Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 16 » ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
21:43
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ։

Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը բավական հարուստ է։ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պարտականություն ունի պատշաճ ձեւով կազմակերպելու Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Դրանք բազմաբովանդակ են. ներառում են դպրոցներում մեր աշակերտներին տեղեկատվություն տալուց մինչեւ միջազգային գիտաժողովներ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության խնդիրները։ Հասկանալի է, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված իրենց խոսքն ունեն արվեստագետները, մասնավորապես, նկարիչները։ Մենք շատ երախտապարտ ենք, որ Աշխարհի հայ նկարիչների միությունն ակտիվ մասնակցություն ունեցավ այս ցուցահանդեսի կազմակերպմանը։ Լիահույս ենք, որ այս ցուցահանդեսն իր նպատակին կծառայի` հիշեցնելու մեզ բոլորիս այդ ողբերգական օրերի մասին, նպատակ ունենալով ամեն ինչ անել, որ այն երբեւիցե չկրկնվի»։
Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ նկարիչներին։

Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներով եւ ծանոթացել ներկայացված գործերին։

Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ տարբեր թանգարաններից եւ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, կգործի ապրիլի 16-28-ը։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 1035 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.224.124.217

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am