինչպիսին երկու ամիսն է, անհնար է ձեռնհաս լինել այն անշարժ գույքերի փաստաթղթերին, որոնց գրանցամատյանները չեն գտնվել: Ասլանգիլը, ուշադրություն հրավիրելով Հանրապետաժողովրդական կուսակցության կողմից հարուցված լուծարման հայցի վրա, հիշեցրեց, որ կարող է խոսք գնալ նաև օրենքը չեղյալ հայտարարելու մասին: Համայնքային վաքըֆների ներկայացուցիչ Լաքի Վինգասը նշելով, որ եթե անգամ հնարավոր է անշարժ գույքի առքուվաճառքը և փոքրամասնության ներկայացուցչի նշանակումը, այնուամենայնիվ օրենքն իր հիմքում թերի է, և այդ թերության պատճառ այն է, որ  օրենքի մշակման ժամանակ վաքըֆային ղեկավարության հետ քիչ թե շատ լուրջ երկխոսություն չի ծավալվել, ընդգծեց, որ այսօր, երբ նկատվում է, որ համայնքներին ավելի մեծ ուշադրություն են հատկացնում, հնարավոր կլինի ավելի առողջ երկխոսության մթնոլորտի ապահովումը. «Նախարարությունները որոշ հարցերում ընդունել են մեր իրավացիությունը: Ինչու՞ միջոցներ չեն գործադրվում, ինչու՞ է այսչափ նեղություն լինում: Պատճառն այն է, որ այս օրենքն անչափ թերի էր: 1936 թ. հայտարարությունն ընկալվել է որպես վաքըֆային անդորրագիր, ամբողջ իրավունքը դրա վրա է հիմնվել: Ներկայում դեռ պահանջվում է, որ ապացուցենք վերոհիշյալ հայտարարության կետերը»:

Վինգասն ասաց, թե արդյունքում վարելու են շատ ավելի ակտիվ քաղաքականություն, խնդիրների լուծումը դյուրացնելու համար Անկարայի հետ երկխոսության շարունակելու անհրաժեշտությունը շեշտելով` առաջարկեց, որ կազմվի Անկարա ուղևորվելիք մի պատվիրակություն, որը ներկայացնի հայկական միությունները: Վերջում բոլորը հանգեցին այն կարծիքին, թե ակներև է, որ օրենքի մեջ ընդգրկված ժամանակավոր 7-րդ հոդվածը չի կարողանալու այս խնդիրը լուծել, և որ անհրաժեշտ է փաստաբանների միջոցով մի տեքստ մշակել օրենքի հոդվածի ընդլայնման վերաբերյալ ու համապատասխան նախարարությանը դիմել և խնդրել, որ իրենց օգնեն այդ հարցում և հոդվածն ընդլայնեն: Ժողովի վերջում Վինգասի հետ մեկտեղ կազմավորվեց հայկական միությունները ներկայացնող մի պատվիրակություն, որը գնալու է Անկարա: Որոշվեց, որ պատվիրակության կազմում են ընդգրկվելու Եթեսյա Թըրթըրը, Շահին Գեզերը, Իսքենդեր Շահինգյոզը և Սեբու Ասլանգիլը:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 582 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am