ԹՈՒՐՔԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ - 15 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ԹՈՒՐՔԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
04:08
ԹՈՒՐՔԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հարեւան երկրները հայկական խաչքարերի, վանքերի ու եկեղեցիների նկատմամաբ յուրահատուկ քաղաքականություն են մշակել: Վրաստանը յուրացնում է հայկական հուշարձանները: Վիմագիր արձանագրությունները, մարմարյա ագուցված սալիկները հանում, ներսի որմնանկարները քերում. այն ինչ իրենք չունեն քանդում են ու յուրացնում: Ադրբեջանը չի կարող եկեղեցին կամ խաչքարը յուրացնել. ստիպված հիմնահատակ քանդում է: Թուրքիան արդեն  արել է այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը: 1960-70-ականն թթ. կարեւորագույն հուշարձանների մի հսկայական քանակություն զորավարժություններում իբրեւ թիրախ գործածվեցին: Ոչնչացվեցին հնագույն-պատմական վանքերն ու եկեղեցիները: Մուշի Սբ. Կարապետ հռչակավոր վանքից միայն հիշողություներ մնացին, իսկ ներկայիս բնակիչները, հասկանալով թե ինչքան շահութաբեր կարող էին լինել դրանք,  ասում են. «Ի՛նչ հիմար էին մեր հայրերը, որ քանդեցին այս վանքը: Եթե այն կանգուն լիներ, մեր գյուղացիները զբոսաշրջիկներին միայն թան վաճառելով կապրեին: Եվ եթե կարող եք, բերեք վանքի հին նկարները, չափագրությունը, որ գոնե մի մասով նորոգվի,  զբոսաշրջիկներ  գան գյուղ»:

Պատմամշակութային կոթողները յուրացվում են, նրանց պատմական անունները թարգմանվում,  թրքացնում ու քրդացնում, իսկ մեծ կոտորածի տարիներին, մշակութային եղեռն կազմակերպելով, ոչնչացվել են հարուստ ու հնագույն մատյանները: Այսօր չկա համապատասխան գրականություն, անունները փոխված են.  Ճշմարտությունը գտնել՝ բավական դժվար:

Այսօրվա դրությամբ, թուրքիական իշխանությունները նորոգումներ են անում, որոնք ունեն թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական նշանակություն: Քաղաքական են, որովհետեւ Թուրքիան կարող է Եվրոպայի մաս կազմել, պետք է ինչ-որ կերպ փաստել, որ իրենք այլեւս այն թուրքը չեն, ինչ որ էին: Մյուս կողմից, տնտեսական շատ մեծ շահ ունեն: 

Անցյալ շաբաթ թուրքական իշխանությունները տարածել  էին  Վարագավանքի, ինչխպես նաեւ Կտուց անապատի եկեղեցիների վերանորոգության լուրը: Բայց ընթերցողներից քչերը հասկացան, որ թուրքական կողմը նկատի ուներ հենց պատմական Վարագավանքը, եւ հենց Կտուց անապատի եկեղեցիները: Մամուլում տարածված հաղորդագրությունների մեջ անունները փոխված էին, իսկ տեղական կայքերից ոչ մեկը չանդրադառձավ այս խնդրին, ոչ ոք լուրը հայկական անվանումներով չներկայացրեց: Ոչ մի լրատվական կայք չմեկնաբանեց, որ թուրքական կողմի ներկայացրած  Չարփանաքը Կտուց անապատն է: Բարեբախտաբար Յուքարը Բագրաչլը գյուղի եկեղեցու մասին եղան հիշատակումներ:

Անհանգստանալով, այս խնդրից  հենվելով պահպանված աղբյուրներին, փորձեցինք տալ թուրքերի կողմից անվանափոխության արդյունքում Չարփանաք անունը ստացած   Կտուց  անապատի մասին պատմական եւ աշխարհագրական գիտելիքներ:

Ավանդության համաձայն Վանա լճի Կտուց կղզում  համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, որը Հռոմից վերադառնալիս այստեղ է ամփոփել իր հետ բերած Կենաց փայտից մի կտոր եւ յոթ սրբերի մասունքները: Կառուցել յոթը եկեղեցի եւ իր աշակերրտներից մեկին առաջնորդ կարգել: Կտուց անապատում 9-րդ դարում կառուցվել է վանական համալիր, որն ընդգրկել է «Սուրբ Խաչ»,« Սուրբ Հրիփսիմե», «Սուրբ Գրիգոր», «Սուրբ Հովհաննես Կարապետ» վանքերը,  եւ այս չորսը միասին կոչվել են Կտուց անապատ: 1462թ. Ս. Հովհաննես Կարապետ եւ Ս. Խաչ եկեղեցիները  վերանորոգվել են  անապատի վանահայր  Գրիգոր եպիսկոպոս Ստեփանոսի ձեռքով: Կտուցը հայտնի է եղել որպես գրչության կենտրոն, այտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: 16-րդ դարում անապատն անկում է ապրել: Այդ իսկ պատճառով այստեղ են տեղափոխվել Լիմ անապատի միաբանների մի մասը: Այստեղ հաստատվելուց հետո նրանք վերանորոգչական աշխատանքներ են կատարել, կառուցել նաեւ բնակելի ու տնտեսական շենքեր: 1712 թ. Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է Ս.Կարապետ եկեղեցին: Եկեղեցին հարուստ է եղել որմնանկարներով: 1740 թ. Եկեղեցու արեւմտյան ճակատին կից Կարապետ Դատիկ եպիսկոպոսը քառամույթ գավիթ է կառուցել, որը հյուսիսային պատից մուտք է գործում դեպի Ս.Հրեշտակապետաց  մատուռը, որտեղ եւ պահվել են Կտուց անապատի բոլոր ձեռագրերը: 19-րդ դարում անապատի թեմն  ուներ ութ գյուղ, իսկ 1915 թ. Այն մի շարք վանքերի նման եւս ամայացավ:

