Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ԿԱՆԱՉ ԵՒ ԿԱՐՄԻՐ ՏԱՐԱԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
05:05
ԿԱՆԱՉ ԵՒ ԿԱՐՄԻՐ ՏԱՐԱԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Թուրքիայի «Խաղաղություն եւ Դեմոկրատիա» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահատ Թունջելին անդրադարձել է այն խնդրին, որ հայ եւ հույն բնակչությունը, որն  առավել խտաբնակ է Ստամբուլի Ֆերիքյոյ, Քուրթուլուշ թաղամասերում, եւ Սամաթիայում,  բնակարանների դռներիը զերծ են պահանջվող  /էթիկետներից/ պիտակներից: 

Ստամբուլում Հայկական եւ հունական ազգաբնակչությունը, որը մեծամասնություն է կազմում Ֆաթիհի, Մուսթաֆա Քեմալ փաշայի եւ Սամաթիայի, Շիշլիի Քուրթուլուշ եւ Ֆերիքյոյ շրջաններում, բնակարանների դռներին համապատասխան կանաչ եւ կարմիր  ազդագիր-պիտակների փակցման գրավոր հարցադիմումը Թուրքիայի «Խաղաղություն եւ դեմոկրատիա» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահատ Թունջելին ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Թունջելիի հարցադրումներին պատասխանել է Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը: Նախարարը  պատասխանելով  հարցին, հաստատել է այն հանգամանքը, որ իսկապես հայկական եւ հունական բնակչության բնակարանները չունեն համապատասխան  պիտակները: Նախարարը շեշտել է նաեւ այն, որ ոչ մուսուլման բնակչության նկատմամբ 2009 թ. Հունվարի մեկից  սկսած չի գրանցվել որեւ բռնության կամ ահաբեկչության դեպք: 2009թ. Հունվարից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ վերոնշյալ շրջաններում գրանցվել է 91 բնակարանային գողության դեպք, որոնցից բացահայտվել են 11-ը:

Աթալայը իր պատասխանի մեջ անդրադառձել է  նաեւ «Քաֆես» գաղտնի խմբավորման ծրագրերին: Ինչպես հայտնի է, այս ծրագիրը Թուրքական  Իսլամիստական երկրում ահաբեկչական խմբավորումների  ազգանականության թիրախ են դարձրել ոչ մահմեդական բնակչութանը, եւ  հատկապես հայերին:

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում հայտնված երկու փաստաթղթերը «Գործողության ծրագիր՝ օպերացիա վանդակ (քաֆես)», «Գործողության ծրագիր՝ ներկա հետադիմության դեմ պայքարելու»,   ամենայն մանրամասնությամբ նկարագրում են թուրքական զինված ուժերի ծրագրված գործողությունները՝ ահաբեկելու, սպանելու անմեղ քաղաքացիներին:

Հայտնի է, որ «Վանդակի ծրագրի» նախաձեռնողները  Թուրքիայի ռազմածովային ուժերի սպաներն են: «Քաֆես» գործողության նպատակը  երկրում անկայուն իրավիճակ ստեղծելն էր, ինչի համար պետք է օգտագործվեին երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները:

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ ծրագրված ոճրագործությունների շրջանակներում, 2010-ի հունվարի բացահայտվել են սպառնալիք պարունակող նամակներ՝ ուղղված հայերին: Այս կարճ եւ լակոնիկ նամակներում  գրված են այսպիսի տողեր. «Դուք ստիպված եք լինելու հաշվել ձեր դագաղները», «Վերջին նախազգուշացում եւ ազդարարություն», « Սպանում ենք, առանց խղճալու» եւ նման բնույթի այլ տողեր:

Երբ հայտնի դարձավ այս գաղտնի ծրագրի գործունեությունը, բացահայտվեցին քրդերին եւ ազգային փոքրամասնություններին ուղղարկված  նախազգուշական հաղորդագրություններ եւս:

Քասըմփաշա  փոստատնից  հայտնաբերված նամակները  հասցեագրված  են   հայկական եկեղեցիներին,  հայկական թերթերին, «Ակոս» թերթին բաժանորդագրված անձանց, եւ առհասարակ  ոչ մահմեդկան բնակչությանը: Սպառնական բնույթի նամակների բովանդակությունը հետեւյալն է.  «Թուրքիայում ինչքան հայ, ինչքան թուրք կա,  ժամանակի ընթացքում հայտնի կլինի: Հայե՛ր,  ստիպված կլինեք հաշվել ձեր դագաղները»: Քաֆեսի գործողությունները ուղված են եղել ոչ միայն  երեւելի հայերի դեմ, այլեւ ընդհանրապես տեղի հայության, եւ որ ամենակարեւորն է խոսքն այտեղ վերաբերում է նաեւ հայերի իրական թվի ճշտմանը: Այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է Թուրքիայի օրակարգում: Հիշենք, թե ինչպես էին Թուրքիայում անցկացնում մարդահամարները՝ ճշտելու համար այլադավանների թիվը  հետագա իրենց գործողություների համար, եւ կեղծելու՝ ավելորդ պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Մարդահամարի անցկացման այս ավանդական տարբերակին այժմ փոխարինելու է եկել բնակարանների պիտակավորումը, որ առանց ժամանակ վատնելու իրենց սեւվ գործը ավարտին հասցնեն:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1039 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.216.233.58

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am