Հայ-թուրքականարձանագրություններիեւընդհանրապեսհարաբերություններիհաստատմանվերաբերյաՇեներըարտահայտելէհետեւյալորակումներնուարելվերլուծություններ. «1915 թ. Տեղի ունեցած իրադարձությունների որակումը
որպես ցեղասպանություն անհիմն է: Այն ինչ տեղի է ունեցել անցյալում, այդ մասին
բոլորից լավ գիտի այս տարածաշրջանի բնակիչը»: Ապա Շեները նախ ցեղասպանությունը կապել է Առաջին
Համաշխարային պատերազմում տեղի ունեցած դժբախտ իրադարձությունների հետ, ապա դա
որակել իբրեւ հայերի եւ ռուսների միջեւ փոխհամաձայնության եկած ծրագրի չհաջողված
արդյունք: Եւ վստահեցրել, որ սա է իրականությունը, քանի որ այս «բացարձակ
ճշմարտությունը» իրենց է հասել պապերի
կոմից. «Տարիներ անց աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքը սա որակում է իբրեւ
ցեղասպանություն: Այս խնդրի վերաբերյալ թե՛ ընդդիմությունը եւ թե կառավարությունը
պետք է ունենան միեւնույն դիրքորոշումը: Նույն գաղափարներով էլ մենք կոչ ենք անում
մեր հայրենակիցներին շարժվել»,- ասել է Շեները: Ապա իր զեկույցի ավարտին,
անդրադառնալովԱրտաքին հարաբերությունների
հանձնաժողովի կողմից ընդունված ցեղասպանության բանաձեւի ճանաչմանը,կոչ է արելկառավարությանը, որպեսզի վերջինիս, Թուրքիայի համար ազգային եւ բոլոր
քաղաքացիներին վերաբերող այս բանաձեւինընդդեմցուցաբերվի առողջ եւ զգոն
պայքար, որի ընթացքում, ընդդիմությունը իր աջակցությունը կցուցաբերի
կառավարությանը. «Այս գործընթացի մեջ ես չեմ կարծում, որ կարելի է
քաղաքականություն վարել: Եթե կառվարության կողմից կան սխալներ, ապա դրանք ենթակա
են ուղղման: Հայ-թուրքական առկա համաձայնագրում առկա է անշուշտ այդ սխալը, քանի որ
այն ոտնահարում է մեր երկրի շահերը: Քվեարկությունը ապահովելու նպատակով ԱՄՆ-ի
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված որոշումը վերածվել է գործադրվող
ճնշման: Սակայն մեզ համար դեռ ոչինչ վերջացած
չէ: Հաջորդող դեպքերի նկատմամաբ պետք է ցուցաբերել առավել զգոնություն,
ակտիվություն եւ համախմբվածություն»,-ասել ԱբդուլլաթիֆՇեները: Զեկույցին անդրադռձել է թուրքական«batmancagdas» կայքը: