ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԿՆՇՎԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԾՐԱԳՐՈՎ - 16 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 16 » ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԿՆՇՎԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԾՐԱԳՐՈՎ
21:21
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԿՆՇՎԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԾՐԱԳՐՈՎ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի զոհ դարձած Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ երկրի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ներկաներին (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։


Ապրիլի 24-ը կնշվի հավուր պատշաճի


ՀՀ կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18900.0 հազար դրամ։ Այդ գումարով, մասնավորապես, կկազմակերպվեն համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կհրատարակվի ինչպես վավերագրական, այնպես էլ գիտական եւ գեղարվեստական գրականություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական մարմինների եւ ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ եւ բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած եւ որին կմասնակցեն նաեւ կառավարության անդամները։

Ի նշանավորումն Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի, գործադիրը որոշել է ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի 300 վետերանների հանգստի եւ վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 36,000.0 հազար դրամ։

2010թ. մարտի 15-ին եւ 16-ին ուժեղ քամու հետեւանքով դպրոցներին պատճառված վնասների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 5,500.0 հազար դրամ։

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, որի գործունեության նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամների մրցունակության բարձրացման եւ շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական կողմնորոշումը, հաշմանդամների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական մեկուսացումը մեղմելուն ուղղված սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը եւ այլն։ Կենտրոնի մատուցած ծառայությունների արդյունքում կբարձրանա Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի հաշմանդամների մրցունակությունը աշխատաշուկայում, կփոխվի նրանց նկատմամբ գործատուների վերաբերմունքը։

Կառավարությունը որոշում է ընդունել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայի N 26 հանրակացարանային շենքի 81-րդ սենյակի բնակիչ, ծնողազուրկ, սոցիալապես ծանր վիճակում գտնվող Արմեն Իսմայիլովի բնակարանային խնդիրը լուծել Մուշ-2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերից 1 սենյականոց բնակարանի հատկացմամբ։

Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում եւ արձանագրելով, որ Գյումրիում եւ Սպիտակում այս տարվա ընթացքում շահագործման հանձնվելիք շենքերում «Գլենդել Հիլզ» ընկերության լրացուցիչ աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը ներմուծելու դեպքում հնարավոր է տնտեսել 120.553.100 դրամ, իսկ ամբողջ շինարարության իրականացման դեպքում` 306.872.569 դրամ, նյութերն էլ կարելի է Հայաստան հասցնել ս.թ. մայիսի վերջին, իր իսկ որոշմամբ սահմանված պայմանագրերի գործողության ժամկետը 2010թ. մայիսի 30-ից տեղափոխել է 2010թ. հուլիսի 30։

Կառավարությունն իր նիստում որոշել է ռազմական գործողությունների հետեւանքով 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենի համայնքից բռնի տեղահանված Գեղարքունիքի եւ այլ մարզերի բնակավայրերում բնակություն հաստատած արծվաշենցիների բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 16,000.0 հազար դրամ։ Նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցը ներառված է կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրում։ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի ցուցանիշներում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ եւ ՄԶԸ միջեւ ստորագրված մի շարք դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ծախսերը ՀՀ 2010թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ։ Փոփոխություններ կատարելով իր մեկ այլ որոշման մեջ, գործադիրը նպատակ է ունեցել վերացնել գնումների գործընթացում մրցակցության արհեստական սահմանափակման հնարավոր պատճառները, մրցույթի ձեւով կատարվող գնումների գործընթացում բացառել գերշահույթ ստանալը, նկատի ունենալով, որ մասնակցի ներկայացրած գնային առաջարկը չի կարող ավելի լինել, քան ինքնարժեքի 20 տոկոսը։

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2009 թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (01.01.2010 – 31.03.2010 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Հանձնարարականի 36 կետերից կատարվել է 32-ը, ուշացումով` 6-ը։


Կառավարությունը հաստատել է եւ թույլատրել


- ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից բխող ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի, ՀՀ մշակույթի ոլորտի գործունեության ծրագրերը եւ միջոցառումների ցանկերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի հաստատումից հետո օրախնդիր էր ըստ ոլորտների եւ բնագավառների այս ծրագրերը մշակելու եւ հաստատելու հարցը, ինչը եւ արվել է սահմանված ժամկետում, մանրակրկիտ եւ համակողմանի քննարկման արդյունքում,

