Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ԶԻԼԵ / ԹՈՔԱԹԻ ՆԱՀԱՆԳ, ԵՎԴՈԿԻԱ /
03:39
ԶԻԼԵ / ԹՈՔԱԹԻ ՆԱՀԱՆԳ, ԵՎԴՈԿԻԱ /

Զիլեի գավառակը գտնվում է Թոքատից /Թոկատ, Եվդոկիա/ 67 կմ դեպի արեւմուտք: Արեւելքից այն սահմանակից է Թուրհալին, հարավից՝ Քադըշեհրիին, արեւմուտքից՝ Գյոյնուջեքին, իսկ հյուսիսից Ամասիային:

Պատմության ընթացքում Զիլեն ստացել է Զելա, Զելիթիս, Զելիդ, Անզիլա, Զեյլի, Սիլաս եւ այլ անվանումներ: Անունների այս շարքը հիմնականում կապված է տեղի բնակչության լեզվական առանձնահատկություններից: Այսինքն եկվոր ժողովուրդները տեղանունը հարմարեցրել են իրենց լեզվական-հնչյունական ապարատին:

Ստրաբոնի վկայությունների համաձայն Զիլեն հիմնադրվել է Ք.Ա. 1600-ական թվականներին՝ Շամիրամի կողմից: Զիլեն աչքի է ընկել մշակությաին խաչաձեւման արդյունքում հարուստ ժառանգության ներկայացմամբ: Տարբեր ժամանակներում այն իր վրա է կրել Խեթերի, Փռուգիացիների, Իրանի, Հռոմի ու Բյուզանդիայի  մշակութային տարրերը:

 Հայերն այստեղ են ապրել անհիշելի ժամանակներից ի վեր:  Այն մտնում էր պատմական Փոքր Հայքի կազմի  մեջ: Հայերի հիմնական թվի մասին մինչեւ 19-րդ դար աղբյուրները լռում են: Հայտնի է միայն, որ Եվրոպական և ամերիկյան աղբյուրների հիման վրա կազմված կոտորածների աղյուսակի համաձայն Զիլեում  սպանվել են 26 300 հայեր: Իսկ առաջին պաշտոնական մարդահամարը վերաբերում է 1914 թ. այնսինքն՝ մինչ Առաջին Աշխարհամարտ, որի համաձայն  այստեղ էին ապրում 4,283 թուրքախոս հայեր: Այս հայկական բնակչությունը բաշխված էր 4 հայկական բնակավայրերում: Զիլեում հայերն ունեին 2 եկեղեցի, երեք դպրոց՝  600 աշակերտներով: Տեղի հայերի հիմնական զբաղմունքը գորգագործությունն էր, որն այստեղ ուներ  պատմական արմատներ եւ առանձնանում էր իր յուրօրինակությամբ:  Շատ հայտնի են տեղի վիշապակարպետները, որոնցում առասպելական վիշապի ոճավորված պատկերն է՝  ընդգծված եղջյուրներով ու պոչով: Այն ընդհանուր առումով ունենում է հայոց այբուբենի մեծատառ «Տ» ձևը: 17-18-րդ դդ. Նման կարպետներ էին գործում Զիլեում  ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում:  Գորգերի այս տեսակը հայտնի է  «Վերնի», «Զիլե»,«Վիշապակարպետ», «Օձակարպետ» և այլ անուններով:

1915թ. Տեղի՝ Համիդյան կոտորածներից մազապուրծ մնացած  հայությունը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Թուրքական ծրագրված քաղաքականությունը կորցրեց նրանց հետքերը. Երեխաները որդեգրվեցին կամ սպանվեցին, կանայք գերեվարվեցին կամ գլխատվեցին: Պատմական ոճիրագործությունը չի լռում, սակայն, Զիլեի տղամարդկանց ճակատագրի հարցում: 1915թ. Զիլեյում, թուրք յենիչերիները  առանձնացրեցին տեղի արական սեռի ներկայացուցիչներին: Նրանք, գլխավորությամբ հոգեւորականների եւ դեղագործ Տիգրան Սերայդարյանի հետ մեկտեղ  խեղդամահ արվեցին  «Ղազ լիճ» կոչվող ճահճի մեջ: Զիլեն մաքրվեց հայերից:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1347 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 appocklow   (02.01.2024 20:44) [ Материал]
In breast cancer patients, at the tumour level, Tamoxifen Actavis acts primarily as an antioestrogen, preventing oestrogen binding to the oestrogen receptor <a href=https://propeci.sbs>best price 1mg finasteride</a>

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.235.243.45

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am