Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 17 » ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐ
02:47
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐ

Օրերս Թուրքիայում կազմակերպված  եվրոպական գրականության ծրագրի շրջանակներում Ստամբուլ էր այցելել  Գյունտեր Գրասսը: Ապրիլի 14-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա ուշագրավ հայտարարություն արեց Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ: Ասուլիսին  ներկա էին նաեւ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էխարթ Քունցը, ԵՄ դեսպան Մարկ Պիերինին և Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Կլավդիա Հահն Ռաաբեն, ինչպես նաեւ  հայտնի թուրք գրող Յաշար Քեմալը:

Իր ելույթում նա ասաց հետեւյաը. «Ես 1945 թ. 17 տարեկան էի: Գտնվում էի նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ: Չէի ուզում ընդունել 12 տարի շարունակ նացիստների արած վայրենությունները: Ասում էի, թե մենք չէինք կարող նման բաներ անել: Հետո սկսեցին ապացույցներ ստացվել, տեսա կատարվածի հետ առնչվող լուսանկարներ: Ապա հարկադրված եղա դրանք ընդունել և իմանալ: Դա հեշտ չեղավ իմ և իմ սերնդի համար: Սակայն Գերմանիան դա արեց: Դա ընդունել չցանկացողներն ասացին, թե մոլորեցնում եք մարդկանց, բայց անցյալն անընդհատ վերադառնում ու գտնում էր մեզ: Թուրքիայում նույնպես կա անցյալից մնացած ծանր մի բեռ: Ե՞րբ է Թուրքիան առերեսվելու 1915-1916 թթ. հայկական համայնքի դեմ կատարվածի հետ: Ես ուզում եմ, որ Թուրքիան առերեսվի այդ ամենի հետ ու պատկանի եվրոպական հասարակությանը: Պետք է հաղթահարել տաբուները: Եթե կա որևէ տաբու, դա անհրաժեշտ է վերացնել: Մենք դա արել ենք, Թուրքիան նույնպես դա պետք է անի: Ես գիտեմ, թե որքան դժվար է որևէ երկրի համար սեփական անցյալից եկած բեռան հետ առերեսվելը: Փընար Սելեքը դեռ ստիպված է դատարանների առաջ կանգնել: Մի հայ լրագրող սպանվեց: Բայց հիշում եմ, որ այդ սպանությունից հետո հարյուրհազարավորներ քայլեցին նրա հետևից: Թուրքիայում այդ փոփոխությունն սկսվել է, և ոչ մի դիվանագիտական ու քաղաքական գործընթաց այն չի կարող կանգնեցնել: Դա այն առաջին քայլն է, որ պիտի կանգնեցնի Թուրքիան դեպի ԵՄ տանող ճանապարհին: Համալսարանում իմ մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մի ուսանող արտահայտեց այն գաղափարը, թե «անցյալը թողնենք անցյալում և նայենք դեպի ապագա»: Ես կարծում եմ, որ դա անտեղի է: Մենք դա շատ ենք լսել նաև Գերմանիայից: Բայց պետք է շատ ուշադիր լինել: 1970 թ. Վիլլի Բրանդտը գնացել էր Լեհաստան ու ծնկի իջել այն ճամբարում, ուր հազարավոր մարդիկ էին աքսորվել, և ներողություն էր խնդրել լեհերից: Դա Գերմանիայում հարուցեց բազմաթիվ մարդկանց հակազդեցությունը, բայց հանգստացրեց լեհաստանցիներին: Կարծում եմ, որ եկել է նման ժեստի, այսինքն` հայերից ներում հայցելու ժամանակը: Ուշադրություն դարձրեք, որ ես ցեղասպանություն բառը չեմ օգտագործում: Ըստ իս` Թուրքիան ինքը պետք է որոշի` ինչպես անվանել այդ իրադարձությունները»,-գրում է «Ռադիկալ» թերթը:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 896 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 4.3/3
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    35.175.246.88

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am