- ՀՀ հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների եւ դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը, հաշվառման հայտի (դիմումի) ձեւերը, հաշվառման մատյանի ձեւը։ Որոշումը հնարավորություն կտա կարգավորել շարժական գույքի կադաստրի վարման, ինչպես նաեւ այդ գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները, ապահովել շարժական գույքի հաշվառման տեղեկատվության միասնականությանը,

- ՀՀ համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի եւ դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը։ Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հնարավոր է դառնում ստեղծել հանրապետության համայնքների համար կիրառելի, ճակատների տարբերակային լուծումներով բնակելի տների նախագծային փաստաթղթեր։ Բազմակի օգտագործման նախագծերը կկիրառվեն նաեւ քաղաքային այն համայնքներում, որոնք իրենց աշխատակազմում չունեն գլխավոր ճարտարապետի հաստիք։ Վարչապետը հիշեցրել է, որ խնդիրը լուծվել է կառավարության անցյալ տարի տված խոստման համաձայն, այն ներառված էր նաեւ հակաճգնաժամային ծրագրում։ Ակնկալվում է, որ կատալոգի ներդրմամբ կտրուկ կնվազի անօրինական շինարարության ծավալը,

- ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։ Իր նախկին որոշումներից մեկում արված լրացումների նպատակն է սահմանափակել ՀՀ պետբյուջեից կանխիկ ձեւով կատարվող ծախսերի չափաքանակները եւ հնարավորություն տալ, որպեսզի այդ միջոցները ծախսվեն վարկային քարտային հաշիվներով շրջանառելու միջոցով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ դրանով իսկ կառավարությունը ապացուցում է ծախսերի քաղաքակիրթ ձեւեր կիրառելու իր հաստատակամությունը, նպաստում ստվերային տնտեսության կրճատմանը եւ հարկային վարչարարության բարելավմանը։

Գործադիրը «ՀՀ ԳԱԱ», «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ», «Երեւանի պետհամալսարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» եւ «ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ներին թույլատրել է իրենց միջոցների հաշվին հիմնադրել «Հայկական ազգային գրիդ նախաձեռնություն հիմնադրամ»։ Գրիդ տեխնոլոգիաները մեծապես օգտագործվում են ինչպես պետական նշանակություն ունեցող, այնպես էլ արտադրական եւ գիտատեխնիկական խնդիրների լուծման համար եւ ընդգրկում են միջուկային ֆիզիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, եղանակի կանխատեսումը եւ կլիմայի փոփոխության մոդելավորումը, դեղագործությունը եւ այլն։ Հայկական կազմակերպությունները համագործակցում են ռուսական եւ վրացական կազմակերպությունների հետ` ստեղծելու հայ-ռուսական եւ հայ-վրացական գիտակրթական գրիդ սեգմենտներ։ Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա մասնակցել եվրոպական միջազգային նախագծերին։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։


Նոր օրինագծեր


Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, գործադիրը անհետաձգելի է համարել ՀՀ աշխատանքային, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Այս առաջարկը, ՀՀ վարչապետի խոսքով, ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության նախաձեռնությունն է։ Օրենսդրական փաթեթը մշակվել է համատեղ եւ երկրի բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված լուրջ քայլ է։

ՀՀ կառավարությունը քննության է առել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Շքեղության հարկի ներդրման հիմնական նպատակը պետք է լինի բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելը։ Սակայն ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը։ Պատգամավորը եւ կառավարությունը համատեղ քննարկման արդյունքում կարող են գտնել հարցի արդարացի լուծումը։

Գործադրի բացասական եզրակացությունն է ստացել նաեւ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքով սահմանել պետբյուջեում ՓՄՁ պետական աջակցության ծրագրի իրականացման գծով նախատեսվող հատկացումների նվազագույն շեմ, ինչն անընդունելի է կառավարության համար։

Նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարությունը լուծարել է «Քաշաթաղի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՊՓԲԸ-ն, որը չունի անշարժ գույք եւ տարիներ շարունակ գործունեություն չի ծավալում։

ՀՀ կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն», «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», «Թիվ երեք կլինիկական հիվանդանոց», «Ուրոլոգիայի կենտրոն», «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ներին։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 627 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am