Վանի այս նշանավոր անապատի մասին հատկապես շատ գեղեցիկ է նկարագրում Րաֆֆին, իր «Կայծեր» վեպում: Հեղինակը, մեջբերելով իր զրուցակից Ասլանի  խոսքը, այսպես է գրում. «Անապատն առաջ կպած էր ցամաքին, հետո ծովի ջրերը բաժանեցին նրան և կղզիացրին: Այն նեղ հրվանդանը, որ արագիլի կորաձև պարանոցի նման երկարացել էր ծովի մեջ կոչվում է «Կռապաշտնոց»: Մի ժամանակ նրա վրա եղել է կռապաշտների մեհյան: Հրվանդանի ուղիղ գլխի հանդեպ գտնվում է կղզին և այդ պատճառով էլ կոչվում է նա «կտուց», որովհետև արագիլի գլխից կտրված կտուցի նմանություն ունի: Ես հարցրի Ասլանից, թե ինչպես է պատահել, որ նա կտրվել է: Նա բացատրեց, թե ծովակի ջուրը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է և ողողել է իր եզերքը. շատ նշանավոր տեղեր և շինվածքներ, որ պատմության մեջ հայտնի էին, այժմ կամ իսպառ ծածկվել են ջրի տակ կամ, ցամաքից կտրվելով, կղզիացել են»: Ապա հեղինակն անդրադռանում է  վանք եւ անապատ տարբերությանը, եւ այն հարցին, թե ինչո՞ւ են այս հրաշալի համալիրները կառուցվել կղզիներում ու անապատներում. «Կղզին  անջատել է կյանքից և խզել է իր բոլոր հարաբերությունները աշխարհի հետ և այդ իսկ նպատակով, իր գոյությունը պահպանելու համար, ընտրել է երկրի ամենաթաքթաքուր տեղերը: Նա առանձնացել է անտառների մթին խորքերում, ապառաժների անմատչելի անձավներում, ձորերի խորին փապարներում և լճակների անբնակ կղզիներում: Անապատը այլ խոսքով կոչվում է մենաստան, այն  կենդանի մահացություն է. նրա նպատակն է` սպանել արտաքին մարդը` մարմինը, որպեսզի կենդանանա ներքին մարդը` հոգին»:   Ատրպատականի երկրաշարժից ուղիղ հինգ տարի հետո (1646 թ.) պատահում է Վասպուրականի մեծ երկրաշարժը, որ տևում է յոթ օր: Լեռներն անգամ կործանվում են նրա սոսկալի հարվածներից:  Վան քաղաքը իսպառ ավերակ է դառնում, տապալվում են և Շամիրամի բերդի հզոր աշտարակները: Վանա մեջ և նրա շրջակայքում, կա՛մ բոլորովին կա՛մ կիսով չափ, կործանվում են հետևյալ վանքերն ու եկեղեցիները. Վերին Վարագը, Ներքին Վարագը, Թոդիկ ճգնավորի եկեղեցին, Սալնապատի վանքը, Շուշանից վանքը, Ղուռուբաշի վանքը, Հոգվոց վանքը, Էրեմիրա վանքը, Սրխու վանքը, Բերդակու վանքը, Կենդանանից վանքը, Կռնկու վանքը, Անգուսներու վանքը, Ալերու վանքը, Արշական վանքը, և Վան քաղաքի մեջ գտնված Ս. Խաչ, Ս. Աստվածածին, Ս. Սիոն, Ս. Նշան եկեղեցիները»:

Հետագայում վերանորոգվել են այս եկեղեցիները, շենացել: Տեղի հայերը ոչ մի քանդված եկեղեցի ու վանք չեն թողել խոնարհված: Բոլոր եկեղեցիներն էլ ունեցել են ծուխ եւ  քահանա, մատուցվել է պարտադիր սուրբ եւ անմահ պատարագ: 1

915թ. հետո տեղի եկեղեցիները իսպառ հայաթփ եղան, դատարկվեցին: Վարագավանքը, որն ամենից հայտնին էր  երկար տարիներ անասնագոմի էր վերածված, եւ անվանափոխված էր  Յեդի Քիլիսե: Վերջերս  եկեղեցու խնամքը մի քուրդ ընտանիք էր ստանձնել: Հռչակավոր այդ համալիրի յոթ եկեղեցիներից կանգուն կամ կիսականգուն են մնացել հինգը` շրջապատված քրդական տձեւ տներով:

Կտուց անապատը, որը թուրքերն անվանում են Չարփանաք, այսօր զարհուրելի տեսք ունի. ողջ եկեղեցին ներսից եւ դրսից պատված է թուրքերեն արտահայտություններով: Փորված է ամեն ինչ: Խաչքարերը տապալված են, գերեզմանները՝ փորված, ոսկորները՝ գետնին փռված:

Վերջին շրջանում Վանում ակտիվացած մշակութային կոթողների վերանորոգման շրջանակներում անդրադարձան այս երկու պատմական եկեղեցիներին՝ Վարագավանքին եւ Կտուց Անապատին: Այս ծրագրերը թուրքական կողմը կյանքի է կոչել զբոսաշրջության խթանման նպատակով: Իշխանությունները այս եւ ծրագրված բոլոր եկեղեցիները որոշել են նորոգումից հետո դարձնել թանգարան, եւ հավանական են համարում այն տեսակետը, թե հնարավոր է թույլտվություն լինի, որ  հայազգի քահանայապետերը տարին մեկ անգամ իրականցնեն հոգեւոր ծեսեր:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1164 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am